Գլխավոր
Մեր մասին

Մեր մասին


«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ Հայաստանի առաջատար առողջապահական կենտրոններից մեկն է, ամենամեծը` մանկական կլինիկաների շարքում: Համալիրն իր գործնեությունը սկսել է 1990 թվականից: Անցնել է պատասխանատու ճանապարհ` ստեղծելով ու զարգացնելով արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային բազմաթիվ ծառայություններ: Գործնեության ավելի քան 30 տարիների ընթացքում առողջապահության ոլորտում իրականացրել է 41 ծրագիր: Այդ թվում նորարարական մոտեցումներ է ներդրել երիկամաբանության` մասնավորապես դիալիզի և երիկամի փոխպատվաստման, նյարդաբանության, ալեգալոգիայի, իմունալոգիայի, հեպատալոգիայի, մանկաբուժության, ռևամատոլոգիայի, մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի, օրթոպեդիայի, քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտների զարգացման համար: 


1999 թվականից սկսած «Արաբկիր» բժշկական համալիրը զարգացրել է «Հայաստանի մանկական վերականգնողական ծառայություննների ապակենտրոնացված» ծրագիրը: Որի շրջանակում Երևանում ստեղծել է «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, իսկ մարզերում` մանկական վերականգնողական ծառայություններ և կենտրոններ են կազմավորվել:


Հարկ է նշել, որ «Արաբկիր» բժշկական համալիրը «Յունիսեֆ»-ի հետ համատեղ հեղինակել է «Երեխաների զարգացման խնդիրների վաղ հայտնաբերման և վաղ միջամտությունների» ծրագիրը: Համալիրը` իրականացվող բազմաշերտ ծրագրերի շրջանակում, համագործակցում է նաև միջազգային առաջատար բժշկական հաստատությունների, կազմակերպությունների և բժիշկների հետ։ Հաշվի առնելով կատարվող լայնածավալ գործունեությունը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2025 թվականին «Արաբկիր» բժշկական համալիրին շնորհվել է ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Այն շնորհվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին և ակադեմիաների բաժիններին, որոնք աշխատում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` առողջապահական ոլորտի ամենատարբեր ուղղություններով:


Համալիրն առաջատար է առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի մատուցման տեսանկյունից: «Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոկենտրոնը ամենամեծ մասնագիտացված մանկական կենտրոնն է Հայաստանում, որն իրականացնում է լսողության պաթոլոգիաներով երեխաների կլինիկական հետազոտություն և բժշկահոգեբանական-մանկավարժական վերականգնում: 


Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունում, ի թիվս այլ առաջատար հետազոտությունների, 2023 թվականից իրականացվում է ստերեոԷԷԳ-ն (stereo-EEG)` եզակի և բարձր տեխնոլոգիական մեթոդ, որը կիրառվում է էպիլեպսիայի օջախի ճշգրիտ տեղորոշումը հայտնաբերելու նպատակով։ ՍտերեոԷԷԳ-ի ընթացքում վիրահատական եղանակով տեղադրվում են խորանիստ էլեկտրոդներ, որոնք թույլ են տալիս հայտնաբերել էպիլեպտիկ նոպաներ առաջացնող օջախները, հետագայում աբլացիայի (օջախի վերացման) կամ վիրահատական եղանակով անվնաս հեռացնելու համար: Բժշկական համալիրում կատարվում են նաև երկարատև և կարճատև վիդեոԷԷԳ հետազոտություններ, ծայրահեղ ծանր էպիլեպսիաների բուժման համար էլ կազմվում և կիրառվում են հատուկ կետոգեն սննդակարգեր` յուրաքանչյուր պացիենտի համար ցուցաբերելով անհատական մոտեցում:


«Արաբկիրը» բժշկական համալիրը առողջության պահպանման ոլորտում շարունակում է իրականացնել լայնածավալ գործունեություն երեխաների և մեծահասակների համար` հանդիսանալով, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ։