Էլ-հասցե
[email protected]
Հեռախոս
015 400 300 /11 49/
010 23 68 80 /11 49/
Բաբլոյան Սերգեյ Արայի
Վիրաբույժ-ուրոլոգ
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ

Ծննդյան ամսաթիվ և վայր   

Հոկտեմբերի 4, 1981, Երևան, Հայաստան

 

Կրթություն 
2003-2008   ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մանկական վիրաբուժության օրդինատուրա     

1997-2003   ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, ավարտել է գերազանցությամբ

 

Գիտական աստիճան

2022   Բժշկական գիտությունների թեկնածու, «Երիկամի փոխպատվաստման վիրաբուժական առանձնահատկությունները և հիվանդների կյանքի որակը», վիրաբուժություն-027, ՀՀ ԲՈԿ

 

Պարտադիր զինվորական ծառայություն 
2005-2007   Բուժծառայության լեյտենանտ

 

Աշխատանքային գործունեություն 
2008-ից   Մանկական վիրաբույժ, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի բաժանմունք  
2015-ից   Վիրաբուժության գծով փոխտնօրեն, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ 

2014-ից   Դասախոս, մանկական վիրաբուժության ամբիոն, ԵՊԲՀ 
2013-2015   Գործադիր տնօրեն, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ 
2011-2014   Ասիստենտ, մանկական վիրաբուժության ամբիոն, ԵՊԲՀ 
2008-2011   Ավագ ասիստենտ, մանկական վիրաբուժության ամբիոնում, ԵՊԲՀ 
2004-2008   Հերթապահ մանկական վիրաբույժ, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի բաժանմունք  
2000–2004   Ասիստենտ, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, ինտենսիվ թերապիայի բաժանմունք

                                                                   
Վերապատրաստումներ և դասընթացներ
2019   Երիկամի փոխպատվաստման կլինիկական/գործնական վերապատրաստում, Գայս հիվանդանոց, երիկամի փոխպատվաստման բաժանմունք, Լոնդոն, Անգլիա
2019   Լյարդի փոխպատվաստման կլինիկական վերապատրաստում, Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի, հեմատոլոգիայի գիտական և պրակտիկ կենտրոն, Մինսկ, Բելառուս 
2012   UCLA-իմանկական վիրաբուժության բաժանմունք, Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես, Կալիֆորնիա  
2012   Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալ (CHOP)/Զալցբուրգի բժշկական սեմինարների մանկական ուրոլոգիայի շարք, Զալցբուրգ, Ավստրիա 
2012   Էնդովիրաբուժության ժամանակակից նվաճումները, «Կովկաս» Karl Storz-ի միջազգային վերապատրաստման կենտրոն, Թբիլիսի, Վրաստան 
2011   Երիկամի փոխպատվաստման դասընթաց, Պետրովսկու անվան վիրաբուժության գիտահետազոտական ռուսական կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան 
2008   Էնդոկրին վիրաբուժություն, հեպատոբիլիար վիրաբուժություն, երիկամների և լյարդի փոխպատվաստում, Համալսարանական հիվանդանոց, Անտվերպեն, Բելգիա 
2007   Մանկական վիրաբուժություն և ուրոլոգիա, Դեբրուս հիվանդանոց, Լիոն, Ֆրանսիա 2002   Սիրտ-անոթային վիրաբուժություն, Համալսարանական հիվանդանոց, Ժնև, Շվեյցարիա 
2002-2003   Որովայնային (աբդոմինալ) վիրաբուժություն, Համալսարանական հիվանդանոց, Ժնև, Շվեյցարիա
2001   Ներքին հիվանդություններ, Յուրա հիվանդանոց, Պորրենտրյու, Շվեյցարիա  

 
Կոնգրեսներ, սեմինարներ, կրթական կուրսեր և  աշխատաժողովներ 
2019   Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումար, Երեւան, Հայաստան  
2019   Որովայնային օրգանների ընտրության/մատակարարման միջազգային կուրս, Անկարա, Թուրքիա 
2019   «Միզասեռական հիվանդությունների օպերատիվ բուժումը» 11-րդ համառուսական ուրոլոգիականա վիդեոկոնֆերանս, Մոսկվա, Ռուսաստան 
2018   «Երիկամի փոխպատվաստման մարտահրավերները-բարձր ռիսկով դոնոր և պացիենտ» կրթական կուրս, Զագրեբ, Խորվաթիա 
2018   Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողով, Երևան, Հայաստան
2018   «Նորածինների  նեկրոզացնող էնտերոկոլիտ. Նեոնատոլոգիայի ժամանակակից ասպեկտները», Երևան, Հայաստան 
2017   Երիկամի փոխպատվաստման վիրահատության 1-ին միջազգային կուրս, Ստամբուլ, Թուրքիա
2017   Մանկական ուրոլոգիայի եվրոպական կազմակերպության 28-րդ համագումար, Բարսելոնա, Իսպանիա
2016   «Տրանսպլանոտոլոգիայի ժամանակակից խնդիրները» հայ-ռուսական սիմպոզիում, Երևան, Հայաստան 
2016   «Նեֆրոբլաստոմաների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» սիմպոզիում, Երևան, Հայաստան
2016   Ազգային մանկաբուժական 5-րդ համաժողով, Երևան, Հայաստան
2016   Վարպետության դասընթաց «Լապարոսկոպիան մանկական վիրաբուժությունում», Երևան, Հայաստան  
2016   Վարպետության դասընթաց «ՀՇ հսկողությամբ իրականացվող ուրո-վիրաբուժական միջամտություններ», Երևան, Հայաստան
2016   Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ տարեկան համագումար,Երևան, Հայաստան 
2016   Վարպետության դասընթաց «Էնդոսկոպիան մանկական գաստրոէնտերոլոգիայում», Երևան, Հայաստան
2015   Նեֆրոլոգիայի և տրանսպլանտոլոգիայի հիմնական դրույթները, Երևան, Հայաստան 
2015   Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումար, Երևան, Հայաստան 
2015   «Փոխպատվաստման միջազգային ցանց զարգացող երկրների համար» աշխատաժողով, Ստամբուլ, Թուրքիա 
2013   Էնդոուրոլոգիայի 31-րդ համաշխարհային համագումար, Նոր Օռելան, Լոս Անջելես, ԱՄՆ
2012   Մանկական ուրոլոգիայի-անդրոլոգիայի ռուսական դպրոց, Մոսկվա, Ռուսաստան
2010   Օրգանների դոնորության եվրոպական օր, 12-րդ տարի 
2008   9-րդ բելգիական վիրաբուժական շաբաթ, Օստենդե, Բելգիա 
2008   Մանկական ուրոլոգիայի եվրոպական կազմակերպության 19-րդ տարեկան համագումար, Նիս, Ֆրանսիա
2005   Տղամարդկանց առողջության միջազգային համագումար, Մոսկվա, Ռուսաստան

 
Անդամակցություն գիտական կազմակերպություններին

Մանկական ուրոլոգիայի եվրոպական կազմակերպություն (ESPU), թղթակից անդամ 2017-ից
Հայկական մանկաբուժական ասոցիացիա

 
Լեզուների իմացություն

Հայերեն (մայրենի), ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն

 

Ամուսնական կարգավիճակ

Ամուսնացած է, ունի 1 դուստր և 2 որդի 

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Լյարդի փոխպատվաստում փոքրիկին Նարեկին
Լուսերես փոքրիկի` գորիսեցի Նարեկի մոտ 5 օրականում լեղուղիների ատրեզիա էր ախտորոշվել` ներլյարդային լեղուղիների բնածին բացակայություն: Երեխայի կյանքը կախված էր մեկ հնարավորությունից` լյարդի փոխպատվաստումից:   Փոքրիկն անմիջապես վերցվել է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների (գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգների) հսկողության տակ եւ, համաձայն նման դեպքերի հաստատված չափորոշչի, նա պետք է մեծանար-հասներ 7-8 կիլոգրամ քաշի, ինչը սովորաբար լինում է 6-7 ամսականում, եւ ինչից հետո կիրականացվեր լյարդի փոխպատվաստումը:   Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող, Նարեկը մայրական կաթով կարողացել էր հասնել անհրաժեշտ քաշին, նախանշվել էր վիրահատության օրը` նոյեմբերի 1, մեր բժիշկների թիմն ու գործընկերները պատրաստվում էին այդ օրվան եւ եղավ անցանկալին. սուր շնչառական վարակի հետեւանքով Նարեկի մոտ արագ զարգացան լյարդային անբավարարության երեւույթներ, որոնք խախտեցին ամբողջ ծրագրերը: Խնդիրն արդեն ժամերի մեջ գործն արագ կազմակերպելն էր, ինչը, որքան էլ անհավանական կարող է թվալ, հաջողվեց:   Բելառուս մեր գործընկերների մի մասը Երեւան եկավ Մինսկից, մի մասը` Մոսկվայից, մյուսը` Կորեայից: Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվեց հոկտեմբերի 29-ին: Նարեկին իր լյարդի մի մասը նվիրեց նվիրյալ հայրիկը:   Վիրահատությունն անցել է սահուն: Շնորհակալ ենք բոլոր մասնագետներին: Երեխան եւ բժիշկներն այս պահին դեռեւս հետվիրահատական դժվար ճանապարհ են անցնում` քայլ առ քայլ առաջ գնալով եւ ամեն օր ավելի դրական արդյունքներ ունենալով:    Այս դժվարին օրերին, ինչպես միշտ, մեր «մեջքին էր կանգնած» Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը` ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, որը հնարավոր է դառնում հասարակության բարեսիրտ նվիրաբերություններով, չափազանց կարեւոր է ոչ միայն բժշկական հաստատության համար, այլեւ մեր երկրի, քանի որ վիրահատության ծախսերը քառակի ավել են, քան պետությունը կարողանում է հատուցել: Սա պետություն, բարեգործական կազմակերպություն, բժշկական հաստատություն համագործակցության գեղեցիկ օրինակ է` հանուն երեխայի  կյանքի:  Կրկին շնորհակալ ենք բոլորին❤️ Առողջություն Նարեկին ու բոլոր երեխաներին❤️
Երիկամի փոխպատվաստում. լապարասկոպիկ դոնոր-նեֆրԷկտոմիա
Այն, ինչ անում են բժիշկները, հաճախ անհավանական է թվում: Մինչդեռ կյանքերը հենց այսպես են փրկվում՝ անհավանական թվացող պատմություններով:   Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» այս տեսանյութը 9-ամյա Լիլիթի մասին է եւ նրա սիրելի մայրիկի, որն իր երիկամն է տվել երեխային՝ երկրորդ անգամ նրան պարգեւելով կյանք: Եվ այս ամենն, իհարկե, «Արաբկիր» բժշկական համալիրի օրգանների փոխպատվաստման թիմի անդադար ջանքերի ու նվիրումի շնորհիվ:  
Հիդրոնեֆրոզ. վիրահատության մանրամասները
News.am-ի անդրադարձը հիդրոնեֆրոզին եւ դրա վիրահատական բուժման ստանդարտներին: Հարցերին պատասխանել է Սերգեյ Բաբլոյանը:      
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
Վիրահատություններ ԱՄՆ-ից ժամանած գործընկերների հետ
Հերթական երկշաբաթյա այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Ամերիկայի Միացյալ Նահանգներից. Սիեթլի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր, մանկական ուրոլոգ Փոլ Մերգերյանն ու մանկական վիրաբույժ Քեյթլին Սմիտթը:    Ուրո-վիրաբուժական ծառայության մեր թիմի հետ ԱՄՆ-ից եկած մասնագետները 40-ից ավել խորհրդատվություններ են իրականացրել եւ կատարել վիրահատություններ` ուղղված հազվադեպ հանդիպող զարգացման արատների բուժմանը. էպիսպադիա, սեռի զարգացման խանգարումներ, ադրենոգենիտալ համախտանիշ, հիպոսպադիայի բարդ ձեւեր, ինչպես նաեւ  հետանցքի եւ ուղիղ աղու զարգացման արատներ, հաստ աղու զարգացման արատ` Հիշպունգի հիվանդության ձեւով, թարախաբորբոքային սուր հիվանդություններ` հարուղիղաղիքային խուղակների տեսքով:    Վիրահատություններն ընթացել են բարեհաջող, պացիենտներն այժմ հետվիրահատական փուլում են: Խորհրդատվությունների առանձին ժամեր են տրամադրվել ոչ միայն առաջնային պացիենտներին, այլեւ նրանց, ովքեր ավելի վաղ տարել են նման հիվանդություններ եւ վիրահատություններ եւ շարունակաբար վերահսկվում են բժիշկների կողմից:
«Արաբկիր»-Բելառուս. լյարդի փոխպատվաստում
Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ: Արդեն 4-րդ տարին շարունակվող համագործակցության հիմնական թեման երեխաների լյարդի փոխպատվաստումն է: Ձեւավորված ավանդույթով նոր վիրահատությունների մանրամասները քննարկելուց բացի թիմն անպայման հանդիպում է նաեւ արդեն վիրահատված պացիենտների եւ նրանց ծնողների հետ, գնահատում երեխաների վիճակը:   Բելառուս բժիշկների այցի ընթացքում այս անգամ վիրահատվել է նաեւ 14-ամյա Ռաֆայել Խաչինյանը: Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, Ռաֆայելն այժմ հետվիրահատական ապաքինման փուլում է: Ընտանիքը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է: 14-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր լյարդի ֆիբրոզ, ցիռոզ եւ ցուցվել էր փոխպատվաստում: Վիրահատության համար անհրաժեշտ է եղել 19 մլն դրամ, որից 5 մլնը հատկացրել է կառավարությունը, իսկ 14-ը հավաքվել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» կազմակերպած դրամահավաքի շնորհիվ:   Շնորհակալ ենք, մեր պացիենտներին, նրանց թվում եւ Ռաֆայելին, ճանաչող ու չճանաչող բարեսիրտ մարդիկ: Ձեր նվիրատվությունների միջոցով մեր փոքրիկներին, նրանց ընտանիքներին ու բժիշկներին հաջողվում է անցնել բավական բարդ ճանապարհ: Ձեր աջակցությունն, իսկապես, անգնահատելի է:
«Արաբկիրը» փոխել է Խադիջայի կյանքը
Գեղեցկադեմ Խադիջան Ալժիրից է: «Արաբկիր» բժշկական համալիր է եկել «Միզապարկի էքստրոֆիա ունեցող պացիենտների ասոցիացիայի» /ABEC/ եւ մեր վիրաբուժական թիմի վաղեմի բարեկամ, Սիեթլի Մանկաբուժական հիվանդանոցի պրոֆեսոր Փոլ Մերգերյանի միջնորդությամբ:   25-ամյա աղջիկն ի ծնե ունեցել է միզապարկի զարգացման արատ, որի շտկմանն ուղղված մի շարք վիրահատական միջամտություններ են իրականացվել: Սակայն, պացիենտի մոտ, այնուամենայնիվ, պահպանվել է մշտական անմիզապահությունը` բերելով սոցիալական ու հոգեբանական մի շարք խնդիրներ: Խնդրի լուծման համար իրականացվել է միզապարկի ծավալի մեծացում` աղիքային սեգմենտով եւ Մոնտի-Միտրոֆանովի վիրահատություն:   Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծավալուն այդ վիրահատությունն ու հետվիրահատական շրջանը բարեհաջող են ընթացել, եւ Խադիջան անցած գիշեր վերադարձել է տուն` ազատված սոցիալական ու հոգեբանական դժվարություններից, որոնք, իր խոսքով, ունենում էր մինչ «Արաբկիր» գալը: Նա տեսազանգով հարցազրույց է տվել ասոցիացիայի նախագահին` պատմելով իր փորձառության մասին: Լսեք, թե ինչպես է Խադիջայի` Ֆեյսբուքում արած մի «search»-ը փոխել նրա կյանքը` Ալժիրից բերելով Հայաստան եւ նվիրելով նրան, իր բառով, ազատություն, որ թանկ է ամեն ինչից:   Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:
Երիկամի 200-րդ փոխպատվաստումը
«Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկամի 200-րդ փոխպատվաստումը. 200 փրկված կյանք` դոնորների եւ բժիշկների նվիրումով ու ջանքերով: Երիկամի առաջին փոխպատվաստումն այստեղ արվել է 1991թ-ի մայիսին: Ծրագրի գաղափարը պրոֆեսոր Արա Բաբլոյանի մոտ ծնվել է երկրաշարժից հետո, երբ ավերակների տակ մնացած բազմաթիվ մարդկանց, նրանց մեջ եւ երեխաների, կարիք էր լինում երիկամի հեմոդիալիզ իրականացնել: Սակայն հեմոդիալիզը, հատկապես երեխաների դեպքում, խնդրի վերջնական լուծում լինել չէր կարող, այն ազդում է կյանքի որակի վրա: Փոխպատվաստումն ավելի արդյունավետ ու երաշխավորող մոտեցում է համարվում:  Երիկամի փոխպատվաստումն իրականացնում է բազմամասնագիտական թիմը: Նախ ընտրվում է պացիենտ-դոնոր զույգը` բոլոր` բժշկական, հոգեբանական եւ այլ ասպեկտներ քննարկելով եւ հաշվի առնելով, ապա տեղի է ունենում բուն վիրահատությունը: Վիրաբույժներն աշխատում են երկու վիրասրահներում` զուգահեռաբար: Առաջինում դոնորից օրգանը վերցնելու, երկրորդում ռեցիպիենտի մարմնում այն տեղադրելու պրոցեսներն են ընթանում: Վիրահատությունից հետո էլ հետվիրահատական փուլն է եւ, իհարկե, օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր հսկողության մշտական գործընթացը: «Արաբկիր» ԲՀ-ում գործող օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպասեր բաժանմունքն, ի դեպ, միակն է Հայաստանում: Այս պահին այստեղ գրանցված է 180 մարդ, մեծամասնությունը` 163-ը, փոխպատվաստված երիկամով, 16-ը` լյարդով եւ մեկ պացիենտ` փոխպատվաստված սրտով:  Տեսանյութում ներկայացվում են մանրամասներ երիկամի փոխպատվաստման մասին. պացիենտները պատմում են նախա-, բուն եւ հետվիրահատական բարդ ճանապարհին իրենց կյանքի պատմությունը` նշելով, որ բժիշկների նկատմամբ վստահությունն ու խնդրին միասնաբար լուծում տալու կամքն այս գործում ամենակարեւորն են: 
Հեմոդիալիզ եւ երիկամի փոխպատվաստում