«Արաբկիր» բժշկական համալիրի ալերգոլոգիական-իմունոլոգիական բաժինը գործում է շնչառական բժշկության ծառայության կազմում: Այն իրականացնում է ալերգիաների համալիր ախտորոշման ու բուժման հիվանդանոցային և արտահիվանդանոցային բոլոր միջոցառումները, հագեցած է ալերգիայի ախտորոշման` աշխարհում «ոսկե ստանդարտ» համարվող թեստերով: Այստեղ գործում է ՀՀ-ում շնչառական եզակի լաբորատորիա, որը հնարավոր է դարձնում շնչառական ֆունկցիայի համալիր գնահատական տալ ինչպես օրգանիզմի հանգիստ, այնպես էլ գործուն, ծանրաբեռնված վիճակում:
Բաժինը համագործակցում է «Արաբկիր» բժշկական համալիրի մյուս բոլոր ծառայությունների հետ և կախված հիվանդության տեսակից՝ գործում է որպես մուլտիդիստիպլինար թիմի օղակ: Դա հնարավոր է դարձնում փոխհամաձայնեցված որոշումների կայացմամբ օպտիմալ լուծումներ տալ բարդ դեպքերին:
Մեր մասնագետները, անմասն չմնալով միջազգային զարգացումներից, մշտական համագործակցության մեջ են նաև արտասահմանյան առաջատար կլինիկաների իրենց գործընկերների հետ: