Միասին կարող ենք ավելին` հանուն Արցախի
30 հունիս 2023

Սիրելի բարեկամներ,

«Արաբկիր» բժշկական համալիրը միացել է «Միասին կարող ենք ավելին` հանուն Արցախի» նախաձեռնությանը, որի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունենալու բարեգործական համերգ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
 

Համեցեք դուք էլ` ունկնդրելու Անտոն Բրուքների 9-րդ սիմֆոնիան` Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ: Բարեգործական համերգից գոյացած հասույթն ուղղվելու է Արցախի երեխաների առողջական կարիքներին: 
 

Հուլիսի 4, 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահ

Տոմսերի ամրագրման համար` https://armsymphony.am/.../con.../178/tickets/get-tickets...

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ