Այլ մասնագետներ
Հովհաննիսյան Մարիյա Սուրենի
անեսթեզիոլոգ ինտենսիվ թերապևտ
Խառատյան Վահե Գառնիկի
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար
անեսթեզիոլոգ ինտենսիվ թերապևտ, ցավի մասնագետ
Մարտիրոսյան Սոնա Սարիբեկի
անեսթեզիոլոգ ինտենսիվ թերապևտ
Մնացականյան Լիլիթ Արամի
Ակնաբույժ
Գալստյան Հայկ Սպարտակի
անեսթեզիոլոգ ինտենսիվ թերապևտ
Երիցյան Մանուշակ Վահանի
ԱրԲեՍ առողջության կենտրոնի տնօրեն
Սաֆարյան Աղավնի Քաջիկի
Ալերգոլոգ, մանկաբույժ
Բաղդասարյան Աստղիկ Արմենի
Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար
Ալերգոլոգ
Մեդիա
Սիմպոզիում՝ Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում թեմայով
28 մայիս
«Ավելի քան 10 տարի «Արաբկիր» բժշկական համալիրի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տվել Հայաստանում զարգացնելու մանկական ալերգոլոգիան և իմունոլոգիան»,- այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում կայացած «Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում» խորագիրը կրող սիմպոզիումի ժամանակ նշել է շվեյցարացի պրոֆեսոր Ֆիլիպ Այգենմանը։ Այն նվիրված էր Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացմանը, ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիայի նորություններին, անաֆիլաքսիայի ժամանակին ճանաչմանն ու վարմանը, ինչպես նաև անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշմանը։
Սիմպոզիումին ներկա էր նաև շվեյցարացի պրոֆեսոր Ֆիլիպ Այգենմանը, ով ներկայացրեց նաև անաֆիլաքսիայի վարման նորարարական մոտեցումները։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Գիտական սիմպոզիում
21 մայիս
Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում․ Ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիա, անաֆիլաքսիայի և անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշում
Հարգելի՛ գործընկերներ,
սիրով հրավիրում ենք մասնակցելու գիտական սիմպոզիումի, որը նվիրված է Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացմանը, ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիայի նորություններին, անաֆիլաքսիայի ժամանակին ճանաչմանն ու վարմանը, ինչպես նաև անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշմանը։ Միջոցառումը կազմակերպվում է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի Մանկական շնչառական բժշկության և ալերգոլոգիա/իմունոլոգիայի սեկցիայի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ համանուն ծառայության կողմից։ Սիմպոզիումի շրջանակում տեղի կունենա նաև կարևոր մասնագիտական հայտարարություն՝ Մոլեկուլային ալերգոլոգիայի ասոցիացիայի միացումը Շնչառական կոալիցիային, ինչը նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանում ալերգոլոգիայի, իմունոլոգիայի և շնչառական բժշկության ոլորտների համագործակցության համար։ Բանախոսներ՝Պրոֆ. Ֆիլիպ Այգենման, Պրոֆ. Սերգեյ Սարգսյան, Դր. Սոնա Հարությունյան, Պրոֆ. Մարինե Պետրոսյան, Դր. Սևան Իրիցյան, Դր. Աստղիկ Բաղդասարյան, Դր. Արմինե Հակոբյան։ Թիրախային լսարան՝ Ալերգոլոգներ և կլինիկանան իմունոլոգներ, մանկական ալերգոլոգներ և կլինիկանան իմունոլոգներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, թոքաբաններ, մանկական թոքաբաններ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբաններ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ, մանկական անեսթեզիոլոգներ ու ինտենսիվ թերապիայի մասնագետներ, մաշկասեռավարակաբան, մանկական մաշկասեռավարակաբան, անհետաձգելի օգնության բժիշկներ, մանկական անհետաձգելի օգնության բժիշկներ, լաբորատոր բժիշկներ։ 28․05․2026
9:30-16:30
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանս դահլիճ
Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին քննարկելու Հայաստանում ալերգոլոգիական օգնության ժամանակակից, անվտանգ և համակարգված զարգացման ուղիները
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր 25
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։
Հակաբիոտիկներով ինքնաբուժության թաքնված ռիսկերը
22 նոյեմբեր 25
Համաշխարհային առողջապահական կարևորագույն մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ հակամանրէային դեղերի պատեհ-անպատեհ կիրառումը։
«Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիա-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը նշում է. «Ճիշտ է, մարդկությունն ունի հակամանրէային դեղեր, սակայն մենք այսօր կանգնած ենք չափազանց լուրջ վտանգի առաջ. հնարավոր է` բակտերիալ ամենահասարակ վարակից մարդը այլևս չկարողանա պաշտպանվել և մահանա»։
«Լուրերի» անդրադարձը Ասթմայի համաշխարհային օրվան
06 մայիս 25
Ասթմայի համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» նկարահանող խումբը: Լրագրողի հարցերին պատասխանել է շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:
«Արաբկիրն» ասթմա ունեցող երեխաների կողքին է ծառայության բոլոր հնարավորություններով՝ ախտորոշում, բուժում և դիսպանսեր վերահսկողություն: Կարևոր է, որ ծնողներն ուշադիր լինեն և ախտանշանների դեպքում ժամանակին դիմեն մասնագետներին: Դեղերի տրամադրման հարցում մեզ աջակցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը:
Շնորհակալ ենք
Ասթմայի համաշխարհային օր
06 մայիս 25
Մայիսի առաջին երեքշաբթին է` Ասթմայի համաշխարհային օրը:
Այս տարվա կարգախոսը` «Դարձնել ինհալացիոն բուժումը հասանելի բոլորին»:
«Արաբկիր» բժշկական համալիրն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը միանում են օրվա ջատագովությանը` ներկայացնելով Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրը: Նպատակը նույնն է` քարտեզագրել ասթման Հայաստանում և ապակենտրոնացնել դրա վարումը` մոտեցնելով ծառայությունները պացիենտներին և հասանելի դարձնելով ասթմայի բուժման համար անհրաժեշտ դեղերը դրա կարիքն ունեցող բոլոր երեխաներին:
Մանրամասներն այս հոլովակում ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:
Ալերգոլոգիա և իմունոլոգիա. սիմպոզիում
30 մայիս 24
«Ալերգոլոգիա, իմունոլոգիա» սիմպոզիումի, ալերգոլոգիայի ժամանակակից ձեռքբերումների և դրանց` Հայաստանում հասանելիության մասին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում, «Արաբկիր» բժշկական համալիրի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանի հետ:
https://www.facebook.com/ArabkirJMC/videos/446841641617888
Սիմպոզիում. ալերգոլոգիա և իմունոլոգիա
22 մայիս 24
Կայացավ «Ալերգոլոգիա և իմունոլոգիա» Հայաստանի միջազգային սիմպոզիումը` «Արաբկիր» բժշկական համալիրի, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով` Առողջապահության նախարարության, Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցությամբ:
Սիմպոզիումն իրականացվել է հիբրիդային ձևաչափով` օնլայն և օֆլայն հարթակներով համախմբելով տարեբր մասնագետների` ալերգոլոգների, իմունոլոգների, ընտանեկան բժիշկների և թերապևտների, մանկաբույժների, վարակաբանների, մաշկաբանների, թոքաբանների, անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապիայի մասնագետների: Մասնագիտական այսպիսի բազմազանությունն այս ոլորտի համագործակցային բնույթի մասին է խոսում:
Ելույթներով հանդես են եկել մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ի և Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից և համալսարաններից: Համաժողովի պատվավոր հյուրերն էին Սյուզան Հալկեն` Հարավային Դանիայի համալսարանի մանկաբուժության գիտահետազոտական բաժնի մանկական ալերգոլոգիայի կլինիկական պրոֆեսոր, Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական հիվանդանոցի մանկական ալերգոլոգիայի պաժանմունքի պրոֆեսոր, Անա Մարգարիդա Նեվեսը` Լիսաբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբուժության դոցենտ և մանկաբուժության ամբիոնի մանկական ալերգոլոգիայի բաժնի համակարգող:
Սիմպոզիումը նախագահել է Րաֆֆի Թաշչյանը` բ.գ.թ., հանրային առողջապահության մագիստրոս, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ: Համանախագահներն են եղել Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական մանկական հիվանդանոցից և Աստղիկ Բաղդասարյանը` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից: