Հունիսի 21. բուժաշխատողների օրը
21 հունիս 2024

‼️‼️‼️ Հունիսի 21-ը բուժաշխատողների օրն է, նրանց, ովքեր ծառայում են նվիրումով, աշխատում պատասխանատվությամբ եւ ապրում` ապրեցնելով:

Շնորհվորում ենք ձեզ բոլորիդ, «Արաբկիրի» մեր սիրելի թիմ-ընտանիք, եւ ձեր բոլոր գործընկերներին` Հայաստանում ու աշխարհի տարբեր ծայրերում: Առողջ եղեք եւ երջանիկ` ձեր անձնական, ընտանեկան, հանրային ու հայրենական կյանքում: Շնորհակալ ենք ❤️

Օրվա առիթով մեր ֆոտոշարքի հերոսները «Արաբկիրի» ծառայություններն են, իհարկե, ոչ ամբողջական կազմերով: Բոլորին մեկտեղել պարզապես անհնար է, ինչ-որ մեկն անպայման պացիենտի կողքին է` ընդունարանում, խորհրդատվության պահին, հետազոտության սենյակում կամ վիրահատարանում ????

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
«Արաբկիր» ԲՀ Ապարանի առողջարանային ճամբար 2024
«Արաբկիր» բժշկական համալիրի Ապարանի առողջարանային ճամբարի այս տարվա սաներն են` վերջին հերթափոխի վերջին օրը, երբ վերջին անգամ միասին վայելում են, իրենց իսկ խոսքով, ամենահամեղ կերակուրը, հետո հնչում է երգ-պար ու վառվում խարույկը` որպես ճամբարային օրերի ամենաիսկական խորհրդանիշ: Այս տարի ճամբարը 120 երեխայի է ընդունել` 4 հերթափոխով: Որոշ դեպքերում` կախված խնամքի եւ աջակցության կարիքից, երեխաներին ուղեկցել են նրանց մայրերը: Հոգատար ու ջերմ անձնակազմին` բժիշկներ, վերականգնողաբաններ, մանկավարժներ, հոգեբաններ, խոհարարներ, սանիտարներ եւ կազմակերպիչներ, միացել էին նաեւ մի խումբ կամավորներ, որոնցից շատերը նույնպես ժամանակին այս ճամբարի սաներն են եղել եւ լավ գիտեն, թե որքան բան են տալիս երեխաներին ամառային այդ 14 օրերը` Արայի լեռան ստորոտին, սոճիների թթվածնաշատ պուրակում: Հենց այդ տպավորություններն էին պատմում իրենց այցելած ծնողներին եւ հյուրերին այս տարվա ճամբարականները` խոսքը համեմելով ճամբարային օրերին արված հեաքրքրաշարժ տեսանյութերով, անհատական ու խմբային կատարումներով: Նոր ուսումնական տարին նրանց համար նոր լիցքերով է սկսվել: Շնորհավորում ենք բոլորին եւ մաղթում լուսավոր ճանապարհ: