Ապահովագրություն

Բժշկական օգնության և սպասարկման համար վճարում է ապահովագրական ընկերությունը, եթե պացիենտն ապահովագրված է և ապահովագրական տվյալ ընկերությունն ունի տվյալ ծառայության փոխհատուցման հնարավորություն:

 

«Արաբկիր» բժշկական համալիրում Ապահովագրական և պայմանագրային պացիենտների սպասարկման ծառայությունը գործում է 13 տարի և իրականացնում է բոլոր այն անձանց սպասարկումը, ովքեր ունեն բժշկական ապահովագրություն և ցանկանում են սպասարկվել «Արաբկիր» բժշկական համալիրում։ Ծառայության շրջանակում սպասարկվում են նաև սոցփաթեթի շահառուները, կատարվում են տարեկան բուժկանխարգելիչ հետազոտություններ։

Մենք համագործակցում ենք գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունների և ապահովագրական աջակցություն իրականացնող ընկերությունների հետ: Մեր հիմնական գործընկերներն են «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Լիգա Ինշուրանս», «Գարանտ Ասիստանս», «Ռեգո» ընկերությունները։ Ապահովագրության շրջանակում այցելուները կարող են անցնել կանխարգելիչ հետազոտություն և ունենալ բժշկի խորհրդատվություն, եթե փաթեթի մեջ դա ներառված է կամ առկա է նման պայմանագիր:

 

Ապահովագրական և պայմանագրային պացիենտների սպասարկման ծառայությունից օգտվելու համար պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և այն փասթատղթերով, որոնք տրամադրել են բժիշկներն ու ապահովագրական ընկերությունը: 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 23 32 32, 015 400 300 և ներքին` 27 21 կամ 12 30:
 

Հարգելի այցելու, գնացուցակում տեղի են ունենում փոփոխություններ, այդ պաճառով այս պահին այն հասանելի չէ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy