Համատեղ ծրագիր ասթմայով երեխաների համար
13 հունիս 2024

???? ???? Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի եւ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» համատեղ ծրագրին` ուղղված երեխաների մոտ ասթմայի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը` Երեւանում եւ մարզերում:

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
«Արաբկիր» ԲՀ Ապարանի առողջարանային ճամբար 2024
«Արաբկիր» բժշկական համալիրի Ապարանի առողջարանային ճամբարի այս տարվա սաներն են` վերջին հերթափոխի վերջին օրը, երբ վերջին անգամ միասին վայելում են, իրենց իսկ խոսքով, ամենահամեղ կերակուրը, հետո հնչում է երգ-պար ու վառվում խարույկը` որպես ճամբարային օրերի ամենաիսկական խորհրդանիշ: Այս տարի ճամբարը 120 երեխայի է ընդունել` 4 հերթափոխով: Որոշ դեպքերում` կախված խնամքի եւ աջակցության կարիքից, երեխաներին ուղեկցել են նրանց մայրերը: Հոգատար ու ջերմ անձնակազմին` բժիշկներ, վերականգնողաբաններ, մանկավարժներ, հոգեբաններ, խոհարարներ, սանիտարներ եւ կազմակերպիչներ, միացել էին նաեւ մի խումբ կամավորներ, որոնցից շատերը նույնպես ժամանակին այս ճամբարի սաներն են եղել եւ լավ գիտեն, թե որքան բան են տալիս երեխաներին ամառային այդ 14 օրերը` Արայի լեռան ստորոտին, սոճիների թթվածնաշատ պուրակում: Հենց այդ տպավորություններն էին պատմում իրենց այցելած ծնողներին եւ հյուրերին այս տարվա ճամբարականները` խոսքը համեմելով ճամբարային օրերին արված հեաքրքրաշարժ տեսանյութերով, անհատական ու խմբային կատարումներով: Նոր ուսումնական տարին նրանց համար նոր լիցքերով է սկսվել: Շնորհավորում ենք բոլորին եւ մաղթում լուսավոր ճանապարհ: