Բուժքրոջ աշխատանք
23 մայիս 2024

 

‼️‼️‼️ «Արաբկիր» Բժշկական Համալիր Երեխաների Դեռահասների Առողջության Ինստիտուտն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային եւ ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի:

???? Անհրաժեշտ է ունենալ

✅ միջին մասնագիտական կրթություն` «Բուժքույրական գործ» որակավորմամբ:

???? Պարտականություններ

✅ կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով եւ ժամանակին,

✅ ժամանակին կատարել լաբորատոր/գործիքային հետազոտությունները եւ հետեւել դրանց արդյունքների ստացմանը,

✅ իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ եւ կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման:

???? Առավելություններ

✅ ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով եւ պարագաներով աշխատելու հնարավորություն,

✅ բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ,

✅կանոնավոր մասնագիտական զարգացում:

???? Փորձաշրջան

✅ փորձաշրջան անցնում են մեր թիմին միացող բոլոր աշխատակիցները,

✅ փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ

եւ տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։

???? Հետաքրքրված անձանց կենսագրականներն ընդունվում են [email protected] էլ. հասցեին ուղարկված նամակներով, որոնց վերնագրում նշված է «Բուժքրոջ աշխատանք»:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: