Էնդոսկոպիկ ախտորոշում

«Արաբկիր» բժշկական համալիրի էնդոսկոպիկ ախտորոշման ծառայությունը հայտնի է իր տասնամյակների փորձով և հմտությամբ՝  հատկապես մանկական տարիքի պացիենտներին սպասարկելիս: Այստեղ հնարավոր է հետազոտել մարսողական ամբողջ ուղին՝ վերին և ստորին հատվածներով, անհրաժեշտության դեպքում զուգահեռ կատարել կենսաբանական նյութի՝ բջիջների կամ հյուսվածքի նմուշառում՝ բջջաբանական և հյուսվածքաբանական հետազոտությունների համար, ինչպես նաև որոշակի ինվազիվ միջամտություններ՝ ուղղված բուժման գործընթացին:   

Կիսվել Facebook-ում