Շնորհավոր Սեպտեմբերի 1
01 սեպտեմբեր 2022

Առողջությունը մարդու ամենաթանկ ունեցվածքն է, կրթությունը` ազատությունը:
 

Սիրելի սովորողներ, մանկապարտեզի սաներից մինչեւ ուսանող ու ասպիրանտ մեր պացիենտներ, մենք կօգնենք ձեզ պահպանել ձեր ամենաթանկ ունեցվածքը` առողջությունը, դուք` կրթվեք, ինքնակրթվեք ու վայելեք ազատության բերկրանքը:
 

Շնորհակալություն բոլոր մանկավարժներին ու դասավանդողներին եւ բարի ընթացք ամենքիդ

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
«Արաբկիրում» էր պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը
Գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հրավերով համագործակցության հերթական այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար Քրիստիան Բրեգերը: Պրոֆեսորի վարպետության դասընթացն այս անգամ «Միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի (PEG-ի) տեղադրումը երեխաներին» թեմայով էր, որին մասնակցում էին ոչ միայն «Արաբկիր», այլեւ «Սուրբ Աստվածամայր» եւ «Մուրացան» բժշկական կենտրոնների մասնագետները:   Պրոֆեսոր Բրեգերի անմիջական մասնակցությամբ կատարվել է PEG-ի տեղադրման 5 միջամտություն` նյարդաբանական խնդիրներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, հետեւաբար եւ բերանային սնուցման մեծ դժվարություններ:   PEG-ը մանկական գաստրոէնտերոլոգիայի` աշխահում ամենատարածված մեթոդներից է, արագ է ու արդյունավետ, օգնում է խուսափել ոչ միայն թերսնուցման բարդություններից, այլեւ բարելավում է պացիենտի ու նրան խնամողների, ընտանիքի կյանքի որակը:   PEG-ի անհրաժեշտությունը որոշվում է բազմամասնագիտական թիմով: