«Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական/իմունոլոգիական ծառայությունն իրականացնում է ալերգիաների համալիր ախտորոշման և բուժման հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բոլոր միջոցառումները, հագեցած է ալերգիայի ախտորոշման` աշխարհում «ոսկե ստանդարտ» համարվող թեստերով: Այստեղ գործում է ՀՀ-ում եզակի շնչառական լաբորատորիա, որը հնարավոր է դարձնում տալ շնչառական ֆունկցիայի համալիր գնահատական ինչպես օրգանիզմի հանգիստ, այնպես էլ գործուն, ծանրաբեռնված վիճակում:
Ծառայությունը համագործակցում է «Արաբկիր» բժշկական համալիրի մյուս բոլոր ծառայությունների հետ և կախված հիվանդության տեսակից՝ գործում է որպես մուլտիդիստիպլինար թիմի օղակ, ինչը հնարավոր է դարձնում օպտիմալ լուծումներ տալ բարդ դեպքերին` փոխհամաձայնեցված որոշումների կայացմամբ:
Մեր մասնագետները մշտական համագործակցության մեջ են նաև արտասահմանյան առաջատար կլինիկաների իրենց գործընկերների հետ` համընթաց քայլելով միջազգային զարգացումներին: