«Թոքաբանների ասոցիացիան», «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան», և «Ցիստիկ ֆիբրոզի հայկական ընտանեկան համայնքը» «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ կազմակերպել են «Շնչառական բժշկության ապագան» թեմայով ֆորում:
Ֆորումի ընթացքում կհայտարարվի Միջազգային շնչառական կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական ձևավորման մասին։ Այն նպատակ ունի աջակցել շնչառական առողջության ազգային ռազմավարության մշակմանը, խթանել գիտական ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը, բարելավել մանկական և մեծահասակների ծառայությունների համագործակցությունը և բարձրացնել հանրային իրազեկությունը։ Ֆորումը կանդրադառնա շնչառական հիվանդությունների կանխարգելմանը, վաղ ախտորոշմանը և արդյունավետ բուժօգնությանը։

Քննարկման հիմնական թեմաներն են՝
•երեխաների շնչառական առողջությունը և կանխարգելումը,
•երիտասարդների շրջանում ծխելու և էլեկտրոնային ծխախոտի աճող վտանգը,
•շրջակա միջավայրի ազդեցությունը թոքերի առողջության վրա,
•շնչառական բժշկության ձեռքբերումներն ու
•ոլորտային համագործակցության հնարավորությունները։
📆 Ամսաթիվ` 10.03.2026
⏰ Ժամ` 14:00
📍 Վայր` «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Արարատ» սրահ (Երևան Ամիրյան փող., 1 շենք)