Գլխավոր
Նորություններ
Ռիչարդ Բաբայանը այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի, եղել Էդգար Հուսեփյանի անունը կրող էպիլեպտոլոգիական դիսպանսերում
01 հոկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար պրոֆեսոր Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հոգաբարձուների խորհրդի անդամ բժիշկ Ռիչարդ Բաբայանին, Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին, առողջապահության և սոցիալական ծրագրերի համակարգող Առնո Հովհաննիսյանին:  «Արաբկիր» բժշկական համալիրի և ՀՕՖ-ի համատեղ գործակցության շնորհիվ տասնամյակների ընթացքում կյանքի են կոչվել առողջապահական բազմաթիվ ծրագրեր: Այցի ընթացքում հյուրերը շրջել են հիվանդանոցում, եղել են էպիլեպտոլոգիական դիսպանսերում, որի հսկողության և բուժման տակ են գտնվում 4150 բուժառուներ։  «Արաբկիր» բժշկական համալիրում գործող էպիլեպտոլոգիայի կենտրոնը առաջատարներից մեկն է տարածաշրջանում, որը տրամադրում է էպիլեպսիայի առաջադեմ բուժում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Կենտրոնը կրում է Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի, Պրեսբիտերյան հիվանդանոցի միջազգային ճանաչում ունեցող նյարդավիրաբույժ պրոֆեսոր Էդգար Հուսեփյանի անունը։«Պրոֆեսոր Հուսեփյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ՀՀ առողջապահության ոլորտում»,- հանդիպման ընթացքում նշեց Արա Բաբլոյանը: Նրա առավել ակտիվ գործունեությունը սկսվել է 1988 թ. երկրաշարժից հետո: Որպես ՀՕՖ բժշկական ծրագրերի համակարգող՝ պրոֆեսոր Հուսեփյանը կազմակերպել է մոտ 100 հայ բժիշկների վերապատրաստումը Միացյալ Նահանգներում։ Հպարտությամբ կարող ենք նշել, որ մասնագիտական շարունակական զարգացման ժամանակակից մոդելի ներդրումը Հայաստանում հնարավոր դարձավ հենց Էդգար Հուսեփյանի թողած հարուստ ժառանգության շնորհիվ։ Ներկաները բարձր են գնահատել մեծ հայի և վաստակաշատ մասնագետի կյանքն ու անցած ճանապարհը: Հանդիպումը եզրափակվեց կլոր սեղան քննարկումով, որին մասնակցել են նաև Հայ օգնության ֆոնդի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի մասնակիցները՝ հանրապետության տարբեր մարզերի բուժհաստատություններից, ինչպես նաև ՀՕՖ–ի բժշկական շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Արմինե Հակոբյանը և նախագահության անդամ Բելլա Գրիգորյանը:«ՀՕՖ-ը այն եզակի կազմակերպություններից է, որ 1988 թվականից սկսած ծավալելով գործունեություն` իր առջև դրել է հստակ նպատակներ` զարգացնել Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներն ու մարզերը և գնում է դրանք իրագործելու ճանապարհով»,-հանդիպման ավարտին ընդգծել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Կողմերը լիահույս են, որ գործակցությունը լինելու է շարունակական: 
ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորը «Արաբկիր» բժշկական համալիրում կիրականացնի վիրահատություններ
26 սեպտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի ուրոլոգիայի ծառայությունը հատուկ ուղղվածություն է զարգացրել միզուկի վնասվածքների և արատների շտկման նպատակով: Այս օրերին «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի հրավերով Հայաստան է ժամանել ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցի ուրոլոգիայի բաժանմունքի վիրաբույժ Հանթեր Բ. Վեսելսը: Միզուկի վնասվածքի պատճառով եղած բարդությունները շտկելու նպատակով պրոֆեսորի մասնակցությամբ կիրականացվեն վիրահատություններ: Համագործակցության շրջանակում վիրահատվելու հնարավորություն կունենան ինչպես վերոնշյալ խնդիրը ունեցող երեխաները, այնպես էլ մեծահասակները` անկախ նրանից, թե նախորդող վիրահատությունը երբ կամ որտեղ է իրականացվել: Վիրահատություններին ներկա կլինեն ոչ միայն «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները, այլև բոլոր այն բժիշկները, որոնք նախկինում զբաղվել են տվյալ պացիենտների բուժման գործընթացով: ԼԻՑԵՆԶԻԱ` Կ-ԲՕ-000455, տրված 26.05.2025թ. Գովազդի թույլտվություն N ԲՄԳ-00055 Տրվ. 29.09.2025 
Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպանը այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի
25 սեպտեմբեր
Սեպտեմբերի 25-ին «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ «Արաբկիր» բժշկական համալիրի և Շվեյցարիայի միջև համագործակցությունն ունի տասնամյակների պատմություն: 1988 թվականի երկրաշարժի օրերին շվեյցարացի բժիշկներ Ժան Պիեռ Բեռնարը և Էռնեստ Լոյմանը առաջիններից էին, որ ժամանեցին աղետի գոտի և իրենց մասնագիտական փորձն ու հմտությունները ծառայեցրին հայ ժողովրդին: Համագործակցությունը կրեց շարունակական բնույթ և կյանքի կոչվեցին հայ-շվեյցարական ավելի քան 30 ծրագրեր: 31-րդը «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» ստեղծումն էր: Այսօրվա հանդիպմանը ներկա էին նաև «Արաբկիր» բժշկական համալիրի շվեյցարացի գործընկերները` «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ Պիեռետ Շենեվարը և վերականգնողական ծառայությունների կազմակերպման փորձագետ Մանուել Սալազարը: Քննարկվեցին «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության հայ-շվեյցարական կենտրոնի» զարգացմանն առնչվող հարցեր: Կենտրոնի նպատակն է Հայաստանում բարձրացնել բուժքույրերի և թերապիստների (ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, հոգեբաններ և այլն) աշխատանքի արդյունավետությունը, նպաստել նրանց մասնագիտական կայացմանը և շարունակական զարգացմանը:Այսօր արդեն` հանդիպման ընթացքում, կողմերը, արժևորելով անցած ճանապարհը, հույս հայտնեցին, որ ամուր հողի վրա ստեղծված համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և տալու է իր դրական պտուղները։
Ավելի քան 30 տարվա համագործակցությունը շարունակվում է
23 սեպտեմբեր
Օրերս «Արաբկիր» բժշկական համալիրում հյուրընկալվել են Ֆրանսիայի Նիս քաղաքի պատվիրակության անդամները` վերահաստատելով ավելի քան 30 տարվա համագործակցության շարունակականությունը: Հանդիպումն ունի բազմակողմ նշանակություն. այն նպաստում է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների շարունակական զարգացմանը և բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այն նաև խթանում է ֆրանկոֆոնիայի ծրագրի աջակցմանը մեր երկրում։Համագործակցության ծրագիրը հնարավորություն է տալիս սերտ կապ հաստատելու Հայաստանի հետ և գործուն քայլեր ձեռնարկելու մեր երկրի առողջապահական ոլորտի առաջխաղացման, զարգացման ուղղությամբ: Պատվիրակության անդամները հանդիպել են «Արաբկիր» բժշկական համալիրի ֆրանսախոս մոտ հիսուն աշխատակիցներին: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկում են համագործակցության հնարավոր նոր ուղղություններն ու ծրագրերը։
Երբևէ չեմ կանգնել և չեմ քայլել․ ՀՀ-ում սպինալ մկանային ատրոֆիայի բուժումը հասանելի չէ
17 սեպտեմբեր
Հայաստանում ամեն տարի 3-4 նորածին է ծնվում սպինալ մկանային ատրոֆիայի ամենածանր տեսակով, ու թեպետ աշխարհում բուժումը կա, սակայն մեր երկրում ոչ միայն պետպատվերով հասանելի չէ, այլև դեղորայքը գրանցված չէ։ 24-ամյա Անուշ Գևորգյանը շատ է սիրում նկարել, բայց արդեն շուրջ երկու տարի է՝ չի կարողանում, քանի որ վրձինը ձեռքում բռնելը նրա համար շատ դժվար է։ Այսօր Հայաստանում ողնուղեղային կամ սպինալ մկանային ատրոֆիայի ախտորոշումով շուրջ 12-15 պացիենտներ կան, նրանցից մեկն էլ Անուշն է։Ասում է՝ թեպետ փոքր տարիքում ակտիվ երեխա է եղել, բայց երբևէ չի քայլել, նույնիսկ չի էլ կանգնել։ Անուշը 1,5 տարեկան էր, երբ մայրը նկատեց՝ աղջիկն իր ֆիզիկական զարգացմամբ տարեկիցներից տարբերվում է։ Երկար հետազոտություններից հետո պարզվեց ախտորոշումը՝ սպինալ մկանային ատրոֆիա, որը հազվադեպ գենետիկ հիվանդություն է (Անուշն իրենից փոքր 2 քույրեր ունի, յուրաքանչյուր հղիության ժամանակ նմուշառում է արվել, որը տարվել է Մոսկվա՝ գենետիկ հետազոտության՝ համոզվելու, որ երեխան առողջ է)։ «Սպիտակուցի դեֆիցիտի արդյունքում օրգանիզմն աստիճանաբար դառնում է անշարժ։ Այն ժամանակ որևէ բուժման տարբերակ չկար։ Պացիենտների թիվը քիչ էր աշխարհում, դեղագործական ընկերությունները հետաքրքրված չէին խնդրին լուծում գտնելու հարցում»,- բացատրում է Անուշը։ 2016 թվականին աշխարհում ստեղծվեց առաջին դեղամիջոցը, որը ներարկվող տարբերակով էր։ 2020թ․ արդեն ստեղծվեց նաև մեկ այլ դեղ՝ խմելու համար։ Անուշն ասում է՝ ինչպես շաքարային դիաբետ ունեցողները պետք է ամեն օր ինսուլին ընդունեն, այնպես էլ ողնուղեղային մկանային ատրոֆիայով բուժառուներն ամեն օր պետք է դեղորայք ընդունեն, որ օրգանիզմում բավարար քանակի սպիտակուցներ արտադրվեն, ու գոնե հիվանդության ընթացքը դադարի կամ որոշ ֆունկցիաներ վերականգնվեն։ Անուշը երբևէ իր հիվանդության համար դեղորայք չէր ստացել, 6 ամիս առաջ ստիպված եղավ դրամահավաք կազմակերպել, քանի որ վիճակն արդեն չափազանց վատ էր։ «Sputnik Արմենիան» լուսաբանել է «Սպինալ մկանային ատրոֆիայի նորարարությունները և գենետիկական թերապիայի կարևորությունը» թեմայով մամուլի ասուլիսը։Նյութն` ամբողջությամբ:
Հայաստանն ունի դիակային դոնորության բոլոր ռեսուրսները
24 օգոստոս
Օրգանների փոխպատվաստումը համարվում է ժամանակակից բժշկության ամենամեծ նվաճումներից մեկը: Այն հնարավորություն է տալիս մարդկանց վերադառնալ լիարժեք կյանքին։ Հայաստանում օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման որոշ վիրահատություններ կատարվում են, բայց դիակային դոնորությունն այստեղ դեռևս չի գործում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան կատարվում է հարյուր հազարից ավելի փոխպատվաստում, որոնց զգալի մասը՝ դիակային դոնորների միջոցով։ Մենք ունենք դիակային դոնորության բոլոր ռեսուրսները։ «Միայն կամք է պետք», - ասում է Բաբլոյանը։ Մանրամասները` տեսանյութում:
Սննդային վարքի խանգարումներ, ինչպե՞ս կանխարգելել
20 օգոստոս
Սննդի ընդունման խուսափողական խանգարումը կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ: Այն առավել հաճախ հանդիպում է փոքր ու միջին տարիքի երեխաների մոտ։ Խանգարումը զարգանում է, երբ երեխան սկսում է խուսափել որոշակի սննդատեսակներից: «Ծնողը պետք է օրինակ ծառայի երեխային սննդային իր սովորություններով», - նշում է «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանը: Մանրամասները` ռեպորտաժում:
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարումներ հնարավոր են թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների մոտ: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, ինչպե՞ս է այն դրսևորվում, ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել սրտի զարկերի հաճախականության ավելացումը կամ, հակառակը, նվազումը: Ինչպե՞ս կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումը և ի՞նչ պետք է անեն նման դեպքում: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանն պատասխանել է «Շանթ» հեռուստաալիքի «ԲուժԻնֆո» հաղորդման հարցերին:  
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին:  
Երիկամների առողջության մասին
30 հունիս
«Արաբկիր» բժշկական համալիրի երիտասարդ երիկամաբաններից Տանյա Արամյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկեևրության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: Թեման` երիկամների առողջություն:   
Ինչ է վիտիլիգոն
25 հունիս
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան:           
Բիայնա Սուխուդյան
21 հունիս
📺 Հանրային հեռուստաընկերության Լուրերի տեսանյութն էլ Բուժաշխատողների տոնական օրվա առիթով մեր սիրելի Բիայնա Սուխուդյանի և նրա ղեկավարած նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության մասին է։ 👩🏻‍⚕️ Բժիշկ և ծառայություն, որ զարգացման նոր մակարդակի են բարձրացրել նյարդաբանությունը Հայաստանում և շարունակում են նվաճել նոր գագաթներ` քայլելով աշխարհին համընթաց։
Պողոս Գեյիկյան
21 հունիս
🩺📺 Բուժաշխատողի օրվա առիթով «Միր» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել մեր սիրելի բժիշկներից մեկի` Պողոս Գեյիկյանի մասին։ 👨🏻‍⚕️🎻 Սրտացավ, հմուտ վիրաբույժ ու նաև ջութակահար Պողոս Գեյիկյանը «Արաբկիր» բժշկական համալիրի Ուրո֊վիրաբուժական բաժանմունքի ղեկավարն է, օրգանների փոխպատվաստման թիմի անդամ և, իհարկե, անթիվ երեխաների ու նրանց ծնողների հարազատը դարձած մարդ։
Պարգևատրվել են նաև «Արաբկիրի» բժիշկները
21 հունիս
🩺 Հունիսի 21-ին Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարության և Հայաստանի բժշկական հաստատությունների միություն ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ «Բուժաշխատողների օրվան» նվիրված «Շնորհակալություն, բժի՛շկ» խորագրով տոնական միջոցառումը։ 🏆 Միջոցառման շրջանակներում առողջապահության նախարարի կողմից պարգևատրվեցին բժիշկներ, որոնց շարքերում էին նաև «Արաբկիր» ԲՀ-ի բացառիկ մասնագետներից.   🔹 Լիլիթ Վարդանյանը՝ մանկաբույժ, «Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի ղեկավար։   🔹 Իրինա Թովմասյանը՝ զարգացման մանկաբույժ, Զարգացման մանկաբուժության ծառայության ղեկավար։   🎉 Շնորհավորում ենք մեր հրաշագործ բժիշկներին՝ այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ իրենց դժվարին աշխատանքում։
Շնորհավորում ենք
21 հունիս
🗓️ Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է։ 🩺   👩🏻‍⚕️ Այսօր շնորհակալ ենք և գլուխ ենք խոնարհում այն մարդկանց առջև, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով, հոգատարությամբ և նվիրումով հազարավոր մարդկանց կյանքեր են փրկում ու բուժում։ 🎉 Շնորհավորում ենք մեր բոլոր նվիրված բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմին ու բուժհաստատությունների բոլոր աշխատակիցներին։ 🙏🏻 Մաղթում ենք ձեզ առողջություն, երջանկություն, և թող ձեր մասնագիտական ուղին միշտ ուղեկցվի հաջողություններով։ 🤍 Տոնը ձերն է, պատիվ ձեզ։       
Ալբինիզմի մասին իրազեկման օր
13 հունիս
🗓️ Հունիսի 13-ը Ալբինիզմի մասին իրազեկման միջազգային օրն է։   ℹ️ Ալբինիզմը հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ խաթարվում է մաշկի, աչքերի, մազերի գույնը ապահովող մելանին պիգմենտի արտադրությունն օրգանիզմում: 🩺 Որպես մելանինի քանակի նվազման կամ ընդհանրապես բացակայության արտահայտություն` մարդու մաշկը չափազանց գունատ կամ պարզապես սպիտակ է լինում, մազերը` բաց գույնի, երբեմն` կարմրավուն, աչքերը` նույնպես: Այս ախտանշանները սովորաբար ակնառու են լինում հենց երեխայի ծնվելու պահին: ☀️ Մելանինի բացակայությունը կարող է առաջ բերել արևային այրվածքներ, մեծացնել մաշկի քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը, ազդել տեսողության վրա և այլն: Այդ պատճառով էլ ալբինիզմ ունեցող մարդկանց ցուցվում է օգտագործել բարձր SPF ունեցող արևապաշտպան քսուքներ և կրել աչքերը պաշտպանող հատուկ ակնոց: ‼️ Ալբինիզմ ունեցող մարդիկ հաճախ նաև խարանի ու խտրականության են ենթարկվում` «բոլորին նման չլինելու» պատճառով: Միջազգային օրվա ամենահիմնական ուղերձներից մեկն էլ հենց այս թեմայով է` անկախ առողջական խնդիրներից մարդիկ հավասար իրավունքներ ու հնարավորություններ պետք է ունենան:      
Աճման ցավեր
11 հունիս
Մեր երիտասարդ մանկաբույժներից Մարինե Առաքելյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆոյի» հարցերին: Թեման` աճի խանգարումներ, կարճահասակություն:
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
07 հունիս
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Կարիեսի մասին իրազեկման օր
04 հունիս
Հունիսի 4-ը կարիեսի մասին իրազեկման օրն է   Կարիեսը քաղցր սննդից կամ բակտերիաներից ատամի էմալային մակերեսի վնասումն է, որի առաջին նշանները կարող են լինել աննկատ բծերի տեսքով: Դրանք հետագայում վեր են ածվում փոքր ու մեծ սև կետերի, հետո` խոռոչների, ինչն էլ «վտանգավոր ճանապարհ» է բացում ատամի նյարդ և արմատ` հասցնելով անգամ ատամի կորստի:   Ուշադիր եղեք երեխաների ատամների առողջության նկատմամբ, սիրելի ծնողներ, ճիշտ կազմակերպեք նրանց սննդակարգը, սովորեցրեք ճիշտ և ժամանակին լվանալ ատամները և դիմեք ատամնաբույժի` կարիեսի կանխարգելման համար: Ավելի հեշտ և արդյունավետ է կանխարգելել, քան բուժել կարիեսը և դրա հետևանքները:   #cavity #arabkirmc #կարիես
17 տարվա համագործակցություն. պրոֆեսոր Զաուրենմանի այցը Արաբկիր
03 հունիս
  Ռևմատոլոգիական ծառայության գործընկեր, պրոֆեսոր Տրաուդել Զաուրենմաննը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր:     Տրաուդել Զաուրենմաննը մանկական ռևմատոլոգ է` Շվեյցարիայի Ցյուրիխի և Վինտերտուրի հիվանդանոցներում երկ արամյան փորձառությամբ: Արդեն 17 տարի նա համագործակցում է «Արաբկիրի» ռևմատոլոգիական ծառայության, մասնավորապես, ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի հետ:     Ինչպես անցած այցերի դեպքում` պրոֆեսորի հետ քննարկվել են բարդ դեպքեր, այս անգամ շուրջ 40 դեպք: Պրոֆեսորը հանդես է եկել նաև դասախոսությամբ` նվիրված օջախային և համակարգային սկլերոդերմային:   #ԱրաբկիրԲՀ #arabkirmc #ռևմատոլոգիա #rheumatology
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
02 հունիս
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլև ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր և արևշատություն ենք մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ ևս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ ևս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, և աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
01 հունիս
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետևից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1
Արտակարգ իրավիճակներ. վարժանք
30 մայիս
Հնչում է տագնապի ազդանշանն ու աշխատակիցներն ու պացիենտներն արագ ուղղություն են վերցնում դեպի ապաստարան. արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հերթական միջոցառումն էր «Արաբկիր» բժշկական համալիրում։   Օբյեկտային վարժանքի նպատակն իրազեկվածության բարձրացումն էր, հմտությունների բարելավումը։ Ներկա էին ավագ հրահանգիչներ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից և ավագ մասնագետ Արաբկիր վարչական շրջանի զորահավաքային բաժնից։ Անմիջական դիտարկման տակ անցկացված վարժանքին նրանց մասնագիտական գնահատականն ու գործնական խորհուրդներն, անխոս, կնպաստեն արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ գործողությունների ճիշտ կազմակերպմանը։
Երեխաների գիշերային անմիզապահություն
29 մայիս
 Երեխաների գիշերային անմիզապահության մասին «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական վիրաբույժ Ալբերտ Լալազարյանը:    Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ուշադիր` երեխաների առողջության հետ կապված բոլոր հարցերի նկատմամբ:
Կոնտակտային մոլյուսկներ և գորտնուկներ
26 մայիս
Լսեք մաշկի վիրուսային վարակների, ավելի մանրամասն` կոնտագիոզ մոլյուսկների և գորտնուկների մասին: «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի «Խորհուրդ մասնագետից» էջում այս անգամ «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբաններից Տաթևիկ Հարությունյանն է: ​​​​​​​
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
23 մայիս
 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Անվճար խորհրդատվություն և դերմատոսկոպիկ հետազոտություն «Արաբկիր» բժշկական համալիրում։  Տեղեկացնում ենք, որ մելանոմայի իրազեկման և կանխարգելման ամսվա կապակցությամբ «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայության բժիշկները մայիսի 27-ին իրականացնելու են անվճար խորհրդատվություն և դերմատոսկոպիկ հետազոտություն:  Մելանոման ամենաագրեսիվ և արագ զարգացող մաշկի քաղցկեղն է: Որքան վաղ այն ախտորոշվի, այնքան արդյունավետ կլինի բուժումը: Եթե ունեք բազմաթիվ խալեր, նոր առաջացած խալեր, խալերի ձևի, չափսի, գույնի փոփոխություն անհրաժեշտ է հետազոտվել` անկախ տարիքից:  Օրը` 27.05.2025թ.  Վայրը` «Արաբկիր» ԲՀ պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ  Ժամը` 11:00-16:00  Հեռախոս` 015 400 300 և ներքին` 10 39
Մայիսի 20-ը` վնասվածքաբան-օրթոպեդների օրը
20 մայիս
Մայիսի 20-ը վնասվածքաբան-օրթոպեդների մասնագիտական տոնն է: Շնորհավորում ենք մանկական օրթոպեդիայի ծառայության մեր սիրելի բժիշկներին, նրանց թիմին ու գործընկերներին, մաղթում առողջություն և նոր ձեռքբերումներ: Օրվա առիթով լսեք ծառայության ղեկավար Վահե Յավրյանին` Նարինե Մանուկյանի Medtime փոդքաստում:  
Գենոդերմատոզներ կամ մաշկային ժառանգական հիվանդություններ
19 մայիս
Մայիսն ըստ բժշկական օրացույցի մաշկի առողջության ամիսն է, դրա կարևորության մասին բարձրաձայնելու, մարդկանց տեղեկացվածությունը բարձրացնելու ամիսը:   Այս առիթով ներկայացնում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանի խորհուրդները` Շանթ հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարով. թեման` գենոդերմատոզներ կամ մաշկային ժառանգական հիվանդություններ:
1
2
3
4
5
...
13