Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին
Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա
12 նոյեմբեր 24
Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա ներկայացրել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ, դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան:
Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան:
Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցություններն են`
զարկերակային ճնշման բարձրացումը,
սրտի աշխատանքի արագացումը,
տագնապի զգացողությունը, անհանգստությունը,
քնի խանգարումն, անքնությունը,
ջրազրկումը,
ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարումը, երիկամների սուր անբավարարությունը,
ցնցումները:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։
Նույն թեմայով տեսանյութը` շուտով:
Նոյեմբերի 12՝ թոքաբորբի դեմ պայքարի օր
12 նոյեմբեր 24
Օրվա առիթով կրկին փոխանցում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական-մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Գևորգ Բոյաջյանի խորհուրդներն ու առաջարկում անցնել հղումով` դեպի բաժանմունքի էջ, ծանոթանալ բաժանմունքի գործունեությանն ու փոքրիկ պացիենտների սիրելի անձնակազմին. մարդիկ, որ աշխատում են օր ու գիշեր, անտրտունջ ու անխոս` հանուն երեխաների առողջության:
Ռադիոլոգիայի միջազգային օր
08 նոյեմբեր 24
Այսօր Ռադիոլոգիայի միջազգային օրն է, բժիշկ֊ճառագայթաբանների մասնագիտական տոնը։
Շնորհավորում ենք, մաղթում բժշկության հետազոտական ճյուղի կարևոր այս մասի էլ ավելի բարելավում ու զարգացում։
Օրվա առիթով դիտեք news.am-ի հարցազրույցը Արաբկիր բժշկական համալիրի Ճառագայթային աշտորոշիչ բաժանմունքի ղեկավար Մարինե Գրիգորյանի հետ։
Լյարդի փոխպատվաստում փոքրիկին Նարեկին
06 նոյեմբեր 24
Լուսերես փոքրիկի` գորիսեցի Նարեկի մոտ 5 օրականում լեղուղիների ատրեզիա էր ախտորոշվել` ներլյարդային լեղուղիների բնածին բացակայություն: Երեխայի կյանքը կախված էր մեկ հնարավորությունից` լյարդի փոխպատվաստումից:
Փոքրիկն անմիջապես վերցվել է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների (գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգների) հսկողության տակ և, համաձայն նման դեպքերի հաստատված չափորոշչի, նա պետք է մեծանար-հասներ 7-8 կիլոգրամ քաշի, ինչը սովորաբար լինում է 6-7 ամսականում, և ինչից հետո կիրականացվեր լյարդի փոխպատվաստումը:
Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող, Նարեկը մայրական կաթով կարողացել էր հասնել անհրաժեշտ քաշին, նախանշվել էր վիրահատության օրը` նոյեմբերի 1, մեր բժիշկների թիմն ու գործընկերները պատրաստվում էին այդ օրվան և եղավ անցանկալին. սուր շնչառական վարակի հետևանքով Նարեկի մոտ արագ զարգացան լյարդային անբավարարության երևույթներ, որոնք խախտեցին ամբողջ ծրագրերը: Խնդիրն արդեն ժամերի մեջ գործն արագ կազմակերպելն էր, ինչը, որքան էլ անհավանական կարող է թվալ, հաջողվեց:
Բելառուս մեր գործընկերների մի մասը Երևան եկավ Մինսկից, մի մասը` Մոսկվայից, մյուսը` Կորեայից: Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվեց հոկտեմբերի 29-ին: Նարեկին իր լյարդի մի մասը նվիրեց նվիրյալ հայրիկը:
Վիրահատությունն անցել է սահուն: Շնորհակալ ենք բոլոր մասնագետներին: Երեխան և բժիշկներն այս պահին դեռևս հետվիրահատական դժվար ճանապարհ են անցնում` քայլ առ քայլ առաջ գնալով և ամեն օր ավելի դրական արդյունքներ ունենալով:
Այս դժվարին օրերին, ինչպես միշտ, մեր «մեջքին էր կանգնած» Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը` ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, որը հնարավոր է դառնում հասարակության բարեսիրտ նվիրաբերություններով, չափազանց կարևոր է ոչ միայն բժշկական հաստատության համար, այլև մեր երկրի, քանի որ վիրահատության ծախսերը քառակի ավել են, քան պետությունը կարողանում է հատուցել: Սա պետություն, բարեգործական կազմակերպություն, բժշկական հաստատություն համագործակցության գեղեցիկ օրինակ է` հանուն երեխայի
կյանքի:
Կրկին շնորհակալ ենք բոլորին❤️
Առողջություն Նարեկին ու բոլոր երեխաներին❤️
Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում
05 նոյեմբեր 24
Սիրելի գործընկերներ, հատկապես առողջապահության կազմակերպիչներ և պրակտիկ բժիշկներ,
անցեք հղումով ևդ կարդացեք Շվեյցարիայում լույս տեսած մի կարևոր աշխատություն` «Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում» (''Digitalization of Medicine in Low- and Middle-Income Countries''):
Գիրքը լույս է ընծայել Springer Nature International հրատարակչությունը։ Խմբագիրներն ու հեղինակներն են ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը, Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, ԱՀԿ փորձագետ Կարինե Սարգսյանը։
Գրքում արտացոլված են թվայնացման փորձերը, խնդիրները և հեռանկարները բժշկագիտության տարբեր ոլորտներում, անդրադարձ է արված հաջողության հետաքրքիր պատմությունների։
Գրքի որոշ գլուխներ հեղինակել են հայ մասնագետները։ Մասնավորապես, «Մանկաբուժության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում. հիմնավորում և ուղղություններ» գլխի հեղինակն, ի ուրախություն և հպարտություն մեզ, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ) ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ, ԱՀԿ փորձագետ, Սերգեյ Սարգսյանն է:
Ծծակների և շշերի ճիշտ ընտրության խորհուրդներ
05 նոյեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանի խորհուրդներն ամենափոքրիկների ծնողներին են ուղղված: Թեման` ծծակների և շշերի ճիշտ ընտրությունը: Ինչ նյութերից են դրանք պատրաստված, արդյոք չեն խոչընդոտի կրծքով կերակրումը և ինչպես ախտահանել դրանք օգտագործումից առաջ իմացեք` «Բուժ ինֆո» հաղորդման ընթացքում։
Ինչպե՞ս ընտրել տակդիր փոքրիկի համար
04 նոյեմբեր 24
Մանկաբույժ Մերի Մարանդյանի խորհուրդները` փոքրիկի համար տակդիր ընտրելու թեմայով:
Արդյոք կան տարբերություններ աղջիկ և տղա երեխաների տակդիրների միջև, ինչպես ընտրել, հատկապես ինչին ուշադրություն դարձնել պատմում են «Բուժ-ինֆոյի» այս թողարկմանը։
Միզաքարային հիվանդությունը երեխաների մոտ
04 նոյեմբեր 24
Միզաքարային հիվանդությունը երեխաների մոտ: Ներկայացնում է մանկական նեֆրոլոգ Դիանա Ոսկանյանը: Լսեք, սիրելի ծնողներ, ուշադիր եղեք և ախտանշանների դեպքում անպայման դիմեք բժշկի:
Բուժքույրերի և թերապիստերի գերազանցության կենտրոն
01 նոյեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և Հայ Օգնության ֆոնդի համագործակցության հերթական արդյունքը` «Բուժքույրերի և թերապիստերի գերազանցության կենտրոն»:
Նպատակը` նպաստել շարունակական մասնագիտական զարգացմանը` տեսական և գործնական դասընթացներով:
Առաջին դասընթացն անց է կացվել մանկաբուժական ուղղվածության բուժքույրերի համար: Հաջորդների մասին, սիրելի բուժքույրեր և թերապիստներ, իմացեք` հետևելով նորաստեղծ կենտրոնի էջին:
Մեր հանգստյան տունն Արտանիշում
27 հոկտեմբեր 24
Հայտնի բլոգեր Հարություն Հակոբյանը բացահայտել է մեր հանգստյան տունն Արտանիշում։
Համեցեք, դուք էլ վայելեք գեղեցկություն ու ջերմություն` Սևանի գողտրիկ ափերից մեկին։
Հարությունի հոլովակը կգտնեք հղումով։
Սիեթլի մանկական հիվանդանոցի բժիշկների թիմը «Արաբկիր» ԲՀ-ում
25 հոկտեմբեր 24
Վերջին տարիներին ավանդույթ դարձած այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Սիեթլի մանկական հիվանդանոցի բժիշկների թիմը` պրոֆեսոր Փոլ Մերգերյանի ղեկավարությամբ:
Նախապես դիտարկված և խորհրդատվության հրավիրված պացիենտները միայն «Արաբկիր» բժշկական համալիրից չէին: Հազվադեպ, բարդ և մասնագիտական հետաքրքրություն առաջացնող դեպքեր էին հավաքագրվել նաև այլ բժշկական կենտրոններից, մասնավորապես Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից և Մուրացան համալսարանական կլինիկայից:
Պացիենտներին վարող բժիշկները պրոֆեսոր Մերգերյանին, մանկական ուրոլոգ Մարգարետ Շնորհավորյանին և մանկական վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ Քեյթլին Սմիթին ներկայացրել և նրանց հետ քննարկել են շուրջ 6 տասնյակ ուրոլոգիական և վիրաբուժական դեպք, կատարել շուրջ 3 տասնյակ վիրահատություն: Վիրահատությունների մեծ մասը հազվադեպ հանդիպող դեպքեր են եղել՝ Հայաստանի համար նորարարական մոտեցումներով:
Պրոֆեսոր Մերգերյանի և նրա թիմի այցերը կրում են մասնագիտական-կրթական բնույթ Հայաստանի բոլոր կլինիկաների համար: Ծրագրի նպատակն է տարբեր կենտրոնների բժիշկների համար հնարավորություն ստեղծել ոչ միայն աշխարհի առաջատար կլինիկաներից ժամանած մասնագետների հետ խորհրդատվական քննարկումներ ունենալու, այլև նրանց հետ համատեղ վիրահատություններ կատարելու «Արաբկիր» ԲՀ-ում:
Դիմային նյարդի պարեզով ժպիտի վերականգնում ԱՄՆ-ի գործընկերների հետ
17 հոկտեմբեր 24
Հազվադեպ հանդիպող խնդիրներ ու նորարարական լուծումներ «Արաբկիր» բժշկական համալիրում
Այս անգամ news.am-ի ուշադրության կենտրոնում համալիրի Պլաստիկ, վերակառուցողական վիրաբուժության և լազերային բժշկության ծառայությունն է՝ ԱՄՆ-ից եկած գործընկերների հետ կատարած յուրահատուկ վիրահատություններով:
Նկարահանման պահին դիմային նյարդի պարեզով երեխայի ժպիտն էին վերականգնում «երազանքի վարպետները»։
Հոկտեմբերի 16․ անեսթեզիոլոգների մասնագիտական օրը
16 հոկտեմբեր 24
Հոկտեմբերի 16-ը անեսթեզիոլոգների մասնագիտական օրն է։
1846թ-ի հենց այս նույն օրն է ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ իրականացրել վիրահատություն` եթերիային անզգայացմամբ:
Այդ օրվանից գրեթե 180 տարի է անցել, նորացվել ու ավելի բազմազան են դարձել անզգայացնող նյութերն ու դրանց ազդեցության շրջանակները, անեսթեզիոլոգիան զարգացել և զարգանում է` որպես բժշկության կարևորագույն ճյուղ, առանց որի անհնար է պատկերացնել վիրահատական որևէ մեծ կամ փոքր միջամտություն:
Շնորհավորում ենք, սիրելի անեսթեզիոլոգներ: Դուք այն մասնագետներն եք, որոնց գործը հաճախ, հնարավոր է, աննկատ է մնում, դե, որովհետև «քնեցնում եք» պացիենտին , սակայն այն անգնահատելի է և արժանի մեծ երախտիքի:
https://arabkirmc.am/hy/services/48
Պալիատիվ բժշկական օգնության համաշխարհային օր
14 հոկտեմբեր 24
Այսօր Պալիատիվ բժշկական օգնության համաշխարհային օրն է:
Սա բժշկության այն ճյուղն է, որը ձեռք է մեկնում առողջական ամենածանր վիճակում հայտնված մարդկանց` նպատակ ունենալով մեղմել պացիենտի ցավը, աջակցել նրան և ընտանիքին` հիվանդության հետ կապված ֆիզիկական և հոգեբանական խնդիրների լուծման հարցում:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում գործում է մանկական հիվանդանոցային պալիատիվ ծառայություն, որի Հայաստանում ներդրման ծրագիրն սկսվել է դեռևս 2015թ-ին` Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ջանքերով, ինչի մասին կարող եք կարդալ կից հղումով:
Պրոֆեսոր Յես Օլեսենին նվիրված Գլխացավերի իրազեկման արշավ
11 հոկտեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրը նույնպես միացել է պրոֆեսոր Յես Օլեսենին նվիրված Գլխացավերի իրազեկման արշավին, որի շրջանակներում այսօր և վաղը մասնակցում ենք միջազգային գիտաժողովին և բժշկական էքսպոյին։ Համեցեք մարզահամերգային համալիր
Դոկտոր Րաֆֆի Հովհաննիսյանի անվան Միջազգային 3-րդ բժշկական գիտաժողով
09 հոկտեմբեր 24
Ուշադրություն, սիրելի գործընկերներ,
Դոկտոր Րաֆֆի Հովհաննիսյանի անվան Միջազգային 3-րդ բժշկական գիտաժողովին հաշված օրեր են մնացել: Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով: Մասնակցությունն անվճար է: Թեման` Ինտերվենցիոն ռադիոլոգիայի նորամուծություններ լյարդի ցիռոզի ժամանակ:
https://www.facebook.com/icpdarm/posts/pfbid0CQAJFcotNCuseEbZmADQAkJEGudifEdG6eFBESh3KUZqwqsWumvL2fEgGvjcejiEl
«Հայաստան. լսողության աջակցություն» ծրագիր
08 հոկտեմբեր 24
«Հայաստան. լսողության աջակցություն» ծրագրի այս տարվա առաքելությունն ավարտված է. լսողական թվային և անալոգային սարքեր են հատկացվել շուրջ 1000 քաղաքացու, նրանց, ովքեր այս կամ այն պատճառով չեն ընդգրկվել պետական ծրագրերում:
Ծրագրի հայաստանյան գործընկերը «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն է:
Դիտեք Հանրային հեռուստաընկերության Լուրերի անդրադարձը:
ԷԷԳ. դասընթաց միջին բուժաշխատողների համար
01 հոկտեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունը, «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոն» հիմնադրամն ու Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտն անց են կացրել ԷԷԳ տեխնիկների մասնագիտական դասընթաց` միջին բուժաշխատողների համար:
Դասախոսություններով հանդես են եկել հրավիրյալ մասնագետներ արտերկրից, մասնավորապես, նյարդաբանության դոցենտ, Յելի համապարփակ էպիլեպսիայի կենտրոնի տնօրեն Ալին Հերլոփյանը (ԱՄՆ), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կեքի հիվանդանոցի էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տեխնիկ Գառնիկ Աբաջյանը (ԱՄՆ), նյարդաբանության դոցենտ, Կալիֆորնիայի Իրվայն համալսարանի էպիլեպիայի և կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար, ներվիրահատական նեյրոմոնիտորինգի ծրագրի և նյարդաբանության օրդինատուրայի ղեկավար Լիլիթ Մնացականյանը (ԱՄՆ) և նյարդաբանության դոցենտ, Վեյն Կորնել քոլեջի կլինիկական նյարդաբանության բաժնի աշխատակից Գայանե Մելիքյանը (Քաթար):
Դասընթացը բացել և ամփոփել են «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, ԱՆ ԱԱԻ նյարդաբանության դեցենտ Բիայնա Սուխուդյանն ու ԱՆ ԱԱԻ գիտության գծով փոխտնօրեն, նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը:
Եռօրյա դասընթաց տեսական և գործնական փուլերին մասնակցել են էլեկտրաէնցեֆաոգրաֆիայի տեխնիկներ և միջին բուժաշխատողներ Հայաստանի մի շարք կլինիկաներից: Նրանք կստանան ՇՄԶ 9 տեսական և 1 գործնական կրեդիտ:
Մանկաբուժական կոնֆերանս
20 սեպտեմբեր 24
Մեկնարկել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ ջանքերով կազմակերպված Մանկաբուժության կոնֆերանսը:
Համաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել են պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը, Հայկական ակնաբուժական նախածի ղեկավար Նունե Եղիազարյանը, Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը և Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր Եյալ Բեն-Այզեկը:
«Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները ակտիվորեն մասնակցում են համաժողովին` ինչպես որպես խոսնակներ և ունկնդիրներ, այնպես էլ` գիտական կոմիտեի անդամներ:
Մանկաբուժական համաժողովի այս տարվա թիրախային լսարանում են մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, երեխաների և դեռահասների հոգեբույժները, վերականգնողաբանները, զարգացման մանկաբույժները, կլինիկական հոգեբանները, մանկական ինֆեկցիոնիստները, մանկական երիկամաբանները, մանկական ալերգոլոգներն ու իմունոլոգները, մանկական թոքաբանները:
Դեղագետի թափուր աշխատատեղ
17 սեպտեմբեր 24
«Արաբկիր» ԲՀ-ում առկա է դեղագետի թափուր աշխատատեղ` «Դեղագիտություն» մասնագիտության դիպլոմով անձանց համար:
Պարտականություններ
հիվանդանոցային դեղատանը ներդեղատնային պատրաստուկների պատրաստում, մանրակշռում, դեղաչափում դեղանյութերի և պատրաստուկների պահպանում և բաց թողնում
դեղատան վարիչի տված այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
պատասխանատվության զգացում
պարտաճանաչություն
բծախնդրություն, ճշգրտություն
Պայմաններ
աշխատանքային գրաֆիկը` հնգօրյա, ժ. 09:00-16:45
որոշակի ժամկետով փորձաշրջան` նախնական հարցազրույցից հետո
Դիմել ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել [email protected] հասցեին` վերնագրում նշելով` դեղագետ:
Մանկաբուժական համաժողով
16 սեպտեմբեր 24
Հարգելի գործընկերներ,
սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-20-ին, ժամը 13։00-19։00-ին տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ ջանքերով կազմակերպված Մանկաբուժական կոնֆերանսը։
Ավանդույթ դարձած գիտաժողովը նվիրված է մանկաբուժության արդիական հարցերին, մանկական հիվանդությունների կանխարգելման, բուժման և վարման նորագույն մոտեցումներին: Կոնֆերանսին դասախոսություններով և զեկուցումներով հանդես կգան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի և ՀՀ ճանաչված մանկական բժիշկ-մասնագետները, նախատեսվում է հետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացում, ինչպես նաև երեխայի զարգացման խնդիրների վերաբերյալ քննարկումներ:
Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ ԱՆ կողմից, մասնակիցները 10 ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան։
Համաժողովն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երևան հյուրանոցում) և առցանց (Zoom հարթակում): Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Գրանցման համար այցելեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/.../WN_mj7jERWySKOqYE_hy6htcA...
Ծրագիրը հասանելի է learnwithopen․org հարթակում՝ https://learnwithopen.org/.../aecp-chla-22nd.../
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected] :
«Արաբկիր» ԲՀ Ապարանի առողջարանային ճամբար 2024
05 սեպտեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրի Ապարանի առողջարանային ճամբարի այս տարվա սաներն են` վերջին հերթափոխի վերջին օրը, երբ վերջին անգամ միասին վայելում են, իրենց իսկ խոսքով, ամենահամեղ կերակուրը, հետո հնչում է երգ-պար ու վառվում խարույկը` որպես ճամբարային օրերի ամենաիսկական խորհրդանիշ:
Այս տարի ճամբարը 120 երեխայի է ընդունել` 4 հերթափոխով: Որոշ դեպքերում` կախված խնամքի և աջակցության կարիքից, երեխաներին ուղեկցել են նրանց մայրերը: Հոգատար ու ջերմ անձնակազմին` բժիշկներ, վերականգնողաբաններ, մանկավարժներ, հոգեբաններ, խոհարարներ, սանիտարներ և կազմակերպիչներ, միացել էին նաև մի խումբ կամավորներ, որոնցից շատերը նույնպես ժամանակին այս ճամբարի սաներն են եղել և լավ գիտեն, թե որքան բան են տալիս երեխաներին ամառային այդ 14 օրերը` Արայի լեռան ստորոտին, սոճիների թթվածնաշատ պուրակում: Հենց այդ տպավորություններն էին պատմում իրենց այցելած ծնողներին և հյուրերին այս տարվա ճամբարականները` խոսքը համեմելով ճամբարային օրերին արված հեաքրքրաշարժ տեսանյութերով, անհատական ու խմբային կատարումներով:
Նոր ուսումնական տարին նրանց համար նոր լիցքերով է սկսվել: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում լուսավոր ճանապարհ:
Արաբկիրից դպրոց` խոսքով և գործով
01 օգոստոս 24
«Արաբկիր» բժշկական համալիրի Լսողական խանգարումներ ունեցող երեխաների խոսքի զարգացման կենտրոնը կրկին մարդաշատ էր: Առիթը` ուսումնական տարվա ավարտը: Այո, բժշկական մեր հաստատությունում ամենամյա այս հանդիսությունը հենց այդպես է կոչվում, քանի որ այստեղ երեխաները հաճախում են մի քանի տարի շարունակ, շաբաթական 4 անգամ` մասնակցելով անհատական-սուրդոմանկավարժական և խմբակային` երաժշտապարային պարապմունք-թերապիաների, մասնագետների ու ծնողների նվիրական աշխատանքի շնորհիվ խոսել սովորում, կարդալ-գրել ու որպես «պատրաստի» աշակերտներ գնում դպրոց` շարունակելու 1.5-2 տարեկանից սկսված կրթական իրենց ճանապարհը:
Շնորհավորում ենք մեր այս տարվա 10 շրջանավարտներին, մաղթում բարի և հաջող ընթացք:
Երիկամի փոխպատվաստում. լապարասկոպիկ դոնոր-նեֆրԷկտոմիա
01 օգոստոս 24
Այն, ինչ անում են բժիշկները, հաճախ անհավանական է թվում: Մինչդեռ կյանքերը հենց այսպես են փրկվում՝ անհավանական թվացող պատմություններով:
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» այս տեսանյութը 9-ամյա Լիլիթի մասին է և նրա սիրելի մայրիկի, որն իր երիկամն է տվել երեխային՝ երկրորդ անգամ նրան պարգևելով կյանք: Եվ այս ամենն, իհարկե, «Արաբկիր» բժշկական համալիրի օրգանների փոխպատվաստման թիմի անդադար ջանքերի ու նվիրումի շնորհիվ:
Լսողության նորածնային սկրինինգ և վերականգնողական կենտրոն Մեղրիում
01 օգոստոս 24
Մեր երկրի առողջապահական ռազմավարական ծրագրերը մշտապես «Արաբկիր» բժշկական համալիրի ուշադրության կենտրոնում են: «Արաբկիրի» և գործընկերների ջանքերով Մեղրիի ծննդատանը լսողության նորածնային սկրինինգի ներդրումն ու Մեղրիի մանկական վերականգնողական կենտրոնի բացումն այդ մասին են խոսում:
Առողջապահության նախարարության նյութի հղումը:
Շոգ և սրտանոթային խնդիրներ
01 օգոստոս 24
«Արմենիա հեռուստաընկերության» «ժամը» լրատվականի լրագրողին հետաքրքրում էր շոգ եղանակի և սրտանոթային խնդիրների կապը: Հարցերին պատասխանել է սրտաբան Էմմա Սարգսյանը:
Էլեկտրոնային ծխախոտ և Հայաստանի դեռահասներ
01 օգոստոս 24
Մանրամասներ էլեկտրոնային ծխախոտի և Հայաստանի դեռահաների շրջանում դրա կիրառելիության մասին
Հանրային հեռուստաընկերության «Լուրերն» անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, Առողջապահության, Կրթության նախարարությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած հետազոտությանը:
Հիդրոնեֆրոզ. վիրահատության մանրամասները
01 օգոստոս 24
News.am-ի անդրադարձը հիդրոնեֆրոզին և դրա վիրահատական բուժման ստանդարտներին: Հարցերին պատասխանել է Սերգեյ Բաբլոյանը:
Հայաստանի բժշկական հաստատությունների միություն
26 հունիս 24
news.am-ի հարցազրույցը պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ` «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության մասին։
Երեկ հրապարակվեց տեղեկություն «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության ստեղծման մասին: Հունիսի 19-ին տեղի է ունեցել կազմակերպության առաջին նիստը, որը վարել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ումից էլ NEWS.am Medicine-ը փորձել է ճշտել, թե ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը, ինչպե՞ս է ծնվել այն ստեղծելու գաղափարն ու ի՞նչ նպատակով:
Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս է ծնվել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելու միտքը:
Իմ կարծիքով Հայաստանի առողջապահական համակարգը դրա կարիքը վաղուց էր զգում: Բայց առաջին անգամ այդ գաղափարը հնչեց, երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդլայնված խորհրդակցության էր հրավիրել բժշկական հաստատությունների տնօրեններին` ներկայացնելու և քննարկելու Առողջության համապարփակ ապահովագրության ներդրվող ծրագրի գաղափարը: Նախարարին հետաքրքիր էր լսել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներրի կարծիքը: Այդ հանդիպման ժամանակ բժշկական հաստատութունների ղեկավարների հիմնական կարծիքն, իհարկե, դրական էր, սակայն հնչեցին տարբեր հարցեր և տեսակետներ, եղավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում: Եվ հենց այդ ժամանակ հնչեց միտք՝ հիմնվելով միջազգային փորձի վրա ստեղծել բժշկական հաստատությունների մի կազմակերպություն, որն ակտիվորեն կհամագործակցի նախարարության հետ՝ մեր երկրի համար նման կարևոր ծրագրի ներդրման շրջանը սահուն անցնելու համար։
Ի՞նչ կարգավիճակ կունենա կազմակերպությունը։
Նախ ձևավորվեց նախաձեռնողների խումբ, որը սկսեց աշխատել կազմակերպության նպատակի, կարգավիճակի, կառավարման սկզբունքների և կանոնադրության վրա։ Սահմանված կարգով գրանցվեց «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է «աջակցել բժշկական հաստատությունների զարգացմանը և նրանց գործունեթյան արդյունավետության բարձրացմանը` ի նպաստ ՀՀ-ում առողջապահության համակարգի զարգացմանը ու բնակչության առողջության բարելավմանը»:
Հունիսի 19-ին հրավիրվեց առաջին ընդլայնված նիստը, որի ժամանակ ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք պետք է ապահովեն կազմակերպության արդյուվետ գործունեությունը և կոլեգիալ կառավարումը:
Տարածված տեղեկության մեջ նշվում էր, որ կազմակերպությունը ունենալու է բավական մեծ, ընդլայնված խորհուրդ և հինգ անդամներից բաղկացած նախագահություն: Ինչպե՞ս է որոշվել դա, ի՞նչ սկզբունքով:
Նախ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում գործում է մոտ 600 բուժհաստատություն, որի մոտավորապես 21%-ը իրականացնում է հիվանդանոցային, իսկ 79%-ը՝ արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ: Ընդ որում, գործող կազմակերպություններից 164-ն ունի մասնավոր կարգավիճակ: Այդ բոլոր 600 կազմակերպություններն էլ ունեն այս միության անդամ լինելու իրավունք։
Ներկա պահին ձևավորվում է կազմակերպության քարտուղարությունը, որից հետո բոլոր բժշկական հաստատությունները կստանան հրավեր կազմակերպությանն անդամակցելու համար:
Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինն է Կազմակերպության անդամների Ընդհանուր Ժողովը: Կառավարման կոլեգիալությունը, ինչպես նաև տարբեր մակարդակի և կարգավիճակի բժշկական հաստատությունների մասնակցայնությունն ապահովելու նպատակով հաստատվել է Խորհրդի կազմը` 37 անդամներից, որից էլ ձևավորվել է 5 անդամներից բաղկացած Նախագահություն: Նախագահության յուրաքանչյուր անդամ նախագահությունը կղեկավարի 1 տարով` ռոտացիոն կարգով:
Պարոն Բաբլոյան, Դուք ղեկավարել եք առաջին նիստը, բայց չկաք նախագահության հրապարակված կազմում: Դուք խորհրդո՞ւմ եք ընդգրկված:
Ես որոշել եմ լինել կազմակերպության խորհրդական, այլ ոչ թե անդամ կամ նախագահ: Զգացված եմ, որ իմ երիտասարդ գործընկերները խորհրդակցում են ինձ հետ։ Դա ինձ համար ավելին է, քան կազմակերպության նախագահ լինելը:
Փաստորեն, մեզ հաջողվեց ստեղծել կազմակերպչական այնպիսի կառույց, որը հստակ ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը կարողացել է հաղթահարել անձնական շահը՝ հանուն ընդհանուր բարօրության, հանուն ժողովրդի առողջության: Եվ այդ բարձրագույն նպատակի շուրջ մենք պետք է կարողանաք համախմբվել և համատեղ ուժերով առաջ տանել մեր առողջապահական համակարգը:
Որո՞նք են կազմակերպության առաջնահերթություններն այս պահին:
Առաջին հերթին, իհարկե, առողջության ապահովագրությունն է, մասնագետների լիցենզավորումը, հետո` մասնագիտությունների ցանկն ու դրանից բխող կրթական բարեփոխումները:
Խնդիրները շատ են ու բազմազան, մենք պետք է համագործակցենք ինչպես Առողջապահության նախարարության, այնպես էլ տարբեր մասնագիտական միավորումների և առողջապահության կազմակերպիչների կազմակերպությունների հետ: Վստահ եմ, որ կհաջողենք:
Հունիսի 21. բուժաշխատողների օրը
21 հունիս 24
Հունիսի 21-ը բուժաշխատողների օրն է, նրանց, ովքեր ծառայում են նվիրումով, աշխատում պատասխանատվությամբ և ապրում` ապրեցնելով:
Շնորհվորում ենք ձեզ բոլորիդ, «Արաբկիրի» մեր սիրելի թիմ-ընտանիք, և ձեր բոլոր գործընկերներին` Հայաստանում ու աշխարհի տարբեր ծայրերում: Առողջ եղեք և երջանիկ` ձեր անձնական, ընտանեկան, հանրային ու հայրենական կյանքում: Շնորհակալ ենք
Օրվա առիթով մեր ֆոտոշարքի հերոսները «Արաբկիրի» ծառայություններն են, իհարկե, ոչ ամբողջական կազմերով: Բոլորին մեկտեղել պարզապես անհնար է, ինչ-որ մեկն անպայման պացիենտի կողքին է` ընդունարանում, խորհրդատվության պահին, հետազոտության սենյակում կամ վիրահատարանում
Համատեղ ծրագիր ասթմայով երեխաների համար
13 հունիս 24
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի և «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» համատեղ ծրագրին` ուղղված երեխաների մոտ ասթմայի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը` Երևանում և մարզերում:
Ուրախություն բուժմանը զուգահեռ
11 հունիս 24
«Արաբկիր» բժշկական համալիրի և «Անմիջական օգնություն ասոցիացիա» հիվանդանոցային դպրոցի երկար տարիների համագործակցության շնորհիվ բժշկական համալիրում հատկապես երկարատև փուլերով բուժվող երեխաները շարունակում են զուգահեռաբար մնալ կրթական գործընթացի մեջ` ամենօրյա պարապմունքներ ունենալով հատուկ մանկավարժների և հոգեբանների հետ: Վերջիններս օգնում են երեխաներին ոչ միայն հանրակրթական ծրագիրը հասցնելու գործում, այլև հիվանդությունը հաղթահարելու, հոգեբանորեն և ֆիզիկապես ամուր մնալու: Հենց այս նպատակներին էին ուղղված դպրոցի վերջին երկու գունագեղ միջոցառումները. առաջինը` հանդիպում «Ծաղրածուներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գերմանացի արտիստների հետ` սոխի, վարունգի, խնձորի և տնօրենի կերպարներով, երկրորդը` ցերեկույթ, որ կոչել են «Ծաղիկների աշխարհում»` դահլիճ բերելով բուժվող երեխաների և նրանց ընկերների երգն ու պարը, արտասանությունը, նկարներն ու ձեռքի աշխատանքները: