Գլխավոր
Նորություններ
«Արաբկիր» ԲՀ-ում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:
06 հոկտեմբեր 21
«Արաբկիր» բժշկական համալիրում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:   Սա Կովիդ-19-ի սահմանափակումներից հետո պրոֆեսորի առաջին այցն էր Հայաստան, 22-երորդը՝ Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկայի և «Արաբկիր» ԲՀ-ի տարիների համագործակցության ընթացքում:   «Արաբկիրի» և այլ բժշկական հաստատությունների մանկական նյարդաբանները նախապես առանձնացրել և հերթագրել էին բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն արժանի էին առանձնահատուկ ուշադրության և քննարկման: Սեպտեմբերի 22-ից հեկտեմբերի 2-ը 35 պացիենտի է հանդիպել պրոֆեսորը, լսել ծնողներին և բուժող բժիշկներին, ասել իր կարծիքն ու անհրաժեշտության դեպքում վերցրել կենսանյութեր՝ որոշակի հետազոտություններ Ցյուրիխի կլինիկայի լաբորատորիայում անցկացնելու համար:   Բացի գործնական խորհրդատվություններից, որոնց մասնակցել է 40-50 բժիշկ, պրոֆեսոր Բոլստհաուզերը անց է կացրել նաև հազվադեպ հիվանդությունների ՄՌՏ-քննարկումներ, ինչպես նաև վարել տեսական դասընթաց՝ մանկական նյարդաբանների և մանկաբույժների համար: Նա ներկայացրել է դիտարժան դեպքեր իր պրակտիկայից, լսել հայ գործընկերների կարծիքներն ու պատմել ընտրված բուժական ճանապարհների մասին:   Պրոֆեսորը երիտասարդ մասնագետների կատարելագործման մեծ ջատագովներից է, աջակցում է տարբեր դասընթացներին նրանց մասնակցությանն ու անդամակցությանը՝ Մանկական նյարդաբանների եվրոպական միությանը: Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունն, ի պատիվ պրոֆեսորի հետ տարիների ջերմ համագործակցության, կրում է նրա անունը:
Լսողական սարքեր պատերազմի մասնակիցներին
01 հոկտեմբեր 21
Մեկնարկեց «Արաբկիր» բժշկական համալիրի և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջոցով Լոս Անջելեսի «Հայաստան. լսողության աջակցություն ծրագրի» (հիմնադիր Կավուկչյան ընտանիք) և հայ համայնքի բարերարների աջակցությամբ 2020թ-ի արցախյան պատերազմի մասնակիցներին լսողական սարքեր տրամադրելու գործընթացը: Հոկտեմբերի 1-ից 4-ը պատերազմի այն մասնակիցները, որոնց մոտ ի հայ են եկել լսողական խնդիրներ, կարող են այցելել Մամիկոնյան 17, «Աննաբելլա» հյուրանոցի շենք, որտեղ կազմակերպվում են լսողական սարքերի ընտրության, հարմարեցման և տեղադրման բոլոր փուլերը:   Այսօր ծրագրի թիմը հյուրընկալեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանին: Տիկին Ստեփանյանը հավաստիացրեց, որ բարեգործական, հասարակական կազմակերպությունների ու անհատների նման նախաձեռնություններն, իրապես, մեծ օգնություն են ինչպես հենց շահառուներին, այնպես էլ պետությանը:   Ծրագիրն սկսվել է շահառուների տվյալների հավաքագրմամբ: Այն իրականացվել է պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, բժշկական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության միջոցով: Հավաքագրված 250 անձից հետազոտվել են մոտ 170-ը, որոնցից 130-ին այս փուլում կտրամադրվեն լսողական սարքեր: Ամերիկահայ բարերարները պատրաստակամություն են հայտնել աջակցել պատերազմի ավելի մեծ թվով մասնակիցների, և շահառուների գրանցման գործընթացը դեռ շարունակվում է:   Տրամադրվում են նորագույն տեխնոլոգիայի թվային լսողական սարքեր, որոնք ի վիճակի են փոխհատուցել լսողության խոր կորուստն անգամ: Սարքերի համակարգչային հարմարեցումից հետո շահառուները ստանալու են նաև հետխնամքի անվճար ծառայություններ` անսարքությունների շտկման և հնարավոր այլ խնդիրների լուծման համար: Սարքերն աշխատում են վերալիցքավորվող մարտկոցներով:
Բուժքույր-դասավանդողների դասընթաց «Արաբկիր» ԲՀ-ում
28 սեպտեմբեր 21
Բուժքույրական շարունակական զարգացման ծրագրի շրջանակներում «Արաբկիր» ԲՀ-ի բուժքույրական խորհուրդը «Սեմռա Պլյուս» հիմնադրամի և Շվեյցարիայի Ժյուրա կանտոնի բուժքույրական բարձրագույն դպրոցի դասախոսների հետ համատեղ անցկացրեց համալիրի բուժքույր-դասավանդողների դասընթացների  ծրագրի երրորդ` ավարտական մոդուլը` «Դասավանդողի արտահայտչական և ստեղծագործական հմտությունները» թեմայով: Մոդուլի նպատակն է, որպեսզի մասնակիցները հետագայում կարողանան հանդես գալ որպես դասվանդող` նախ ներքին լսարանի, իսկ շարունակական կրթության դպրոցի բացումից հետո նաև հանրապետության այլ առողջապահական հաստատությունների միջին բուժանձնակազմի, ինչպես նաև նորավարտ մասնագետների առջև: Երեք օր շարունակ ապագա 7 կրթողներ ստանում էին տեսական գիտելիքներ և ներկայացնում իրենց առաջին դասախոսությունները:   «Սեմռա Պլյուս» հիմնադրամը  հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992թ-ին` Ժան-Պիեռ Բեռնարի ջանքերով, Հայաստանի 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո: Հիմնադրամն իր ստեղծման օրվանից աջակցություն է ցուցաբերում «Արաբկիր» ԲՀ-ի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ի շահ բժշկական օգնության կարիք ունեցեղ հայ երեխաների: Հիմնադրամը բժշկական համալիրին օգնում է անհրաժեշտ բժշկական միջոցներ ապահովելով, մասնագիտական վերապատրաստումներով ու մասնագիտական փորձի փոխանակմամբ: Համագործակցության արդյունքում Հայաստանում մինչ օրս իրականացվել է 35 առողջապահական ծրագիր՝ ուղղված երեխաների առողջության պահպանմանը, հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը, բժշկագիտության նոր ճյուղերի զարգացմանը: 2006թ-ից առանձնակի ուշադրության են արժանացել բուժքույրական գործի զարգացման ծրագրերը` նպատակ ունենալով ուժեղացնել բուժքրոջ պատասխանատվությունն ու ինքնուրույնությունը: Բուժքույրերի շարունակական կրթության ծրագիրն այսօր արդեն անցել է տեղում դասավանդողներ պատրաստելու փուլին: Հենց այս գաղափարից էլ ծնվել է հաջորդը` ստեղծել շարունակական կրթության կենտրոն` նպաստելով ոչ միայն մեր համալիրի, այլև այլ բժշկական կենտրոնների և նոր ավարտած բուժքույրերի մասնագիտական զարգացմանը:
Հայաստանի Հանրապետություն 30
21 սեպտեմբեր 21
Մենք պատասխանատու ենք մեր երեխաների առողջության, այդպիսով և ազատության համար, ինչի լավագույն գրավականը մեր անկախ պետությունն է:
Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲՀ-ի թիմը Վադա թեստ է կատարել
13 սեպտեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարևոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/:   Թեստի նպատակը դոմինանտ կիսագունդը որոշելն է, ինչն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ խոսքի, հիշողության և շարժողական կենտրոնները չվնասելու համար: Հետազոտությունն իրականացնում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների, անեսթեզիոլոգների, ԷԷԳ-տեխնիկների և զարգացման գնահատողների /մանկաբույժների/ թիմը: Թեստի առաջին կատարումն «Արաբկիրում» ղեկավարել են նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը, անեսթեզիոլոգներ Աղավնի Համբարձումյանն ու Վահե Խառատյանը, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը, ԷԷԳ-տեխնիկ Թամարա Արասխանյանը, զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը:   Պացիենտը 11 տարեկան է, կառուցվածքային ֆոկալ էպիլեպսիա ախտորոշումով, էպիլեպտիկ ցնցումներ է ունենում ամենօրյա հաճախականությամբ: Թեստն իրականացվել է միջազգային ուղեցույցներով հաստատված անեսթետիկ նյութով, նյարդաբանական և զարգացման գնահատման ընդունված չափորոշիչներով:   Հետազոտության սկզբում կատարվել է գլխուղեղի անգիոգրաֆիա` գլխուղեղի անոթային ծառի հնարավոր առանձնահատկությունները որոշելու նպատակով: Գործողության հիմնական փուլն սկսվել է ներքին քներակի մեջ անեսթետիկ նյութի ներարկումով, որ կատարում են նյարդավիրաբույժները: Բուն թեստավորումն սկսվել է ներարկման պահից հինգ րոպեների ընթացքում: Վադա թեստի ամբողջ ընթացքում իրականացվել է ԷԷԳ մոնիտորինգ, ինչը թույլ է տալիս որոշել թեստավորման սկիզբն ու ավարտը:
ՊՇՌ «Ճանապարհորդություն» փաթեթ` 24 000 դրամով
24 օգոստոս 21
Տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի լաբորատոր ծառայության COVID-19-ի փաթեթը համալրվել է «Ճանապարհորդություն» առաջարկով, որն ընդգրկում է մեկնումից առաջ բժշկական համալիրի լաբորատորիայում և վերադարձից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հանձնվող ՊՇՌ թեստերը` ընդհանուր 24.000 դրամ արժեքով:   Ուշադրություն, օդանավակայանի ժամանման սրահում Ձեր ընտրությամբ այլ լաբորատորիայում նմուշառվելու դեպքում գումարի վերադարձ չի նախատեսվում: Մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 015 400 300 և ներքին` 11 36:
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը կրկին Արցախում էր
23 օգոստոս 21
Ավանդույթ դարձած հերթական մասնագիտական այցով Արցախում էին «Արաբկիր» բժշկական համալիրի մի խումբ բժիշկներ` ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը, երիկամաբան Սոֆի Սարինյանը, ճառագայթաբան Վլադիմիր Ղուկասյանը և վիրաբույժ-ուրոլոգ Սերգեյ Բաբլոյանը:  Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնում մեր մասնագետներն իրականացրել են 11 վիրահատություն, մի շարք խորհրդատվություններ, միջամտություններ, ախտորոշիչ և բուժական գործողություններ` իրենց փորձառությամբ աջակցելով տեղի գործընկերներին:                                                
COVID-19-ի հետազոտության ամբողջական փաթեթ «Արաբկիր» ԲՀ-ում
23 օգոստոս 21
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել լաբորատոր ծառայություն` 015 400 300 և ներքին` 11 36:
Ընդլայնվում են «Արաբկիր» ԲՀ-ի վերականգնողական ծառայությունները
29 հուլիս 21
Տեղի է ունեցել «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի տարածքում կառուցված «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնի նոր շենքի բացման արարողությունը:   Վերականգնողական ծառայությունների ընդլայնման գաղափարն «Օրթեզ» և «ԱրԲես» կենտրոնների համար առաջնահերթ դարձավ 2020թ-ի աշնանը: Պատերազմի օրերին զինվորներին օգնություն ցուցաբերող «Արաբկիր» բժշկական համալիրը փոխեց հիմնական ծրագրերի ուղղությունը, վարկ վերցրեց և սկսեց նոր մասնաշենքի շինարարությունը, որպեսզի ստեղծի լիարժեք, միջազգային ստանդարներին համապատասխան պայմաններ` վիրավորներին սատարելու համար: «Օրթեզ» կենտրոնի ջանքերով շենքը հագեցվեց նոր սարքավորումներով ու տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա համագործակցելով ֆրանսիացի գործընկերեների հետ` էլ ավելի բարձրացնել ծառայությոնների որակը` հասցնելով դրանք միջազգային ստանդարտների մակարդակին:   «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի վերականգնողական ծառայությունների ընդլայնման առաջիկա ծրագրերի մեջ է նաև վերականգնողական թերապիային ուղղված լողավազանի կառուցումը:   Արմենպրեսի անդրադարձը պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնի նոր շենքի բացմանը: 
Լյարդի փոխպատվաստում
15 հուլիս 21
 «Արաբկիր» ԲՀ ուրո-վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Պողոս Գեյիկյանն ու գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանը՝ լյարդի փոխպատվաստման մասին: 
Ճամփորդիր առանց COVID-19
29 հունիս 21
«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությունն ընդգրկված է «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրում: Եթե Դուք ներբեռնել եք համապատասխան բջջային հավելվածն ու  անձնագրով եկել «Արաբկիրի» լաբորատորիա` ՊՇՌ թեստ հանձնելու, անմիջապես կստանաք  QR կոդն ու թեստի պատասխանը կարտացոլվի հավելվածում:    Ուշադրություն, եթե Ձեր ՊՇՌ թեստի պատասխանը դրական լինի, այսինքն հետազոտվող նմուշում հայտնաբերվի COVID-19-ի հարուցիչը, QR կոդը ստանալու է կարմիր գունավորում, ինչը կնշանակի, որ չեք կարող գնալ այլ երկիր: Թեստի բացասական արդյունքի դեպքում QR կոդը կլինի կանաչ, ինչը կնշանակի` կարող եք հանգիստ երթևեկել։   Նմուշառումը պետք է կատարվի թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ: Սահմանը հատելիս Ձեզանից կպահանջվի ընդամենը ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
Արաբկիր-Իզմիրլյան 3:0
23 մայիս 21
«Արաբկիր» բժշկական համալիրի թիմը 3:1 հաշվով հաղթեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թիմին և գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը` 2021թ-ի ֆուտզալի բժիշկների առաջնությունում: Սա մեր վիրաբույժ-ուրոլոգ ֆուտբոլիստների` «Վիկտորիա սպորտ» ամենամյա առաջնության արդեն երկրորդ գավաթն է: Շնորհավորում ենք, սիրելի բժիշկներ, միշտ հաղթող եղեք: Խաղի մասին պատմող տեսանյութը` շուտով:
Օրթոպեդ-վնասվածքաբանների մասնագիտական օրը
20 մայիս 21
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը
13 ապրիլ 21
Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման կայուն խանգարում է, որն ի հայտ է գալիս վաղ մանկության տարիներին` անկախ սեռից, սոցիալական կարգավիճակից կամ մեկ այլ հանգամանքից: Աուտիզմ ունեցող մարդիկ յուրահատուկ են սոցիալական հարաբերություններում, հաճախ գերհերտաքրքրություն են ցուցաբերում որոշակի թեմաների նկատմամբ, հակված են ծիսական վարքի, դժվարանում են առօրյա հաղորդակցության ժամանակ: Ստանդարտից դուրս են աուտիզմ ունեցողների ուսուցման ձևերն ու զգայարանների միջոցով ստացվող տեղեկատվության մշակման եղանակները:   Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուշադրություն է հրավիրում աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրներին` քարոզելով բացառել խարանն ու խտրականությունը նրանց նկատամամբ. սա խնդիր է ինչպես զարգացող, այնպես էլ վերջիններիս օժանդակող երկրների համար: Բացառելով խարանն ու խտրականությունը` ավելի արդյունավետ կարելի է դարձնել աուտիզմի դրսևորումները հաղթահարելուն ուղղված ջանքերը: Իսկ դա հնարավոր է մասնագիտական թիմի, ընտանիքի և շրջապատի միասնական աշխատանքի շնորհիվ:
Արա Բաբլոյանը հանդիպել է Արցախի առողջապահության նախարարի հետ
13 ապրիլ 21
Արա Բաբլոյանն ու Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանն Արցախում հանդիպել են առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Արցախի առողջապահության զարգացմանը, բժշկական տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրերի ամրապնդմանն ու նոր նախաձեռնությունների իրագործմանը:   Հատկապես հիմա, հետպատերազմական այս շրջանում, չափազանց կարևոր են վերականգնողական ծրագրերն ու դրանց զարգացումը: Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են այս ուղղության ընդլայնման հնարավորությունները՝ սփյուռքահայ գործընկերների աջակցությամբ:
1
...
9
10
11
12
13