«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ 1-ին մանկաբուժական-թոքաբանական բաժանմունքը համալիրի մանկաբուժական բաժանմունքներից մեկն է, որտեղ հետազոտվում և բուժվում են շնչուղիների սուր, խրոնիկ և բնածին պաթոլոգիաներ ունեցող 1-18 տարեկան երեխաները: Բաժանմունքում տարեկան բուժվում է 1300-1500 երեխա` հետևյալ պաթոլոգիաների կապակցությամբ՝
· սուր բրոնխիտ
· սուր օբստրուկտիվ բրոնխիտ
· բրոնխիոլիտ
· սուր շնչական վարակ (բարդություն՝ միջին ականջի բորբոքում)
· թոքաբորբ (բարդություններ՝ պլևրոպնևմոնիա, թոքի դեստրուկցիա, աբսցես)
· թոքերի ինտերստիցիալ հիվանդություն
· առաջնային թարթչային դիսկինեզիա
· բրոնխիալ ասթմա
· թոքերի և բրոնխների զարգացման անոմալիաներ և այլն:
Բաժանմունքն ունի 11 հիվանդասենյակ: Աշխատանքը սկսվում է առավոտյան համայցով: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նեղ մասնագետների խորհրդատվություն:
Բժշկական համալիրում գործում է շնչական լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս հետազոտելու, ախտորոշելու և բուժելու երեխաների ծանր շնչական պաթոլոգիանները:
Բաժանմունքում աշխատող բժիշկները վերապատրաստվել են եվրոպական և ռուսական մանկաբուժական խոշոր կլինիկաներում և ունեն թոքաբանի որակավորում: Բաժանմունքը համագործակցում է Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի համապատասխան բաժինների հետ, պարբերաբար իրականացվում է նաև տվյալ հիվանդանոցի բժիշկների այց «Արաբկիր» ԲՀ և փորձի փոխանակում հենց տեղում: Բժիշկները իրականացնում են նաև ամբուլատոր նեղ մասնագիտական խորհրդատվություն: Բաժանմունքում վերապատրաստվում են նաև ՀՀ մարզային բուժհիմնարկների բժիշկները: