Գլխավոր
Նորություններ
Ապրիլի 2. Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր

Ապրիլի 2. Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր

‼️ Ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է։ Այն սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան`  2007 թվականին։
 

🔸️ Օրվա նպատակն է ընդգծել աուտիզմ և աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող անձանց աջակցության կարևորությունը, ինչպես նաև նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը։
 

🔸️ 2025 թվականի Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրվա թեման է՝ «Ներառականություն աշխատավայրում․ մարտահրավերներ և հնարավորություններ հետհամաճարակային աշխարհում»։ Այն ընդգծում է ներառական աշխատանքային միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ աուտիզմ ունեցող մարդիկ կկարողանան ամբողջությամբ դրսևորել իրենց ներուժը և ներդրում ունենալ հասարակության զարգացման գործում։
 

🔸 ️«Արաբկիր» բժշկական համալիրն իր «ԱրԲեՍ» առողջության կենտրոնով  ակտիվորեն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին` խնդրի վաղ հայտնաբերման և մասնագիտական ծառայությունների միջոցով։ Մեր նպատակն է նպաստել ներառմանը` մանկությունից սկսած, այդպիսով բարձրացնելով հավանականությունը, որ չափահաս տարիքում արդեն ավելի քիչ ջանքեր կպահանջվեն դրա համար։ Մենք սատարում ենք բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են աուտիզմի մասին իրազեկվածության բարձրացմանը և աուտիզմ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, ձգտում ենք ստեղծել պայմաններ, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ և ընդգրկվածություն հասարակական կյանքում։

Վերջին նորություններ
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները։
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 դեկտեմբեր
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում… «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է այսօր
03 դեկտեմբեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Նպատակը հանրային իրազեկվածության բարձրացումն էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը։ Ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա հեշտորեն լուծել բոլոր խնդիրները և հասարակության լիարժեք անդամ կզգա իրեն։
Վիտամինների օգտակար կողմերն ու հնարավոր վտանգները
02 դեկտեմբեր
Շատ ծնողներ երեխաներին վիտամինային հավելումներ տալիս են առանց բժշկի խորհրդի՝ մտածելով, որ լիովին անվտանգ են։ Վիտամինների ճիշտ օգտագործման, դրանց իրական օգուտների և հնարավոր ռիսկերի մասին «Լուրերին»  պատմել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Աստղիկ Միրզախանյանը։
Նյարդաբանների միջազգային օրն է այսօր
01 դեկտեմբեր
Հարգելի’ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ` ցանկանալով նորանոր հաջողություններ և մասնագիտական վերելքներ։ Եղե՜ք առողջ և ժպիտներ պարգևե՜ք մարդկանց։ Նյարդաբանությունը` որպես առանձին մասնագիտություն բժշկության մեջ ձևավորվել է 1960-ականներին և անցել զարգացման բարդ և պատասխանատու ճանապարհ։Ի դեպ, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունում 2023 թվականից իրականացվում է ստերեո֊ԷԷԳ-ն (stereo-EEG), որը կիրառվում է էպիլեպսիայի օջախը հայտնաբերելու նպատակով։ Բժշկական համալիրում կատարվում են նաև երկարատև և կարճատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ: