Շառլ Ազնավուր 100
22 մայիս 2024

Այսօր մեր բոլորի եւ յուրաքանչյուրիս սիրելի Ազնավուրի ծննդյան 100-րդ տարեդարձն է, ցավոք, արդեն 6-րդը` առանց նրա:
 

Չկան բառեր, որ կկարողանան արտահայտել Շառլ-մեծության նկատմամբ ունեցած մեր սերն ու ակնածանքը: Այսօր ամենուրեք Ազնավուր է հնչում, երեւում, թեւածում: «Ազնավուր» անունով կարոտ է օդում:
 

2006թ-ին Շառլ Ազնավուրին հյուրընկալելու պատիվ է ունեցել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի թիմը: Պրոֆեսոր Արա Բաբլոյանի հրավերով աշխարհահռչակ շանսոնիեն «Արաբկիրում» էր` այնտեղ, որտեղ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվում` ամենօրյա խոնարհ նվիրումով: Բժշկական համալիրի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի վիրահատարանն այդ տարիներին նորոգվել էր «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպության հովանավորությամբ:
նորհակալ ենք:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: