Երիկամի փոխպատվաստում. լապարասկոպիկ դոնոր-նեֆրԷկտոմիա
01 օգոստոս 2024

Այն, ինչ անում են բժիշկները, հաճախ անհավանական է թվում: Մինչդեռ կյանքերը հենց այսպես են փրկվում՝ անհավանական թվացող պատմություններով:
 

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» այս տեսանյութը 9-ամյա Լիլիթի մասին է եւ նրա սիրելի մայրիկի, որն իր երիկամն է տվել երեխային՝ երկրորդ անգամ նրան պարգեւելով կյանք: Եվ այս ամենն, իհարկե, «Արաբկիր» բժշկական համալիրի օրգանների փոխպատվաստման թիմի անդադար ջանքերի ու նվիրումի շնորհիվ:

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Մանկաբուժական համաժողով
Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-20-ին, ժամը 13։00-19։00-ին տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ ջանքերով կազմակերպված Մանկաբուժական կոնֆերանսը։   Ավանդույթ դարձած գիտաժողովը նվիրված է մանկաբուժության արդիական հարցերին, մանկական հիվանդությունների կանխարգելման, բուժման և վարման նորագույն մոտեցումներին: Կոնֆերանսին դասախոսություններով և զեկուցումներով հանդես կգան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի և ՀՀ ճանաչված մանկական բժիշկ-մասնագետները, նախատեսվում է հետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացում, ինչպես նաև երեխայի զարգացման խնդիրների վերաբերյալ քննարկումներ:   Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ ԱՆ կողմից, մասնակիցները 10 ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան։   Համաժողովն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երևան հյուրանոցում) և առցանց (Zoom հարթակում): Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:   Գրանցման համար այցելեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/.../WN_mj7jERWySKOqYE_hy6htcA... Ծրագիրը հասանելի է learnwithopen․org հարթակում՝ https://learnwithopen.org/.../aecp-chla-22nd.../ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected] :
«Արաբկիր» ԲՀ Ապարանի առողջարանային ճամբար 2024
«Արաբկիր» բժշկական համալիրի Ապարանի առողջարանային ճամբարի այս տարվա սաներն են` վերջին հերթափոխի վերջին օրը, երբ վերջին անգամ միասին վայելում են, իրենց իսկ խոսքով, ամենահամեղ կերակուրը, հետո հնչում է երգ-պար ու վառվում խարույկը` որպես ճամբարային օրերի ամենաիսկական խորհրդանիշ: Այս տարի ճամբարը 120 երեխայի է ընդունել` 4 հերթափոխով: Որոշ դեպքերում` կախված խնամքի եւ աջակցության կարիքից, երեխաներին ուղեկցել են նրանց մայրերը: Հոգատար ու ջերմ անձնակազմին` բժիշկներ, վերականգնողաբաններ, մանկավարժներ, հոգեբաններ, խոհարարներ, սանիտարներ եւ կազմակերպիչներ, միացել էին նաեւ մի խումբ կամավորներ, որոնցից շատերը նույնպես ժամանակին այս ճամբարի սաներն են եղել եւ լավ գիտեն, թե որքան բան են տալիս երեխաներին ամառային այդ 14 օրերը` Արայի լեռան ստորոտին, սոճիների թթվածնաշատ պուրակում: Հենց այդ տպավորություններն էին պատմում իրենց այցելած ծնողներին եւ հյուրերին այս տարվա ճամբարականները` խոսքը համեմելով ճամբարային օրերին արված հեաքրքրաշարժ տեսանյութերով, անհատական ու խմբային կատարումներով: Նոր ուսումնական տարին նրանց համար նոր լիցքերով է սկսվել: Շնորհավորում ենք բոլորին եւ մաղթում լուսավոր ճանապարհ: