Տեսնել Բոլորը
Ինչու ընտրել մեզ
Փորձ և համագործակցություն
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարեկան հազարավոր պացիենտներ են դիմում: Մեր բժիշկները հազվադեպ և բարդ հիվանդությունների բուժման մեծ փորձառություն ունեն, համագործակցում են արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ` առաջնորդվելով բուժման միջազգային և տեղական արդի չափորոշիչներով:
Ճշգրիտ ախտորոշում և պատասխաններ
Հաջող բուժումն սկսվում է ճիշտ ախտորոշումից: Մեր բժիշկները բծախնդիր են ախտորոշման փուլում: Մանսագետների թիմը լսում է պացիենտի կարիքներն ու բազմակողմանիորեն հետազոտում, գնահատում վիճակը, որպեսզի կազմի բուժման լավագույն ծրագիրը:
Որակ և անթերի խնամք
«Արաբկիր» ԲՀ-ում մասնագետների խմբերն աշխատում են միասնաբար, որպեսզի անեն այն, ինչ հենց տվյալ պացիենտին է պետք: «Արաբկիրը» Հայաստանի եզակի բժշկական հաստատություններից է, որն ունի որակի վերահսկողության համակարգ` հանուն պացիենտների իրավունքների և շահերի:
Փորձաքննություն և գիտական մոտեցում
Մեր բժիշկ-փորձագետներից շատերը մեծ համբավ ունեն մասնագիտական լայն շրջանակներում, նաև երկրից դուրս: Գիտական աշխատանքները համակարգում է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը` առաջարկելով համապարփակ մոտեցումներ:
Մեր գլխավոր գործընկերն է
Ցյուրիխի Մանկական Համալսարանական հիվանդանոցը
Առողջության մասին
18 ապրիլ 2025
Հրավիրում ենք աշխատանքի բուժքույրերի
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի: Պարտականություններ. կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին, ժամանակին կազմակերպել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը, իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման: Պահանջներ. միջին մասնագիտական կրթություն, մարդասիրություն, ընկերասիրություն, սովորելու պատրաստակամություն, բազային եւ շարունակական մասնագիտական զարգացման վերաբերյալ փաստաթղթեր: Առավելություններ. ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով և պարագաներով աշխատելու հնարավորություն, բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ, կանոնավոր մասնագիտական զարգացում: Փորձաշրջան. մինչ մեր թիմի լիարժեք անդամ դառնալը թեկնածուն անցնում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ, սակայն, փորձաշրջանի ընթացքով պայմանավորված, ժամկետը կարող է փոփոխվել, փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։ Դիմելու համար Ձեր մոտիվացիոն նամակն ու կենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին` որպես վերնագիր նշելով «Բուժքույր»:
17 ապրիլ 2025
Փնտրում ենք զանգերի կենտրոնի աշխատակից
Ուշադրություն, «Արաբկիր» բժշկական համալիրը փնտրում է զանգերի աջակցման կենտրոնի աշխատակցի Պահանջներ Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է Բանավոր հաղորդակցության և բանակցելու հմտություններ Պատասխանատվության զգացում Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն Թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն Սովորելու և ինքնակրթվելու պատրաստակամություն Համակարգչային գերազանց գիտելիքներ. MS Office tools (Excel, Word) Աշխատանքային պարտականություններ Բժշկական համալիրի մուտքային զանգերի կառավարում և անհրաժեշտության դեպքում փոխանցում համապատասխան բաժիններ և ծառայություններ Դիմողի կարիքների բացահայտում և ուղղորդում, ամբողջական տեղեկատվության տրամադրում, չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին Հերթագրումների իրականացում Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում Դիմել կարող եք` ուղարկելով Ձեր մոտիվացիոն նամակն ու ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին եւ վերնագրի տողում նշելով` «Զանգերի օպերատոր»: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 015 400 300 եւ ներքին` 11 75: Հարցազրույցի կհրավիվեն պահանջներին պամապատասխանող թեկնածուները: Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն: