Բոքսային բաժանմունք
Բոքսային բաժանմունք

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ բոքսային բաժանմունքը հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքներից մեկն է, որտեղ տարեկան հետազոտվում և բուժօգնություն է ստանում մոտ 1500-2000 երեխա։ Բաժանմումքն աշխատում է 24/7 ռեժիմով, զբաղվում է 1-18 տարեկան երեխաների  ինչպես հաճախ հանդիպող մանկաբուժական խնդիրների հետազոտմամբ և բուժմամբ, այնպես էլ առավել հազվադեպ հանդիպող հիվանդությունների վարմամբ, մասնավորապես՝ սուր տոնզիլիտներ, միջին ականջի բորբոքումներ, տենդ առանց օջախի և անհայտ ծագման տենդեր, սուր գաստրոէնտերիտներ, սուր գաստրիտներ, Կավասակիի հիվանդություն, վիտամին Դ-ի  անբավարարություն, հարակնային ցելյուլիտ, տենդով ուղեկցվող ցաներ, Մարշալի համախտանիշ և այլ պարբերական տենդեր:


Բաժանմունքն ունի դրսային մուտք ունեցող 10 հիվանդասենյակ, ինչը հնարավորություն է տալիս իզոլացնել ինֆեկցիոն հիվանդությունների կասկածով երեխաներին, ինչպես նաև իրականացնել ինֆեկցիոն հիվանդությունների կոնտակտավոր և միաժամանակ այլ մանկաբուժական  պաթոլոգիաներ ունեցող երեխաների բուժօգնությունը։  Բաժանմունքի աշխատանքն իրականացվում է ամենօրյա համայցների միջոցով, ըստ անհրաժեշտության ծանր հիվանդների բուժման պրոցեսում ընդգրկվում են նեղ մասնագետներ, ամենօրյա  աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունենում նաև մանկաբուժության կլինիկական օրդինատորները։


Բաժանմունքը տարիներ շարունակ սերտ համագործակցում է Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գործընկերների հետ, որի շրջանակներում պարբերաբար իրականացվում են բժիշկների վերապատրաստումներ Ցյուրիխում, ինչպես նաև մասնագետների այց «Արաբկիր» ԲՀ , համատեղ քննարկումներ և համայցներ, առցանց գիտաժողովներ և ծանր դեպքերի քննարկումներ։ Բաժանմունքի բժիշկները մասնակցել են մի շարք միջազգային կոնֆերանսների և վերապատրաստումների արտասահմանյան խոշոր մանկաբուժական կլինիկաներում, ինչը թույլ է տալիս ներդնել միջազգային փորձը ՀՀ ում և քայլել ժամանակին համընթաց։


Բաժանմունքի աշխատանքների հիմքում ընկած սկզբունքն է՝ որակյալ և հասանելի բուժօգնություն բոլոր մանուկներին։

 

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում