Ալերգոլոգիա-իմունոլոգիա
Ալերգոլոգիա-իմունոլոգիա

 

«Արաբկիր» բժշկական համալիրի ալերգոլոգիական-իմունոլոգիական բաժինը գործում է շնչառական բժշկության ծառայության կազմում: Այն իրականացնում է ալերգիաների համալիր ախտորոշման եւ բուժման հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բոլոր միջոցառումները, հագեցած է ալերգիայի ախտորոշման` աշխարհում «ոսկե ստանդարտ»  համարվող թեստերով: Այստեղ գործում է Հայաստանում եզակի շնչառական լաբորատորիա, որը հնարավոր է դարձնում տալ շնչառական ֆունկցիայի համալիր գնահատական` ինչպես օրգանիզմի հանգիստ, այնպես էլ ակտիվ, ծանրաբեռնված վիճակում: 

Բաժինը համագործակցում է «Արաբկիր» բժշկական համալիրի մյուս բոլոր ծառայությունների հետ եւ, կախված հիվանդության տեսակից, գործում է որպես մուլտիդիստիպլինար թիմի օղակ, ինչը հնարավոր է դարձնում օպտիմալ լուծումներ տալ բարդ դեպքերին` փոխհամաձայնեցված որոշումների կայացմամբ:


Մեր մասնագետները մշտական համագործակցության մեջ են նաեւ արտասահմանյան առաջատար կլինիկաների իրենց գործընկերների հետ` համընթաց քայլելով միջազգային զարգացումներին: 

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում