Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին
Ճամփորդիր առանց COVID-19
29 հունիս 21
«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությունն ընդգրկված է «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրում: Եթե Դուք ներբեռնել եք համապատասխան բջջային հավելվածն ու անձնագրով եկել «Արաբկիրի» լաբորատորիա` ՊՇՌ թեստ հանձնելու, անմիջապես կստանաք QR կոդն ու թեստի պատասխանը կարտացոլվի հավելվածում:
Ուշադրություն, եթե Ձեր ՊՇՌ թեստի պատասխանը դրական լինի, այսինքն հետազոտվող նմուշում հայտնաբերվի COVID-19-ի հարուցիչը, QR կոդը ստանալու է կարմիր գունավորում, ինչը կնշանակի, որ չեք կարող գնալ այլ երկիր: Թեստի բացասական արդյունքի դեպքում QR կոդը կլինի կանաչ, ինչը կնշանակի` կարող եք հանգիստ երթևեկել։
Նմուշառումը պետք է կատարվի թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ: Սահմանը հատելիս Ձեզանից կպահանջվի ընդամենը ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
Արաբկիր-Իզմիրլյան 3:0
23 մայիս 21
«Արաբկիր» բժշկական համալիրի թիմը 3:1 հաշվով հաղթեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թիմին և գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը` 2021թ-ի ֆուտզալի բժիշկների առաջնությունում:
Սա մեր վիրաբույժ-ուրոլոգ ֆուտբոլիստների` «Վիկտորիա սպորտ» ամենամյա առաջնության արդեն երկրորդ գավաթն է:
Շնորհավորում ենք, սիրելի բժիշկներ, միշտ հաղթող եղեք:
Խաղի մասին պատմող տեսանյութը` շուտով:
Օրթոպեդ-վնասվածքաբանների մասնագիտական օրը
20 մայիս 21
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը
13 ապրիլ 21
Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման կայուն խանգարում է, որն ի հայտ է գալիս վաղ մանկության տարիներին` անկախ սեռից, սոցիալական կարգավիճակից կամ մեկ այլ հանգամանքից: Աուտիզմ ունեցող մարդիկ յուրահատուկ են սոցիալական հարաբերություններում, հաճախ գերհերտաքրքրություն են ցուցաբերում որոշակի թեմաների նկատմամբ, հակված են ծիսական վարքի, դժվարանում են առօրյա հաղորդակցության ժամանակ: Ստանդարտից դուրս են աուտիզմ ունեցողների ուսուցման ձևերն ու զգայարանների միջոցով ստացվող տեղեկատվության մշակման եղանակները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուշադրություն է հրավիրում աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրներին` քարոզելով բացառել խարանն ու խտրականությունը նրանց նկատամամբ. սա խնդիր է ինչպես զարգացող, այնպես էլ վերջիններիս օժանդակող երկրների համար: Բացառելով խարանն ու խտրականությունը` ավելի արդյունավետ կարելի է դարձնել աուտիզմի դրսևորումները հաղթահարելուն ուղղված ջանքերը: Իսկ դա հնարավոր է մասնագիտական թիմի, ընտանիքի և շրջապատի միասնական աշխատանքի շնորհիվ:
Արա Բաբլոյանը հանդիպել է Արցախի առողջապահության նախարարի հետ
13 ապրիլ 21
Արա Բաբլոյանն ու Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանն Արցախում հանդիպել են առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Արցախի առողջապահության զարգացմանը, բժշկական տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրերի ամրապնդմանն ու նոր նախաձեռնությունների իրագործմանը:
Հատկապես հիմա, հետպատերազմական այս շրջանում, չափազանց կարևոր են վերականգնողական ծրագրերն ու դրանց զարգացումը: Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են այս ուղղության ընդլայնման հնարավորությունները՝ սփյուռքահայ գործընկերների աջակցությամբ: