«Արաբկիրում» են բելառուս գործընկերները
28 հուլիս 2022

Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում են լյարդի փոխպատվաստման գծով մեր գործընկերները Բելառուսից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի գլխավորությամբ: Այսօր նրանք հանդիպել են արդեն վիրահատված պացիենտներին եւ նրանց ծնողներին, գնահատել երեխաների վիճակն ու խորհրդատվություն իրականացրել այն պացիենտների համար, որոնք հայ գործընկերների կարծիքով լյարդի փոխպատվաստման կարիք ունեն:
 

Ի դեպ, պրոֆեսորներ Ռումմոյին ու Բաբլոյանին փոխպատվաստված լյարդով մեր փոքրիկ Միքայլեն է լուսանկարել:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
«Արաբկիրում» էր պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը
Գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հրավերով համագործակցության հերթական այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար Քրիստիան Բրեգերը: Պրոֆեսորի վարպետության դասընթացն այս անգամ «Միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի (PEG-ի) տեղադրումը երեխաներին» թեմայով էր, որին մասնակցում էին ոչ միայն «Արաբկիր», այլեւ «Սուրբ Աստվածամայր» եւ «Մուրացան» բժշկական կենտրոնների մասնագետները:   Պրոֆեսոր Բրեգերի անմիջական մասնակցությամբ կատարվել է PEG-ի տեղադրման 5 միջամտություն` նյարդաբանական խնդիրներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, հետեւաբար եւ բերանային սնուցման մեծ դժվարություններ:   PEG-ը մանկական գաստրոէնտերոլոգիայի` աշխահում ամենատարածված մեթոդներից է, արագ է ու արդյունավետ, օգնում է խուսափել ոչ միայն թերսնուցման բարդություններից, այլեւ բարելավում է պացիենտի ու նրան խնամողների, ընտանիքի կյանքի որակը:   PEG-ի անհրաժեշտությունը որոշվում է բազմամասնագիտական թիմով: