Հազի մասին. Մարիամ Հախվերդյան
20 հուլիս 2022

Հազի մասին մի շարք հարցերի պատասխանել է մեր բժիշկներից Մարիամ Հախվերդյանը: Լսեք, ճանաչեք հազն ավելի մանրամասն եւ ճիշտ կողմնորոշվեք, թե ինչ անել ու չանել, երբ երեխան հազում է:
 

https://www.facebook.com/UnicefArmenia/videos/1170086253555658

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները
«Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական եւ այլն».   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը պատասխանել է news.am-ի հարցերին. առիթը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, թեման` երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները:   Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարեւոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր եւ բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում: Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարեւոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը եւ հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միեւնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, եւ երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն եւ անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է եւ զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են եւ դա չի քննարկվում:  Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետարքրության անկում է նկատվում, եւ միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ: Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ: Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր  նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետեւ բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների եւ մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են եւ ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին: Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարեւոր Հայաստանում մանկաբուժության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթեւացնի հիվանդանոցային օղակի բեռը եւ հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է`  հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական եւ շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:   Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական եւ այլն:              
Շնորհավոր Հունիսի 1-ը
Ի՞նչ է անկեղծությունը: Դա ամենասովորական մանկական ժպիտն է: Երեխաների հետ աշխատող մեր թիմի բախտն, ինչպես ասում են, բերել է, մենք ամեն օր ենք տեսնում այդ անկեղծությունը, բայց այսօր անկեղծության ու ժպիտների մի մեծ փունջ ենք ունեցել` Հեփի Հաուսի արտիստների օգնությամբ:   Փոքրիկներն ամենաիսկական տոնական շոուի են մասնակցել` երգ ու պարով, խաղերով, փափուկ-տաքուկ արջուկի հետ լուսանկարներով, իսկ ամենավերջում էլ` փուչիկային կերպարներով, որոնք շատ արագ ու թեթեւ պատրաստում էր խաղավար Արմանը: Փոքրիկների հրճվանքն ու ուրախությունն, իսկապես, անսահման էին, ծնողներինն էլ` ոչ պակաս:   Շնորհավորում ենք բոլոր մանուկներին` հունիսի 1-ի առիթով, խոստովանում, որ առողջության նրանց իրավունքի համար նվիրյալ մեր բժիշկներն աշխատում են ամեն օր ու ժամ: Դա առաքելություն է` հանուն փոքրիկների առողջ, խաղաղ, անվտանգ, լուսավոր ներկայի ու ապագայի: Շնորհակալություն, սիրելի մանկաբույժներ եւ կրկին շնորհավոր, մեր երջանկություն-երեխաներ: