«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը բժշկական համալիրի ամենաառաջին բաժանմունքներից է եւ մշտապես աշխատում է ինտենսիվ, ծանրաբեռնված ռեժիմով: Այստեղ են սպասարկվում վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 28 օրականից մինչեւ 18 տարեկան պացիենտներ` հանրապետության աղջ տարածքից:
Բաժանմունքում գործում է պացիենտների վիճակի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման խիստ ռեժիմ. օրական երկու անգամ բաժանմունքի ղեկավարը եւ հերթապահ բժիշկը ընդունում են պացիենտի ծնողներին, խնամակալներին կամ նրանց օրինական ներկայացուցնիչներին` ներկայացնելով վիճակի եւ բուժման հետ կապված մանրամասները: