Main
About us
World Health Organization Collaborating Center

World Health Organization Collaborating Center

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է ԱՀԿ համագործակցող կենտրոնի ( WHO collaborating centre ) կարգավիճակ:



Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոնները  հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներ են, համալսարանների և ակադեմիաների բաժիններ, որոնք առողջապահական ոլորտի տարբեր ուղղություններով աշխատում են ԱՀԿ-ի հետ:

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ շնորհվել է երեխաների և դեռահասների առողջության ոլորտում տարիներ շարունակ արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են՝
•    երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրմանը,
•    դեռահասների և դպրոցահասակների առողջությանը,
•    մանկաբուժական օգնության որակի բարելավմանը: 


Բոլոր ծրագրերն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարական առաջնահերթությունների շրջանակներում: 


Երեխաների և դեռահասների առողջության ոլորտում ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ ունեն 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ: