Մարզային վերապատրաստումներ. երեխաների զարգացում եւ զարգացման խանգարումներ
29 հունիս 2023

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ «Արաբկիր» բժշկական համալիրը 6-օրյա դասընթացներ են անցկացրել Արմավիրի եւ Լոռու մարզերի առողջության առաջնային պահպանման օղակի մանկաբույժների, ընտանեկան բժիշկների եւ բուժքույրերի համար` «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման եւ միջամտության հիմունքներ» թեմայով:

Նպատակը` բարելավել ավագ եւ միջին բուժանձնակազմի գիտելիքներն ու հմտությունները` երեխայի զարգացման գնահատման, այս նպատակով Առողջապահության նախարարության չափորոշիչներով հաստատված քարտերի կիրառման, զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման ու միջամտությունների կազմակերպման ուղղությամբ:

Դասընթացները վարել են երեխայի զարգացման ոլորտում փորձառու մանկաբույժներ, զարգացման մանկաբույժներ եւ վերականգնողաբաններ: Մասնակցել է 325 բուժաշխատող: Նրանք ստացել են Առողջապահության նախարարության հաստատած ՇՄԶ տեսական եւ գործնական կրեդիտներ, ինչպես նաեւ ձեռնարկ` «Երեխայի զարգացումը, զարգացման հապաղումները եւ վաղ միջամտության հիմունքները» թեմայով:

Կազմակերպվում են նաեւ մշտադիտարկման աջակցային այցեր` դասընթացի գիտելիքներն անմիջապես պրակտիկայում կիրառելու եւ ծագող հարցերը փորձագետների հետ քննարկելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակում:
 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ