Գլխավոր
Նորություններ
Սուր շնչառական վարակներ
10 դեկտեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի խորհուրդը ծնողներին. «Պատվաստվել, կերակրել կրծքով, այնուհետ և լիարժեք կերակրել, որ երեխան ստանա համարժեք քանակությամբ սպիտակուց, ածխաջուր, ճարպ, տարբեր տեսակի էլեմենտներ։ Պահպանել հիգիենայի կանոնները, երեխայի ֆիզիկական ակտիվությունը։ Դա է այն, ինչը կարող է նպաստել նրան, որ երեխաները, թեկուզև հիվանդանան, հարաբերական հեշտ և անհետևանք տանեն այդ սուր շնչառական վարակները»: https://www.facebook.com/azatutyun/videos/881337332419091
Պրոֆեսոր Բաբլոյանը մասնակցել է «Հանրային քննարկում» հաղորդաշարին
06 դեկտեմբեր 21
Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտությանը: Հանրային վայրերում, օրինակ, ռեստորաններում, մշակույթի կենտրոններում ներկա լինելու համար մարդիկ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու վկայական կամ ՊՇՌ-թեստի թարմ պատասխան: Ինչու են ընդվզում ռեսոտրանային բիզնեսի ներկայացուցիչները և ինչպես են հիմնավորում որոշումը առողջապահության ոլորտի մասնագետները: Հաղորդմանը մասնակցել է նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Նա վստահեցնում է, որ համաճարակների դեպքում բնակչության առողջության պահպանման հարցը դառնում է ազգային անվտանգության խնդիր, որի լուծման համար պետք է միասնաբար աշխատեն պետական ու մասնավոր բոլոր գերատեսչություններն ու կազմակերպությունները: 
Լազերային կոսմետոլոգիա. մազահեռացում
02 դեկտեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ լազերային կոսմետոլոգիայի ծառայությունում մինչև դեկտեմբերի 30-ը գործում են մազահեռացման նախատոնական զեղչեր:  Վերին և ստորին հարշրթունքային մասեր – 1 500դրամ` 2 500-ի փոխարեն Դեմք – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն Ճակատ – 3 000դրամ` 5 000-ի փոխարեն Այստոսկրեր – 3 000դրամ` 5 500-ի փոխարեն Բակեր – 4 500դրամ` 6 000-ի փոխարեն Կզակ – 3 500դրամ` 4 500-ի փոխարեն Պարանոց – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն Պարանոց /տղամարդու/ – 7 500 դրամ` 15 000-ի փոխարեն Ծոծրակ – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն Թևատակ – 5 000դրամ` 8 000-ի փոխարեն Կրծքային շրջան – 12 000դրամ` 20 000-ի փոխարեն Որովայն – 18 000դրամ` 30 000-ի փոխարեն Պորտի շրջան – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն Բիկինի – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն Բիկինի խոր – 15 000դրամ` 20 000-ի փոխարեն Ձեռքեր – 14 000դրամ` 18 000-ի փոխարեն Ձեռք /արմունկից վերև/ - 6 000դրամ` 8 000-ի փոխարեն Ձեռք /մինչև արմունկ/ - 8 000դրամ` 10 000-ի փոխարեն Ոտքեր – 35 000դրամ` 50 000-ի փոխարեն Ոտք /ազդր/ - 20 000դրամ` 30 000-ի փոխարեն Ոտք /սրունք/ - 18 000դրամ` 25 000-ի փոխարեն Մեջք – 25 000դրամ` 40 000-ի փոխարեն Գոտկատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն Նստատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն Մազահեռացումն արվում է աշխարհահռչակ Candela ֆիրմայի GentleMaxPro սարքով, ալեքսանդրիտային մեթոդով, ինչն ապահովում է մազերի ռադիկալ հեռացում` առանց ցավի և հետևանքների, երկարատև արդյունքով:   Նյութը նախատեսված է «Արաբկիր» ԲՀ այցելուներին տեղեկություն տրամադրելու համար:
Լսողական սարքեր պատերազմի մասնակիցներին
24 նոյեմբեր 21
Պատերազմի մասնակիցներից շատերի մոտ ի հայտ են եկել լսողական խնդիրներ, որոնց շտկման համար անչափ կարևոր են ճիշտ ընտրված և ժամանակակից հնարավորություններով լսողական սարքերը: Տեսանյութը պատմում է ամերիկաբնակ Կավուկչյանների ընտանիքի նախաձեռնության մասին, որի շնորհիվ լսողական սարքեր են տրամադրվել պատերազմի 160-ից ավել մասնակիցների:  www.youtube.com/watch?v=K8GU7Uez-tY
Նոյեմբերի 20-ը մանկաբույժների միջազգային օրն է
20 նոյեմբեր 21
Այսօր մանկաբույժների միջազգային օրն է: Բժշկական օրացույցում այն հատուկ է ընտրվել նոյեմբերի 20-ին, քանի որ 1959թ-ի հենց այս օրն է Միացյալ Ազգերի Կազմակերպությունն ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագիրը, իսկ առողջության իրավունքը մարդու կյանքի հիմնարար իրավունքներից է՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, կրոնից կամ քաղաքացիությունից:  Մանկաբուժական ծառայությունը «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնաքարերից է՝ մանկաբուժական մի քանի բաժանմունքներով: Մանկաբուժական թիմը սերտորեն համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ՝ մշտապես առաջնորդվելով միջազգային փորձի լավագույն օրինակներով: «Արաբկիր» ԲՀ-ում է գործում ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնը՝ պրոֆեսոր Աշոտ Ալեքսանդրի Սարգսյանի ղեկավարությամբ: Ամբիոնում են դասավանդում նաև պրոֆեսոր Գայանե Գեորգիի Ամարյանը, դոցենտներ Սերգեյ Գերասիմի Սարգսյանը, Հասմիկ Գուրգենի Սարգսյանը, Նունե Գերոգիի Մկրտչյանը: Մեր բարձրակարգ մասնագետների դպրոցն անցած երիտասարդ մանկաբույժներն այսօր մասնագիտական իրենց առաքելությունն են իրականացնում ինչպես «Արաբկիր» ԲՀ-ում, այնպես էլ հանրապետության մի շարք այլ բժշկական հաստատություններում:   «Արաբկիր»-ում է գործում նաև Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ Սերգեյ Գերասիմի Սարգսյանի ղեկավարությամբ: Ինստիտուտը գիտագործնական հետազոտություններ, կրթական և հրատարակչական ծրագրեր է իրականացնում ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հանրապետության բոլոր մանկաբույժներին:    Շնորհավորում ենք, սիրելի մանկաբույժներ, ձեր նվիրումն անգնահատելի է, ձեր սերը՝ ուղղված ձեր աշխատանքին, սեր է ամբողջ մարդկության հանդեպ: Շնորհակալ ենք: Առողջ եղեք ու առողջ պահեք մեր փոքրիկներին: 
Նյարդավիրաբուժական եզակի վիրահատություններ «Արաբկիր» ԲՀ-ում
08 նոյեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ-ում էին Բուլղարիայի Սուրբ Իվան Ռիլսկու հիվանդանոցի նյարդավիրաբույժներ Կրասիմիր Մինկին` դոցենտ, գլխավոր վիրաբույժ, Կալոյան Գաբրովսկին` ասիստենտ, ինչպես նաև Պետիա Դիմովան` դոցենտ, էպիլեպտոլոգ:  Բուլղարացի և հայ նյարդավիրաբույժների թիմը վիրահատել է ծանր, դեղորայք-կայուն էպիլեպսիա ունեցող մի խումբ պացիենտների, որոնց մոտ խնդիրներն ի հայտ էին եկել տարբեր պատճառներով` գլխուղեղի բնածին արատներ, վաղ հասակում տարած կաթվածներ, բորբոքումներ, հիպոկամպալ սկլերոզ և այլն:  Մինչ վիրահատությունը նրանք անցել են երկարատև վիդեո-ԷԷԳ մոնիտորինգ, ՄՌՏ և ՊԷՏ հետազոտություններ, կատարվել էր անցած հետազոտությունների համակարգչային համադրում և պոստ-պրոցեսինգ: Պացինետներից շատերի մոտ հաջողվել էր կատարել նաև ցնցումային ԷԷԳ, որն ավելի էր հստակեցրել էպիլեպտոգեն օջախի ճիշտ տեղակայումը: Կատարված վիրահատությունները, որոնց մեջ նաև եզակիներ Հայաստանի համար, ինչպիսիք են հեմիսֆերոտոմիան, «everything but motor" վիրահատությունը, մինչ այժմ ցույց են տվել 95տոկոս արդյունավետություն և կարող են պացիենտների մեծ մասին ազատել հակացնցումային դեղի քրոնիկ ընդունումից: Վիրահատություններն իրականացվել են արթուն և քնած նեյրոմոնիտորինգի ներքո:
Մեկնարկել է մանկաբուժական համաժողովը
28 հոկտեմբեր 21
Այսօր մեկնարկեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ մանկաբուժական գիտաժողովը` Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հետ համագործակցությամբ:   Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Հայկական ակնաբուժական նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի թվային առողջապահության կենտրոնի տնօրեն Ջեյմս Դիքհոները:
Մանկաբուժական համաժողով հոկտեմբերի 28-30-ը
27 հոկտեմբեր 21
Հոկտեմբերի 28-ից 30-ը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նիստերի դահլիճում հեռավար եղանակով (Զում հարթակ) անցկացվելու է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ մանկաբուժական կոնֆերանսը, որն իրականացվում է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի հետ համագործակցությամբ, Հայաստանի մանկական բժիշկների 7-րդ ազգային կոնֆերանսի, ՀԱՆ/ ԼԱՄՀ 19-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակներում:   Այս խոշոր գիտագործնական միջոցառումը նախատեսված է ՀՀ մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական այլ մասնագետների համար:  Մանկաբուժական կոնֆերանսի գիտական ծրագրում ընդգրկել են Զյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի (Շվեյցարիա) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ) պրոֆեսորների և դասախոսների, ինչպես նաև ՀՀ առաջատար մանկական կլինիկաների, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժական ամբիոնների դասախոսների զեկուցումներ` նվիրված արդի մանկաբուժական խնդիրներին:  Կոնֆերանսի 3 օրերի ընթացքում քննարկվելու են COVID-19 վարակը և երեխաների մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը (MIS-C), COVID-19 վարակի վարման Հայաստանյան փորձը և խնդիրները, ներկայացվելու են դասախոսություններ` նվիրված անհաս նորածինների վարման, տրանզիտոր խնամքի առանձնահատկություններին, մանկական պալիատիվ օգնությանը, մանկական ճարպակալման և վաղաժամ սեռահասունության վարմանը, վաղ հասակի երեխայի տագնապի և հոգեկան առողջության հետ կապված տարբեր խնդիրների ախտորոշման և վարման մոտեցումներին, տենդին առանց օջախի, Էպշտեյն Բար վիրուսին: Ունկնդիրներին ներկայացվելու են COVID-19 վարակին և տարբեր մանկաբուժական հարցերին նվիրված ուշագրավ կլինիկական դեպքեր:     Կոնֆերանսի ծրագիրը կրեդիտավորվել է ՀՀ ԱՆ կողմից:   Կոնֆերանսին մասնակցելու նպատակով պետք է գրանցվել  https://www.learnwithopen.org/event/  հարթակում: Միջոցառման մասին լրացուցիչ տեղեկատվությունը համար կարող եք զանգահարել և դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարներով և էլ. հասցեներով` Ե.Մովսեսյան, ՄԲՀԱ, հեռ.` 010 23 60 60, 098215959,  [email protected] Թ.Մինասյան, Հայ ակնաբուժական նախագիծ, հեռ.` 091222961, [email protected]
Համագործակցության պայմանագիր Ֆրանսիայի առաջատար «Պրոտեոր» ընկերության հետ
21 հոկտեմբեր 21
«Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կետրոնում գործող «Օրթեզ» և ֆրանսիական աշխարհահռչակ «Պրոտեոր» ընկերությունների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Այսուհետ «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը հանդիսանալու է «Պրոտեորի» էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում:  «Անչափ ուրախ ենք այս համագործակցության համար, մենք հնարավորություն կունենանք Հայաստան և տարածաշրջան բերել 100-ից ավել տարվա պատմություն ու հռչակ ունեցող ընկերության նոր տեխնոլոգիաներով պատրաստված պրոթեզներն ու  օրդոպեդիկ սարքավորումները, որոնք հաջողությամբ օգտագործում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում»,-նշեց «Օրթեզ» կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանը:    «Պրոտեորի» տնօրենների խորհրդի անդամ Թարեք Լաամիրին հավաստիացրեց, որ իրենց գերնպատակն է պացիենտների կյանքի բարելավումը` առավելագույն հնարավորություններով: Ընկերության արտադրանքը մտածված է, այն բավարարում է ամենատարբեր խնդիրներով ու պահանջներով պացիենտրենրի կարիքները:   «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը Հայաստանում գործում է 1997թ-ից: Այս տարի հուլիսին բացվել է կենտրոնի նոր շենքը` հագեցած նոր սարքավորումներով: Այն ուղղված է Հայաստանում վերականգնողական ծառայությունների ընդլայնմանը` սպասարկելով նաև պատերազմի ժամանակ վիրավորված տղաներին:   Արա Բաբլոյանը համոզված է, որ այս համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն «Պրոտեոր» ընկերության հետ հնարավորություն կտա Հայաստանում ապահովել վերականգնողական ծառայությունների առավել բարձր որակ` եվրոպական չափորոշիներով: Նա գոհունակությամբ է նշում, որ «Արաբկիր» ԲՀ-ն Հայաստանում վերականգնողական ծառայությունների առաջատարներից է` ստեղծելով  ոչ միայն «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը Երևանում, այլև մասնաճյուղեր 7 մարզերում: Եվ այս ճանապարհին Հայաստանը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը. Vive l’Armеnie, Vive la France! Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում  էին առողջապահության նախարարության ներկայացուցիչներ և մասնագետներ Հայաստանում գործող պրոթեզավորող այլ կազմակերպություններից: 
«Արաբկիր» ԲՀ-ում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:
06 հոկտեմբեր 21
«Արաբկիր» բժշկական համալիրում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:   Սա Կովիդ-19-ի սահմանափակումներից հետո պրոֆեսորի առաջին այցն էր Հայաստան, 22-երորդը՝ Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկայի և «Արաբկիր» ԲՀ-ի տարիների համագործակցության ընթացքում:   «Արաբկիրի» և այլ բժշկական հաստատությունների մանկական նյարդաբանները նախապես առանձնացրել և հերթագրել էին բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն արժանի էին առանձնահատուկ ուշադրության և քննարկման: Սեպտեմբերի 22-ից հեկտեմբերի 2-ը 35 պացիենտի է հանդիպել պրոֆեսորը, լսել ծնողներին և բուժող բժիշկներին, ասել իր կարծիքն ու անհրաժեշտության դեպքում վերցրել կենսանյութեր՝ որոշակի հետազոտություններ Ցյուրիխի կլինիկայի լաբորատորիայում անցկացնելու համար:   Բացի գործնական խորհրդատվություններից, որոնց մասնակցել է 40-50 բժիշկ, պրոֆեսոր Բոլստհաուզերը անց է կացրել նաև հազվադեպ հիվանդությունների ՄՌՏ-քննարկումներ, ինչպես նաև վարել տեսական դասընթաց՝ մանկական նյարդաբանների և մանկաբույժների համար: Նա ներկայացրել է դիտարժան դեպքեր իր պրակտիկայից, լսել հայ գործընկերների կարծիքներն ու պատմել ընտրված բուժական ճանապարհների մասին:   Պրոֆեսորը երիտասարդ մասնագետների կատարելագործման մեծ ջատագովներից է, աջակցում է տարբեր դասընթացներին նրանց մասնակցությանն ու անդամակցությանը՝ Մանկական նյարդաբանների եվրոպական միությանը: Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունն, ի պատիվ պրոֆեսորի հետ տարիների ջերմ համագործակցության, կրում է նրա անունը:
Լսողական սարքեր պատերազմի մասնակիցներին
01 հոկտեմբեր 21
Մեկնարկեց «Արաբկիր» բժշկական համալիրի և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջոցով Լոս Անջելեսի «Հայաստան. լսողության աջակցություն ծրագրի» (հիմնադիր Կավուկչյան ընտանիք) և հայ համայնքի բարերարների աջակցությամբ 2020թ-ի արցախյան պատերազմի մասնակիցներին լսողական սարքեր տրամադրելու գործընթացը: Հոկտեմբերի 1-ից 4-ը պատերազմի այն մասնակիցները, որոնց մոտ ի հայ են եկել լսողական խնդիրներ, կարող են այցելել Մամիկոնյան 17, «Աննաբելլա» հյուրանոցի շենք, որտեղ կազմակերպվում են լսողական սարքերի ընտրության, հարմարեցման և տեղադրման բոլոր փուլերը:   Այսօր ծրագրի թիմը հյուրընկալեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանին: Տիկին Ստեփանյանը հավաստիացրեց, որ բարեգործական, հասարակական կազմակերպությունների ու անհատների նման նախաձեռնություններն, իրապես, մեծ օգնություն են ինչպես հենց շահառուներին, այնպես էլ պետությանը:   Ծրագիրն սկսվել է շահառուների տվյալների հավաքագրմամբ: Այն իրականացվել է պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, բժշկական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության միջոցով: Հավաքագրված 250 անձից հետազոտվել են մոտ 170-ը, որոնցից 130-ին այս փուլում կտրամադրվեն լսողական սարքեր: Ամերիկահայ բարերարները պատրաստակամություն են հայտնել աջակցել պատերազմի ավելի մեծ թվով մասնակիցների, և շահառուների գրանցման գործընթացը դեռ շարունակվում է:   Տրամադրվում են նորագույն տեխնոլոգիայի թվային լսողական սարքեր, որոնք ի վիճակի են փոխհատուցել լսողության խոր կորուստն անգամ: Սարքերի համակարգչային հարմարեցումից հետո շահառուները ստանալու են նաև հետխնամքի անվճար ծառայություններ` անսարքությունների շտկման և հնարավոր այլ խնդիրների լուծման համար: Սարքերն աշխատում են վերալիցքավորվող մարտկոցներով:
Բուժքույր-դասավանդողների դասընթաց «Արաբկիր» ԲՀ-ում
28 սեպտեմբեր 21
Բուժքույրական շարունակական զարգացման ծրագրի շրջանակներում «Արաբկիր» ԲՀ-ի բուժքույրական խորհուրդը «Սեմռա Պլյուս» հիմնադրամի և Շվեյցարիայի Ժյուրա կանտոնի բուժքույրական բարձրագույն դպրոցի դասախոսների հետ համատեղ անցկացրեց համալիրի բուժքույր-դասավանդողների դասընթացների  ծրագրի երրորդ` ավարտական մոդուլը` «Դասավանդողի արտահայտչական և ստեղծագործական հմտությունները» թեմայով: Մոդուլի նպատակն է, որպեսզի մասնակիցները հետագայում կարողանան հանդես գալ որպես դասվանդող` նախ ներքին լսարանի, իսկ շարունակական կրթության դպրոցի բացումից հետո նաև հանրապետության այլ առողջապահական հաստատությունների միջին բուժանձնակազմի, ինչպես նաև նորավարտ մասնագետների առջև: Երեք օր շարունակ ապագա 7 կրթողներ ստանում էին տեսական գիտելիքներ և ներկայացնում իրենց առաջին դասախոսությունները:   «Սեմռա Պլյուս» հիմնադրամը  հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992թ-ին` Ժան-Պիեռ Բեռնարի ջանքերով, Հայաստանի 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո: Հիմնադրամն իր ստեղծման օրվանից աջակցություն է ցուցաբերում «Արաբկիր» ԲՀ-ի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ի շահ բժշկական օգնության կարիք ունեցեղ հայ երեխաների: Հիմնադրամը բժշկական համալիրին օգնում է անհրաժեշտ բժշկական միջոցներ ապահովելով, մասնագիտական վերապատրաստումներով ու մասնագիտական փորձի փոխանակմամբ: Համագործակցության արդյունքում Հայաստանում մինչ օրս իրականացվել է 35 առողջապահական ծրագիր՝ ուղղված երեխաների առողջության պահպանմանը, հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը, բժշկագիտության նոր ճյուղերի զարգացմանը: 2006թ-ից առանձնակի ուշադրության են արժանացել բուժքույրական գործի զարգացման ծրագրերը` նպատակ ունենալով ուժեղացնել բուժքրոջ պատասխանատվությունն ու ինքնուրույնությունը: Բուժքույրերի շարունակական կրթության ծրագիրն այսօր արդեն անցել է տեղում դասավանդողներ պատրաստելու փուլին: Հենց այս գաղափարից էլ ծնվել է հաջորդը` ստեղծել շարունակական կրթության կենտրոն` նպաստելով ոչ միայն մեր համալիրի, այլև այլ բժշկական կենտրոնների և նոր ավարտած բուժքույրերի մասնագիտական զարգացմանը:
Հայաստանի Հանրապետություն 30
21 սեպտեմբեր 21
Մենք պատասխանատու ենք մեր երեխաների առողջության, այդպիսով և ազատության համար, ինչի լավագույն գրավականը մեր անկախ պետությունն է:
Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲՀ-ի թիմը Վադա թեստ է կատարել
13 սեպտեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարևոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/:   Թեստի նպատակը դոմինանտ կիսագունդը որոշելն է, ինչն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ խոսքի, հիշողության և շարժողական կենտրոնները չվնասելու համար: Հետազոտությունն իրականացնում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների, անեսթեզիոլոգների, ԷԷԳ-տեխնիկների և զարգացման գնահատողների /մանկաբույժների/ թիմը: Թեստի առաջին կատարումն «Արաբկիրում» ղեկավարել են նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը, անեսթեզիոլոգներ Աղավնի Համբարձումյանն ու Վահե Խառատյանը, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը, ԷԷԳ-տեխնիկ Թամարա Արասխանյանը, զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը:   Պացիենտը 11 տարեկան է, կառուցվածքային ֆոկալ էպիլեպսիա ախտորոշումով, էպիլեպտիկ ցնցումներ է ունենում ամենօրյա հաճախականությամբ: Թեստն իրականացվել է միջազգային ուղեցույցներով հաստատված անեսթետիկ նյութով, նյարդաբանական և զարգացման գնահատման ընդունված չափորոշիչներով:   Հետազոտության սկզբում կատարվել է գլխուղեղի անգիոգրաֆիա` գլխուղեղի անոթային ծառի հնարավոր առանձնահատկությունները որոշելու նպատակով: Գործողության հիմնական փուլն սկսվել է ներքին քներակի մեջ անեսթետիկ նյութի ներարկումով, որ կատարում են նյարդավիրաբույժները: Բուն թեստավորումն սկսվել է ներարկման պահից հինգ րոպեների ընթացքում: Վադա թեստի ամբողջ ընթացքում իրականացվել է ԷԷԳ մոնիտորինգ, ինչը թույլ է տալիս որոշել թեստավորման սկիզբն ու ավարտը:
ՊՇՌ «Ճանապարհորդություն» փաթեթ` 24 000 դրամով
24 օգոստոս 21
Տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի լաբորատոր ծառայության COVID-19-ի փաթեթը համալրվել է «Ճանապարհորդություն» առաջարկով, որն ընդգրկում է մեկնումից առաջ բժշկական համալիրի լաբորատորիայում և վերադարձից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հանձնվող ՊՇՌ թեստերը` ընդհանուր 24.000 դրամ արժեքով:   Ուշադրություն, օդանավակայանի ժամանման սրահում Ձեր ընտրությամբ այլ լաբորատորիայում նմուշառվելու դեպքում գումարի վերադարձ չի նախատեսվում: Մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 015 400 300 և ներքին` 11 36:
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը կրկին Արցախում էր
23 օգոստոս 21
Ավանդույթ դարձած հերթական մասնագիտական այցով Արցախում էին «Արաբկիր» բժշկական համալիրի մի խումբ բժիշկներ` ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը, երիկամաբան Սոֆի Սարինյանը, ճառագայթաբան Վլադիմիր Ղուկասյանը և վիրաբույժ-ուրոլոգ Սերգեյ Բաբլոյանը:  Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնում մեր մասնագետներն իրականացրել են 11 վիրահատություն, մի շարք խորհրդատվություններ, միջամտություններ, ախտորոշիչ և բուժական գործողություններ` իրենց փորձառությամբ աջակցելով տեղի գործընկերներին:                                                
COVID-19-ի հետազոտության ամբողջական փաթեթ «Արաբկիր» ԲՀ-ում
23 օգոստոս 21
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել լաբորատոր ծառայություն` 015 400 300 և ներքին` 11 36:
Ընդլայնվում են «Արաբկիր» ԲՀ-ի վերականգնողական ծառայությունները
29 հուլիս 21
Տեղի է ունեցել «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի տարածքում կառուցված «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնի նոր շենքի բացման արարողությունը:   Վերականգնողական ծառայությունների ընդլայնման գաղափարն «Օրթեզ» և «ԱրԲես» կենտրոնների համար առաջնահերթ դարձավ 2020թ-ի աշնանը: Պատերազմի օրերին զինվորներին օգնություն ցուցաբերող «Արաբկիր» բժշկական համալիրը փոխեց հիմնական ծրագրերի ուղղությունը, վարկ վերցրեց և սկսեց նոր մասնաշենքի շինարարությունը, որպեսզի ստեղծի լիարժեք, միջազգային ստանդարներին համապատասխան պայմաններ` վիրավորներին սատարելու համար: «Օրթեզ» կենտրոնի ջանքերով շենքը հագեցվեց նոր սարքավորումներով ու տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա համագործակցելով ֆրանսիացի գործընկերեների հետ` էլ ավելի բարձրացնել ծառայությոնների որակը` հասցնելով դրանք միջազգային ստանդարտների մակարդակին:   «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի վերականգնողական ծառայությունների ընդլայնման առաջիկա ծրագրերի մեջ է նաև վերականգնողական թերապիային ուղղված լողավազանի կառուցումը:   Արմենպրեսի անդրադարձը պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնի նոր շենքի բացմանը: 
Լյարդի փոխպատվաստում
15 հուլիս 21
 «Արաբկիր» ԲՀ ուրո-վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Պողոս Գեյիկյանն ու գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանը՝ լյարդի փոխպատվաստման մասին: 
Ճամփորդիր առանց COVID-19
29 հունիս 21
«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությունն ընդգրկված է «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրում: Եթե Դուք ներբեռնել եք համապատասխան բջջային հավելվածն ու  անձնագրով եկել «Արաբկիրի» լաբորատորիա` ՊՇՌ թեստ հանձնելու, անմիջապես կստանաք  QR կոդն ու թեստի պատասխանը կարտացոլվի հավելվածում:    Ուշադրություն, եթե Ձեր ՊՇՌ թեստի պատասխանը դրական լինի, այսինքն հետազոտվող նմուշում հայտնաբերվի COVID-19-ի հարուցիչը, QR կոդը ստանալու է կարմիր գունավորում, ինչը կնշանակի, որ չեք կարող գնալ այլ երկիր: Թեստի բացասական արդյունքի դեպքում QR կոդը կլինի կանաչ, ինչը կնշանակի` կարող եք հանգիստ երթևեկել։   Նմուշառումը պետք է կատարվի թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ: Սահմանը հատելիս Ձեզանից կպահանջվի ընդամենը ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
Արաբկիր-Իզմիրլյան 3:0
23 մայիս 21
«Արաբկիր» բժշկական համալիրի թիմը 3:1 հաշվով հաղթեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թիմին և գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը` 2021թ-ի ֆուտզալի բժիշկների առաջնությունում: Սա մեր վիրաբույժ-ուրոլոգ ֆուտբոլիստների` «Վիկտորիա սպորտ» ամենամյա առաջնության արդեն երկրորդ գավաթն է: Շնորհավորում ենք, սիրելի բժիշկներ, միշտ հաղթող եղեք: Խաղի մասին պատմող տեսանյութը` շուտով:
Օրթոպեդ-վնասվածքաբանների մասնագիտական օրը
20 մայիս 21
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը
13 ապրիլ 21
Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման կայուն խանգարում է, որն ի հայտ է գալիս վաղ մանկության տարիներին` անկախ սեռից, սոցիալական կարգավիճակից կամ մեկ այլ հանգամանքից: Աուտիզմ ունեցող մարդիկ յուրահատուկ են սոցիալական հարաբերություններում, հաճախ գերհերտաքրքրություն են ցուցաբերում որոշակի թեմաների նկատմամբ, հակված են ծիսական վարքի, դժվարանում են առօրյա հաղորդակցության ժամանակ: Ստանդարտից դուրս են աուտիզմ ունեցողների ուսուցման ձևերն ու զգայարանների միջոցով ստացվող տեղեկատվության մշակման եղանակները:   Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուշադրություն է հրավիրում աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրներին` քարոզելով բացառել խարանն ու խտրականությունը նրանց նկատամամբ. սա խնդիր է ինչպես զարգացող, այնպես էլ վերջիններիս օժանդակող երկրների համար: Բացառելով խարանն ու խտրականությունը` ավելի արդյունավետ կարելի է դարձնել աուտիզմի դրսևորումները հաղթահարելուն ուղղված ջանքերը: Իսկ դա հնարավոր է մասնագիտական թիմի, ընտանիքի և շրջապատի միասնական աշխատանքի շնորհիվ:
Արա Բաբլոյանը հանդիպել է Արցախի առողջապահության նախարարի հետ
13 ապրիլ 21
Արա Բաբլոյանն ու Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանն Արցախում հանդիպել են առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Արցախի առողջապահության զարգացմանը, բժշկական տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրերի ամրապնդմանն ու նոր նախաձեռնությունների իրագործմանը:   Հատկապես հիմա, հետպատերազմական այս շրջանում, չափազանց կարևոր են վերականգնողական ծրագրերն ու դրանց զարգացումը: Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են այս ուղղության ընդլայնման հնարավորությունները՝ սփյուռքահայ գործընկերների աջակցությամբ:
1
...
10
11
12
13
14