ԷԷԳ նոր սարք Արցախին
23 հունիս 2022

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ Արցախի «Արեւիկ» բուժմիավորմանը վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նոր սարք է նվիրել:
 

Տեխնիկական բնութագրիչներով այն լավագույններից մեկն է համարվում որոլտում: Սարքը հնարավորություն կտա կատարել կարճատեւ եւ երկարատեւ վիդեո-էէգ հետազոտություններ` նպաստելով էպիլեպիսիայի հայտնաբերմանն ու ախտորոշված դեպքերի վարմանը:
 

Սարքի գործարկման առիթով Արցախում էին «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանները: Ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որը նաեւ Արցախի Առողջապահության նապարարության խորհրդատուն է` նյարդաբանական գծով, կարգավորել եւ առաջին հետազոտություններն է արել` գործնական խորհուրդներ տալով տեղի մասնագետներին: Սարքը սպասարկող տեխնիկը մինչ այդ եւս վերապատրաստվել էր «Արաբկիրում»:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: