«Ռադիոառողջարան» հաղորդման ընթացքում «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգ Տանյա Արամյանը ներկայացրել է երիկամային հիվանդությունների կանխարգելման և բուժման կարևորագույն կետերը, պատասխանել երիկամային հաճախ հանդիպող խնդիրների, երիկամային հիվանդությունների տարածվածության, բնորոշ ախտանշանների, դրանք կանխարգելելու սկզբունքների ու ոլորտի նորությունների մասին հնչող հարցերին։
«Բուժման տեսանկյունից ավելի արդյունավետ է երիկամային այս կամ այն խնդիրը ավելի վաղ հայտնաբերել և բուժել։ Սակայն երբ երիկամային հիվանդությունները ուշ են ախտորոշվում և բերում են երիկամային քրոնիկ անբավարարության, չպետք է դա դատավճիռ համարել. կա նաև հաջորդ քայլը՝ հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում, որից հետո պացիենտներն ունենում են կյանքի ավելի լավ որակ»,- նշում է նեֆրոլոգ Տանյա Արամյանը։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ