Ասթմայի համաշխարհային օրվա առիթով լսեք Արաբկիր բժշկական համալիրի Շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայության բժիշկներից Աղավնի Սաֆարյանի խորհուրդները` OPEN Family Education հարթակով։
https://www.facebook.com/reel/1111645363421558
Առողջության մասին
Ասթմայի համաշխարհային օրը07 մայիս 24
Վերջին նորություններ
Նոյեմբերի 14-ը շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
14 նոյեմբեր
Ի պատիվ կանադացի գիտնականի` 2007 թվականից նրա ծննդյան օրը հռչակվեց որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր: Գիտնականը, առաջին անգամ ինսուլին ներարկելով, փրկել էր 14-ամյա տղայի կյանքը։ Շաքարախտի վերաբերյալ մարդկանց հուզող հարցերը շատ են: Տարածված մտահոգություններին անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մարությանը:Մրգերի շաքարը նույնքան վնասակա՞ր է, որքան սպիտակ շաքարը:Ո՜չ, սպիտակ շաքարը ավելի վնասակար է, քանի որ մրգի շաքարը հիմնականում ֆրուկտոզա է: Եթե չափով օգտագործենք ճիշտ ժամերին` ըստ ինսուլինի ազդեցության, վնասակարությունը էականորեն կնվազի:Ճի՞շտ է, որ շաքարախտը միայն ավել քաշ ունեցող մարդկանց մոտ է ախտորոշվում:Ո՜չ։ Մենք տարբերում ենք դիաբետի երկու տիպեր` առաջին և երկրորդ։ Առաջինը հանդիպում է երեխաների մոտ։ Դա աուտոիմուն խնդիր է։ Ինչ խոսք, ցանկալի է, որ ավել քաշ չունենան, բայց այս պարագայում քաշը որևէ նպաստող գործոն չէ հիվանդության առաջացման համար։ Երկրորդ տիպի պարագայում հավելյալ քաշը մեծացնում է առաջացման հավանականության ռիսկը։Դիաբետը չի բուժվում, բայց կարո՞ղ է լիովին վերահսկվել:Այո՜, այն բուժելի չէ, բայց կարելի է լիովին վերահսկել:Արդյոք սթրեսը բարձրացնում է արյան շաքարը:Շաքարախտ ունեցող մարդկանց մոտ սթրեսը կարող է բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և վատացնել շաքարախտի ընթացքը:Էնդոկրինոլոգ Իրինա Մարությանը հորդորում է հետևել մարմնի քաշին, ֆիզիկական ակտիվությանը և օգտագործել առողջ սնունդ: Վաղ ախտորոշումը նպաստում է հիվանդության վարման արդյունավետությանը: Շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն, այլ ապրելակերպ է:
Երբ աշխատանքը կոչում է դառնում
13 նոյեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի ուրոլոգ-վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանը «Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն էր: Նա խոսել է բժիշկ դառնալու որոշոման, առաջին վիրահատության, հոր` Արա Բաբլոյանի դերի, երիկամի փոխպատվաստման, կյանքն ու աշխատանքը համատեղելու մասին:
Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
12 նոյեմբեր
Թոքաբորբի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով «Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական-մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Գևորգ Բոյաջյանը պատասխանում է ծնողներին հուզող տարածված հարցերին.
Արդյոք թոքաբորբը միայն ձմռանն է հանդիպում։Ո՜չ, ամռանն էլ կարող են հանդիպել թոքաբորբի ծանր դեպքեր, հաճախ նույնիսկ ավելի ծանր, քան ձմռանը:
Թոքաբորբով երեխաները միշտ ջերմո՞ւմ են:Հիվանդության հիմնական նշաններից է երեք օր և ավելի տևող բարձր ջերմությունը: 97%-ի դեպքում նկատվում է մարմնի ջերմության բարձրացում: 37.2 ջերմությունը մարդիկ անվանում են իբրև թոքաբորբի ջերմաստիճան, բայց դա սխալ մոտեցում է:Հիվանդությունը տանը բուժելու պարագայում արդյոք չի նվազում բուժման արդյունավետությունը:
Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ շատ երեխաներ (եթե չունեն վտանգի նշաններ) թոքաբորբի դեմ բուժումը ստանում են նաև տան պայմաններում:
Պատվաստումը ապահովու՞մ է լիարժեք պաշտպանություն հիվանդության դեմ:Պնևմակոկային պատվաստումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության զարգացման հավանականությունը և մեղմացնում է ընթացքը, եթե երեխան հիվանդանա:
Թոքաբորբը արդոք վարակիչ հիվանդություն է:
Հիվանդության վարակելիությունը շատ ցածր է։
Հիվանդությունից պաշտպանվելու համար բժիշկ Բոյաջյանը հորդորում է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, ստանալ համապատասխան պատվաստումը, ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար` խուսափելով գերտաքացումից, հետևել սննդին և խուսափել ծխախոտի օգտագործումից երեխայի ներկայությամբ: Ծուխը վնասում է երեխայի շնչուղիները, իսկ վնասված շնչուղին ավելի շուտ կարող է վերցնել ինֆեկցիաները:
Մարինե Գրիգորյանը Open Medical Institute-ի կողմից արժանացել է մասնագիտական գերազանցության սերտիֆիկատի
10 նոյեմբեր
2025 թվականի հոկտեմբերի 19-25-ը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացել է մանկական ռադիոլոգիային նվիրված միջազգային սեմինար, որն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը և ռադիոլոգ Անի Սարգսյանը միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացրել են իրենց աշխատանքային գործունեության մեջ հանդիպած բնածին արատների հետ կապված պաթոլոգիաների մասին, որոնք աշխարհում հանդիպում են խիստ հազվադեպ՝ միլիոններից մեկ մարդու մոտ:«Արաբկիր» ԲՀ մասնագիտական թիմը ներկայացրել է իր վերլուծությունները և փորձը նմանատիպ դեպքերի ախտորոշման ու բուժման ընթացքի վերաբերյալ։ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը սեմինարի ընթացքում արժանացել է մասնագիտական գերազանցության սերտիֆիկատի։«Սա թիմային աշխատանքի արդյունք է,- նշում է Մարինե Գրիգորյանը,-թիմի աջակցությունն ու քաջալերումը մեծ դեր ունեն յուրաքանչյուրի մասնագիտական աճի և կայացման գործում։ Այս հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ չպետք է կանգ առնել և բավարարվել եղած հաջողությամբ․ անհրաժեշտ է անընդմեջ սովորել, կատարելագործվել և բաց չթողնել նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը, որը ծառայելու է երեխաների առողջության պահպանմանը»։Միջազգային հարթակներում արձանագրած հաջողությունները վկայում են, որ Հայաստանում մանկական բժշկությունը զարգանում է համաշխարհային գիտական չափանիշներին համընթաց։
Այսօր Ռադիոլոգների միջազգային օրն է
08 նոյեմբեր
130 տարի առաջ հենց այս օրը` նոյեմբերի 8-ին գերմանացի գիտնականը հայտնաբերեց ռենտգենյան ճառագայթները: Իսկ 2012-ին միջազգային մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ը հռչակվեց որպես Ռադիոլոգների միջազգային օր:
Այս տոնը ևս մեկ հնարավորություն է շնորհակալություն հայտնելու այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց գիտելիքներով, պատասխանատվությամբ, փորձով ու նվիրումով կատարում են ճշգրիտ ախտորոշում։Շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նոր գիտական և մասնագիտական նվաճումներ։
Շարունակվում են աշխատանքները մահացած մարդուց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի ներդրման ուղղությամբ
03 նոյեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի հրավերով Հայաստանում են Մեծ Բրիտանիայից ժամանած բժիշկներ՝ պրոֆեսոր, տրանսպլանտ վիրաբույժ Նիզամ Մամուդը և անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապիայի մասնագետ Բենջամին Այվորին, ով Միացյալ Թագավորության օրգանների փոխպատվաստման ազգային կրթական համակարգի ղեկավարն է։Ուղեղային մահվան ախտորոշման ընթացակարգը, ուսուցման մոդելները և ծրագրի կազմակերպական կողմերը քննարկելու համար «Արաբկիր» ԲՀ-ում կայացավ հանդիպում բրիտանացի և հայ առաջատար մասնագետների միջև:
Ս. թ. նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները կհանդիպեն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Առողջապահության նախարարությանը կից ստեղծվել են աշխատանքային երկու խմբեր, որոնք զբաղված են ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման հարցերով։ Մեծ Բրիտանիայի մասնագետները աշխատելու են ՀՀ մասնագետների հետ, որպեսզի աջակցեն մշակել ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման նոր համակարգի մշակումը և ներդրումը։
Այցի շրջանակում նոյեմբերի 6-ին «Արաբկիր» բժշկական համալիրում կքննարկվեն օրգանների փոխպատվաստմանն առնչվող հարցեր: