«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերը Հայաստանի Հանրապետությանում միակն է, որտեղ սենսոնևրալ ծանրալսություն ունեցող մինչև 18 տարեկան բոլոր երեխաները ստանում են համապարփակ դիսպանսեր ծառայություններ.
- լսողության հետազոտություն,
 - լսողական սարքերի հատկացում,
 - լսողական սարքերի հարմարեցում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում,
 - մինչև 6 տարեկան երեխաների խոսքի թերապիա,
 - մինչև 6 տարեկան երեխաների պարի և ռիթմիկայի դասընթացներ
 - հոգեբանական խորհրդատվություն,
 - սոցիալական խորհրդատվություն
 - համակարգչային դասընթացներ: