Էնդոկրինոլոգիական

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ էնդոկրինոլոգիական դիսպանսերում խորհրդատվություն և բուժում են ստանում բնածին հիպոթիրեոզ և շաքարային դիաբետ ախտորոշումով 186 երեխաներ և դեռահասներ:

 

2005թ-ից «Արաբկիր» ԲՀ-ի նախաձեռնությամբ, Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի և ՀՀ Առողջապահության նախարարության ջանքերով Հայաստանում իրականացվում է նեոնատալ սկրինինգ, որի միջոցով վաղ ախտորոշվում է բնածին հիպոթիրեոզը: Դա թույլ է տալիս խուսափել մտավոր և ֆիզիկական հապաղումներից, որոնք բնածին հիպոթիրեոզի հիմնական բարդություններն են: Այս խնդրով հայտնաբերված երեխաները նույնպես էնդոկրինոլոգիական դիսպանսեր հսկողության շրջանակում տարեկան 4 անգամ ստանում են մասնագետի խորհրդատվություն և հետազոտվում` կրկին ԱՆ-ից ստացվող պետական պատվերի շրջանակներում, իսկ բուժման համար անհրաժեշտ դեղը տրվում է տեղամասային պոլիկլինիկաներից` դիսպանսեր կաբինետի բժշկի հատկացրած գրավոր փաստաթղթի հիման վրա: 

 

Բնածին հիպոթիրեոզը պոլիէթիոլոգիկ հիվանդություն է, որը բնորոշվում է վահանաձև գեղձի անբավարարությամբ: Այդ հիվանդության հիմնական բարդություններն են համարվում մտավոր և ֆիզիկական  հապաղումները: Այդ բարդություններից խուսափելու համար 2005թ-ից Հայաստանում ներդրվեց նեոնատալ սկրինինգը, որը թույլ է տալիս վաղ ախտորոշել բնածին հիպոթիրեոզը առաջին հայացքից առողջ նորածինների մոտ: 2005թ-ի հուլիսից ծրագրում ընդգրկվեցին Երևանի բոլոր ծննդատները, իսկ 2014թ-ից նաև բոլոր մարզային ծննդատները: Նեոնատալ սկրինինգի նպատակն է խուսափել կամ նվազացնել մանկակական հաշմանդամությունը և մահացությունը` կախված տվյալ հիվանդությունից:
 

Շաքարային դիաբետով երեխաների համար նախատեսված է էնդոկրինոլոգի խորհրդատվություն` ամսական մեկ անգամ, և բոլոր անհրաժեշտ հետազոտությունները` տարին 2 անգամ, Առողջապահության նախարարությունից հատկացվող պետական պատվերի շրջանակներում: Դիաբետ ունեցող երեխաներին դիսպանսեր կամբինետում անվճար հատկացվում է ինսուլին: 
Շաքարային դիաբետով պացիենտները անցնում են դիաբետի ուսուցման դպրոց, որի միջոցով ստանում են բոլոր անհրաժեշտ գիտելիքները` իրենց հիվանդության վերաբերյալ:

 

Դիաբետի ուսուցման դպրոցը ներառում է երեխաների և իր ծնողների այցելությունը էնդոկրին կաբինետ, 4-5 օր տևող դասընթացին բժիշկները նրանց ներկայացնում են դիաբետի մանրամասները, քննարկում բոլոր հարցերը, տալիս խորհուրդներ` դիաբետով ապրելու մասին: Դասընթացները ինտերակտիվ են, այսինքն երեխաները ոչ միայն լսողի դերում են,այլև իրենք էլ են ակտիվ մասնակցում քննարկմանը: Կաբինետը ապահովված է անհրաժեստ մեթոդաբանական բոլոր ուղեցուցներով, խաղերով, որոնց շնորհիվ ավելի հետաքրքիր են դառնում դասընթացները: Երեխաներին տրվում են անձնական գլյուկոմետրեր, նրանք սովորում են ինքնահսկման կանոնները, գլյուկոզայի մակարդակն 

ինքնուրույն չափելու և ինսուլինի ինքնաներարկման ձևերը: Մեր կարգախոսն է` դիաբետը հիվանդություն չէ, այն ապրելակերպ է: 
  

Կիսվել Facebook-ում