Շնորհավորում ենք Արմեն Մուրադյանին
10 հուլիս 2022

«Արաբկիր» բժշկական համալիրի թիմը սիրով շնորհավորում է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին` հոբելյանական 50֊րդ տարեդարձի առիթով։
 

Առողջություն, խաղաղություն, անսպառ եռանդ ու հաջողություններ Ձեզ, սիրելի Արմեն Աբգարի։ Թող իրականություն դառնան Ձեր բոլոր նպատակները` հանուն ապագա բժիշկների կրթության եւ մեր հասարակության առողջության։

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
«Արաբկիրում» էր պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը
Գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հրավերով համագործակցության հերթական այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար Քրիստիան Բրեգերը: Պրոֆեսորի վարպետության դասընթացն այս անգամ «Միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի (PEG-ի) տեղադրումը երեխաներին» թեմայով էր, որին մասնակցում էին ոչ միայն «Արաբկիր», այլեւ «Սուրբ Աստվածամայր» եւ «Մուրացան» բժշկական կենտրոնների մասնագետները:   Պրոֆեսոր Բրեգերի անմիջական մասնակցությամբ կատարվել է PEG-ի տեղադրման 5 միջամտություն` նյարդաբանական խնդիրներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, հետեւաբար եւ բերանային սնուցման մեծ դժվարություններ:   PEG-ը մանկական գաստրոէնտերոլոգիայի` աշխահում ամենատարածված մեթոդներից է, արագ է ու արդյունավետ, օգնում է խուսափել ոչ միայն թերսնուցման բարդություններից, այլեւ բարելավում է պացիենտի ու նրան խնամողների, ընտանիքի կյանքի որակը:   PEG-ի անհրաժեշտությունը որոշվում է բազմամասնագիտական թիմով: