Գլխավոր
Նորություններ
Երբևէ չեմ կանգնել և չեմ քայլել․ ՀՀ-ում սպինալ մկանային ատրոֆիայի բուժումը հասանելի չէ

Երբևէ չեմ կանգնել և չեմ քայլել․ ՀՀ-ում սպինալ մկանային ատրոֆիայի բուժումը հասանելի չէ

Հայաստանում ամեն տարի 3-4 նորածին է ծնվում սպինալ մկանային ատրոֆիայի ամենածանր տեսակով, ու թեպետ աշխարհում բուժումը կա, սակայն մեր երկրում ոչ միայն պետպատվերով հասանելի չէ, այլև դեղորայքը գրանցված չէ։ 24-ամյա Անուշ Գևորգյանը շատ է սիրում նկարել, բայց արդեն շուրջ երկու տարի է՝ չի կարողանում, քանի որ վրձինը ձեռքում բռնելը նրա համար շատ դժվար է։ Այսօր Հայաստանում ողնուղեղային կամ սպինալ մկանային ատրոֆիայի ախտորոշումով շուրջ 12-15 պացիենտներ կան, նրանցից մեկն էլ Անուշն է։

Ասում է՝ թեպետ փոքր տարիքում ակտիվ երեխա է եղել, բայց երբևէ չի քայլել, նույնիսկ չի էլ կանգնել։ Անուշը 1,5 տարեկան էր, երբ մայրը նկատեց՝ աղջիկն իր ֆիզիկական զարգացմամբ տարեկիցներից տարբերվում է։ Երկար հետազոտություններից հետո պարզվեց ախտորոշումը՝ սպինալ մկանային ատրոֆիա, որը հազվադեպ գենետիկ հիվանդություն է (Անուշն իրենից փոքր 2 քույրեր ունի, յուրաքանչյուր հղիության ժամանակ նմուշառում է արվել, որը տարվել է Մոսկվա՝ գենետիկ հետազոտության՝ համոզվելու, որ երեխան առողջ է)։
«Սպիտակուցի դեֆիցիտի արդյունքում օրգանիզմն աստիճանաբար դառնում է անշարժ։ Այն ժամանակ որևէ բուժման տարբերակ չկար։ Պացիենտների թիվը քիչ էր աշխարհում, դեղագործական ընկերությունները հետաքրքրված չէին խնդրին լուծում գտնելու հարցում»,- բացատրում է Անուշը։

2016 թվականին աշխարհում ստեղծվեց առաջին դեղամիջոցը, որը ներարկվող տարբերակով էր։ 2020թ․ արդեն ստեղծվեց նաև մեկ այլ դեղ՝ խմելու համար։ Անուշն ասում է՝ ինչպես շաքարային դիաբետ ունեցողները պետք է ամեն օր ինսուլին ընդունեն, այնպես էլ ողնուղեղային մկանային ատրոֆիայով բուժառուներն ամեն օր պետք է դեղորայք ընդունեն, որ օրգանիզմում բավարար քանակի սպիտակուցներ արտադրվեն, ու գոնե հիվանդության ընթացքը դադարի կամ որոշ ֆունկցիաներ վերականգնվեն։ Անուշը երբևէ իր հիվանդության համար դեղորայք չէր ստացել, 6 ամիս առաջ ստիպված եղավ դրամահավաք կազմակերպել, քանի որ վիճակն արդեն չափազանց վատ էր։ «Sputnik Արմենիան» լուսաբանել է «Սպինալ մկանային ատրոֆիայի նորարարությունները և գենետիկական թերապիայի կարևորությունը» թեմայով մամուլի ասուլիսը։



Վերջին նորություններ
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։
Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 դեկտեմբեր
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում… «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…