Գլխավոր
Նորություններ
Դեպի դպրոց` խոսքի զարգացման կենտրոնից

Դեպի դպրոց` խոսքի զարգացման կենտրոնից

Ուրախ հանդեսով է ավարտվել Լսողական խնդիրներ ունեցող երեխաների Խոսքի զանգացման կենտրոնի այս տարվա շրջանը ևս: Երեխաներն իրենց 8 ընկերներին ճանապարհել են հանրակրթական դպրոցներ, և կարևորը` զարգացած խոսքով, ինչն անգնահատելի նշանակություն ունի նրանց հետագա ուսումնական ընթացքի և, ընդհանրապես, կյանքի համար:
 

Եթե հասարակության շատ քիչ, կարելի է ասել` հատուկենտ ներկայացուցիչներ են, որ գիտեն ժեստերի լեզու, որով հաղորդակցվում են խուլ և խոր ծանրալսությամբ մարդիկ, ուրեմն առավել քան առաջնային է դառնում այս երեխաների խոսքի զարգացումը, ինչին էլ ուղղված են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի ջանքերը:

Երեխաների համար այստեղ, նախևառաջ, լսողական ճիշտ սարքեր են ընտրվում և հարմարեցվում դրանք` ըստ լսողության աստիճանի և անհատական կարիքի: Դրան զուգահեռ կազմակերպվում են սուրդոթերապիստների հետ խորհրդատվական հանդիպումները, մի փոքր ավելի ուշ` կանոկակարգված պարապմունքները` երկու օր անհատական և երկու օր խմբակային-երաժշտական ժամանակացույցով:

Այսպիսով, մեր փոքրիկները սկսում են սովորել ամենավաղ տարիքից` հաճախելով պարապմունքների, զգալով պատասխանատվություն և դառնալով ավելի կազմակերպված ու ինքնուրույն: Դա նկատում են նրանց դպրոցում ընդունող ուսուցիչները:
 

Բարի երթ ենք մաղթում, հետաքրքիր և հաճելի ճամփորդություն դպրոցում, մեր սիրելիներ:

Վերջին նորություններ
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը: Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին: Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։