Մեծահասակների թերապևտիկ ծառայություն
Մեծահասակների թերապևտիկ ծառայություն

Մեծահասակների թերապևտիկ ծառայությունն իրականացվում է մեկ կաբինետում` խորհրդատվության` պացիենտների լիարժեք զննման, լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպման, ախտորոշման և բուժում միջոցով`  ինչպես ոչ վարակիչ, այնպես էլ վարակիչ հիվանդությունների դեպքում, օրինակ, սիրտ-անոթային խնդիրներ, շնչառական համակարգի հիվանդություններ, աղեստամոքսային համակարգի խանգարումներ, միզուղիների խնդիրներ, արտազատիչ գեղձերի ֆունկցիաների խանգարումներ, հենաշարժողական համակարգի գանգատներ: Առաջնային զննումից հետո անհրաժեշտության դեպքում թերապեւտն ուղղորդում է պացիենտին դեպի նեղ-մասնագիտական կաբինետներ: 

 

Կաբինետում սպասարկվում են ինչպես բժշկական ապահովագրություն ունեցող անձինք, այնպես էլ չունեցողները: Կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը նույնպես կաբինետի գործառույթներից է: Բժշկական ապահովագրություն ունեցողները տարեկան մեկ անգամ պարտադիր պրոֆիլակտիկ բուժզննման են գալիս` հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման և կանխարգելման համար: 

 

Կաբինետը սպասարկում է նաև օտարերկրա քաղաքացիներին` անհրաժեշտության դեպքում տրամադրելով եզրակացություն առողջության վերաբերյալ` կացության թույլտվություն ձեռքբերելու համար, ինչպես նաև արտասահման ուսման և աշխատանքի մեկնողներին: 


Կաբինետը գործում է շաբաթվա բոլոր օրերին, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, առավոտյան 09:00-ից մինչեւ 16:40: 

Այցելության համար պետք է հերթագրվել` զանգահարելով 015 400 300 և ներքին` 21 27 կամ 22 24: 

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում