Բժշկական օգնության և սպասարկման համար վճարում է ապահովագրական ընկերությունը, եթե պացիենտն ապահովագրված է և ապահովագրական տվյալ ընկերությունն ունի տվյալ ծառայության փոխհատուցման հնարավորություն:
«Արաբկիր» բժշկական համալիրում Ապահովագրական և պայմանագրային պացիենտների սպասարկման ծառայությունը գործում է 13 տարի և իրականացնում է բոլոր այն անձանց սպասարկումը, ովքեր ունեն բժշկական ապահովագրություն և ցանկանում են սպասարկվել «Արաբկիր» բժշկական համալիրում։ Ծառայության շրջանակում սպասարկվում են նաև սոցփաթեթի շահառուները, կատարվում են տարեկան բուժկանխարգելիչ հետազոտություններ։
Մենք համագործակցում ենք գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, բայց հիմնական գործընկերներն են «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Ռոսգոսստրախ», «Գարանտ Ասիստանս», «Ռեսո» ապահովագրական ընկերությունները։ Ապահովագրության շրջանակում այցելուները կարող են անցնել կանխարգելիչ հետազոտություն և ունենալ բժշկի խորհրդատվություն, եթե փաթեթի մեջ դա ներառված է կամ առկա է նման պայմանագիր:
Ապահովագրական և պայմանագրային պացիենտների սպասարկման ծառայությունից օգտվելու համար պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և այն փասթատղթերով, որոնք տրամադրել են բժիշկներն ու ապահովագրական ընկերությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 23 32 32, 015 400 300 և ներքին` 27 21 կամ 12 30: