Ապարանի առողջարանային ճամբար
01 սեպտեմբեր 2022

ԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ

«Արաբկիր» ԲՀ-ի Ապարանի առողջարանային ճամբարի վերաբացումը` կորոնավիրուսային սահմանափակումներից հետո, ուրախություն է բերել երեխաներին: Ասում են` ճամբարը մեզ համար տուն է դարձել: 
 

Շնորհակալություն շվեյցարական «Սեմռա» հիմնադրամին եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` երրորդ հերթափոխին մեծապես աջակցելու համար:

Ճամբարականներն ու նրանց ծնողներն այս տեսանյութում պատմում են Ապարանի գեղատեսիլ անկյունում անցկացրած օրերի մասին, նշում, որ սա առանձնահատուկ մի վայր է, որտեղ բոլորն անկեղծ են ու սիրով լի:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Գիտաժողով. դեկտեմբերի 15-16
Ուշադրություն, հարգելի գործընկերներ,   Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի` ICPD-ի ջանքերով դեկտեմբերի 15-ին եւ16-ին, Երեւանի ժամանակով ժամը 16:00-20:10-ին, կանցկացվի բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 2-րդ միջազգային բժշկական գիտաժողովը` մանկական գաստրոէնտերոլոգիայի եւ լյարդաբանության վերաբերյալ:   Գիտաժողովին մասնակցել կարող են գաստրոէնտերոլոգներ, լյարդաբաններ, կոլոռեկտալ վիրաբույժներ, էնդոսկոպիստներ, մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ, ընդհանուր վիրաբույժներ, ընտանեկան բժիշկներ, ինֆեկցիոնիստներ, մարսողական և նյութափոխանակության հիվանդությունների մասնագետներ, սննդաբաններ/դիետոլոգներ, անեսթեզիոլոգներ, անհետաձգելի բուժօգնության եւ ինտենսիվ թերապիայի բժիշկներ, ուռուցքաբաններ, ռադիոլոգներ եւ ճառագայթային ախտորոշամն մասնագետներ, լաբորատոր ախտորոշման մասնագետներ:   Սիմպոզիումն անցկացվելու է Zoom հարթակի միջոցով: Մասնակցությունն անվճար է, գրանցումը` պարտադիր: Գրանցման հղումը` https://cutt.ly/zwOqOsVC   Խնդրում ենք հիշել, որ մեկ էլեկտրոնային հասցեով գրանցվել եւ մասնակցել կարող է միայն մեկ անձ: Գրանցման ժամանակ տվյալների թերի լրացման դեպքում մասնակցությունը կհամարվի անվավեր: Բարեհաջող գրանցումից անմիջապես հետո գրանցվողի էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատման նամակ:   Գիտաժողովի լեզուն անգլերենն է` հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:   Երկօրյա գիտաժողովին 90% մասնակցություն ունեցող մասնագետներին կշնորհվի ՇՄԶ 8 կրեդիտ:
Սերգեյ Սարգսյանը` ԱՀԿ փորձագետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ժնևի Կենտրոնական գրասենյակը նախաձեռնել է հիվանդանոցային մանկաբուժական ուղեցույցների արդիականացման գործընթաց, որին մասնակցում են ընտրված փորձագետներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Քաթարից, աֆրիկական, ասիական, հարավամերիկյան այլ երկրներից։   Որպես ԱՀԿ արևելաեվրոպական տարածաշրջանը ներկայացնող փորձագետ, խմբում ներգրավված է «Արաբկիր» ԲՀ -ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Որպես համախմբագիր նա մասնակցել է 2022թ-ին հրապարակված ամբուլատոր բուժման ԱՀԿ Եվրոպական ուղեցույցի մշակմանը նույնպես։   Համագործալցելով ԱՀԿ-ի հետ` Առողջապահության նախարարությունն այս պահին թարգմանում է ձեռնարկը` Հայաստանում տեղայնացնելու համար: Այս աշխատանքները մեծապես նպաստում են Հայաստանում առավել օպտիմալ ուղեցուցների մշակմանը և երեխաների և մեծահասակների բուժման որակի բարելավմանը: