Սուրդոլոգիան քիթ-կոկորդ-ականջաբանության այն ճյուղն է, որն ախտորոշում և բուժում է լսողության խանգարումները, ինչպես նաև զբաղվում է լսողության խանգարումների փոխհատուցմամբ:
Լսողության թեթև իջեցումն անգամ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ երեխայի խոսքի և հոգեկան մյուս գործընթացների զարգացման համար: Զարգացման ընթացքում դրսևորվող բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վաղ ախատորոշում, բժշկական հսկողություն և ռեաբիլիտացիա: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայությունում ժամանակակից սարքավորումների միջոցով իրականացվում է ծանրալսության ախտորոշման և հաղթահարման ողջ համալիրը:
Սուրդոլոգիական ծառայության մասնագետները կանոնավոր մասնակցում են Հայաստանում և եվրոպական տարբեր երկրներում կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման միջազգային դասընթացներին` վերջին զարգացումներին տեղեկանալու և նորամուծությունները Հայաստանում ներդնելու նպատակով: