Գլխավոր
Նորություններ
Շարունակվում են աշխատանքները մահացած մարդուց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի ներդրման ուղղությամբ

Շարունակվում են աշխատանքները մահացած մարդուց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի ներդրման ուղղությամբ


«Արաբկիր» բժշկական համալիրի հրավերով Հայաստանում են Մեծ Բրիտանիայից ժամանած բժիշկներ՝ պրոֆեսոր, տրանսպլանտ վիրաբույժ Նիզամ Մամուդը և անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապիայի մասնագետ Բենջամին Այվորին, ով Միացյալ Թագավորության օրգանների փոխպատվաստման ազգային կրթական համակարգի ղեկավարն է։

Ուղեղային մահվան ախտորոշման ընթացակարգը, ուսուցման մոդելները և ծրագրի կազմակերպական կողմերը քննարկելու համար «Արաբկիր» ԲՀ-ում կայացավ հանդիպում բրիտանացի և հայ առաջատար մասնագետների միջև:

Ս. թ. նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները կհանդիպեն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Առողջապահության նախարարությանը կից ստեղծվել են աշխատանքային երկու խմբեր, որոնք զբաղված են ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման հարցերով։ Մեծ Բրիտանիայի մասնագետները աշխատելու են ՀՀ մասնագետների հետ, որպեսզի աջակցեն մշակել ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման նոր համակարգի մշակումը և ներդրումը։

Այցի շրջանակում նոյեմբերի 6-ին «Արաբկիր» բժշկական համալիրում կքննարկվեն օրգանների փոխպատվաստմանն առնչվող հարցեր:
Վերջին նորություններ
«Արաբկիր» բժշկական համալիրը անցել է միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում
12 մարտ
Որակի կառավարման համակարգի և Աշխատանքի անվտանգության և առողջության պաշպանության կառավարման համակարգի պահանջների ներդրման և ապահովման համար «Արաբկիր» բժշկական համալիրը անցել է ISO 9001:2015 և ISO 45001:2018 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում։ «Արաբկիր» ԲՀ տնօրեն Արման Բաբլոյանը, կարևորելով այս ձեռքբերումը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ հասնել այս հաջողությանը։ «Սա մեծ պատասխանատվություն է, որը, վստահեցնում ենք, արժանիորեն շարունակելու ենք»,– նշեց Ա. Բաբլոյանը։ Որակի կառավարման փորձագետ Գագիկ Մակարյանի խոսքով որպես բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ «Արաբկիր» բժշկական համալիրը առանձնանում է բարձր որակով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: «Արաբկիր» ԲՀ-ն՝ որպես որակի կառավարման բարձր չափորոշիչներին համապատասխանող սերտիֆիկացված կազմակերպություն, գրանցվել է միջազգային ռեգիստրում։ Բժշկական համալիրի Որակի կառավարման և ապահովման բաժնի ղեկավար Հերմինե Ներսիսյանը նշում է. «Որակի կառավարման համակարգը դինամիկ է, ուստի դա մեզ պարտավորեցնում է ամենօրյա պատշաճ աշխատանքով ավելացնել եղած ձեռքբերումները՝ որակի կառավարման համակարգը էլ ավելի կատարելագործելու համար»։ Այս կարևոր ձեռքբերումը խոսուն վկայությունն է նրա, որ «Արաբկիր» բժշկական համալիրը աչքի է ընկնում իր բարձր որակով, պատասխանատու աշխատանքով և բժշկական ծառայությունների ոլորտում ունեցած առաջատար դիրքով։
Երիկամների համաշխարհային օրն է այսօր
12 մարտ
Ամբողջ աշխարհում ամեն տարի` մարտ ամսվա երկրորդ հինգշաբթին, նշում են այս օրը։ Երիկամների առողջությունը կարևոր դեր ունի ընդհանուր առողջության պահպանման գործում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակին դիմել բժշկի և անցնել անհրաժեշտ հետազոտություններ։ Եղե՛ք առողջ և իրազեկ: 
Լաբորատոր որոշ հետազոտությունները կիրականացվեն մինչև 40% զեղչված արժեքով
08 մարտ
Կանանց տոների առթիվ մարտի 8-ից ապրիլի 7-ը «Արաբկիր» բժշկական համալիրում վիտամին D-ի և հորմոնների լաբորատոր հետազոտությունները կիրականացվեն մինչև 40% զեղչված արժեքով: Ժամանակին իրականացված լաբորատոր հետազոտությունները կարևոր դեր ունեն հիվանդությունների վաղ հայտնաբերման և հնարավոր բարդությունների կանխարգելման գործում։
Շնչառական բժշկության ապագան
05 մարտ
 «Թոքաբանների ասոցիացիան», «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան», և «Ցիստիկ ֆիբրոզի հայկական ընտանեկան համայնքը» «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ կազմակերպել են «Շնչառական բժշկության ապագան» թեմայով ֆորում: Ֆորումի ընթացքում կհայտարարվի Միջազգային շնչառական կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական ձևավորման մասին։ Այն նպատակ ունի աջակցել շնչառական առողջության ազգային ռազմավարության մշակմանը, խթանել գիտական ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը, բարելավել մանկական և մեծահասակների ծառայությունների համագործակցությունը և բարձրացնել հանրային իրազեկությունը։  Ֆորումը կանդրադառնա շնչառական հիվանդությունների կանխարգելմանը, վաղ ախտորոշմանը և արդյունավետ բուժօգնությանը։Քննարկման հիմնական թեմաներն են՝ •երեխաների շնչառական առողջությունը և կանխարգելումը, •երիտասարդների շրջանում ծխելու և էլեկտրոնային ծխախոտի աճող վտանգը, •շրջակա միջավայրի ազդեցությունը թոքերի առողջության վրա, •շնչառական բժշկության ձեռքբերումներն ու •ոլորտային համագործակցության հնարավորությունները։ 📆 Ամսաթիվ` 10.03.2026 ⏰ Ժամ` 14:00 📍 Վայր` «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Արարատ» սրահ (Երևան Ամիրյան փող., 1 շենք)
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է
04 մարտ
Ճարպակալումը մեր օրերի առողջական տարածված մարտահրավերներից մեկն է։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում գործում է «Դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայությունը»: Մասնագիտական մեծ թիմը բազմակողմանի վերլուծում է ավելորդ քաշի առաջացման պատճառները, տրամադրում համապարփակ խորհրդատվություն և սահմանում դիսպանսեր հսկողություն: 
Կայացավ նյարդաբանության ձմեռային ամենամյա դպրոցի մասնակիցների հերթական հանդիպումը
03 մարտ
Կայացավ նյարդաբանության ձմեռային ամենամյա դպրոցի մասնակիցների հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին մանկաբուժության ոլորտի կարևոր և արդիական թեմաներ։ 15-ամյա պատմություն ունեցող ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է՝ իր շուրջը համախմբելով ոլորտով հետաքրքրվող տասնյակ մասնագետների և ձևավորելով մասնագիտական համագործակցության ամուր հարթակ։ Թեև ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր մանկաբուժության երրորդ կուրսի օրդինատորների համար, այսօր արդեն ձմեռային դպրոցին մասնակցում են նաև երկարամյա փորձ ունեցող մանկաբույժներ՝ նպաստելով փորձի և գիտելիքների փոխանակմանը։ Դպրոցի հիմնական նպատակը մանկաբուժության մեջ նյարդաբանական խնդիրների խորացված ուսումնասիրությունն է, ինչպես նաև գիտելիքների փոխանցումը երիտասարդ բժիշկներին։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ