Մեկնարկել է IMCA6-ը
06 հուլիս 2023

Այսօր մեկնարկել է Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարը` «Միասին կարող ենք ավելին» կարգախոսով: Համագումարի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել երեկ` Հայաստանի Ամերիկյան համալսարանում:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի ղեկավար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը համագումարի մասնակիցներին է փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու ողջույնի խոսքը: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արցախի հանրապետության Առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանը` տեսակապով, համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեպիլյանը, IMCA6-ի համանախագահներ Գեւորգ Յաղջյանն ու Համբարձում Սիմոնյանը:
 

Համագումարի բացման արարողության ժամանակ հայկական բժշկագիտության մի խումբ երախտավորներ, նրանց մեջ եւ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար եւ կառավարման խորհրդի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը եւ համալիրի Նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, արժանացել են հատուկ պարգեւների:

Շնորհավորում ենք, մաղթում առողջ եւ խաղաղ ընթացք:
 

Համագումարը շարունակվելու է մինչեւ հուլիսի 8-ը: Բոլոր մանրամասներին կարող եք հետեւել IMCA6-ի կայքով եւ ֆեյսբուքյան էջով:

https://6imca.am/

https://www.facebook.com/6imca

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: