Գլխավոր
Նորություններ
Նոյեմբերի 14-ը շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 14-ը շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է


Ի պատիվ կանադացի գիտնականի` 2007 թվականից նրա ծննդյան օրը հռչակվեց որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր: Գիտնականը, առաջին անգամ ինսուլին ներարկելով, փրկել էր 14-ամյա տղայի կյանքը։ Շաքարախտի վերաբերյալ մարդկանց հուզող հարցերը շատ են: Տարածված մտահոգություններին անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մարությանը:

Մրգերի շաքարը նույնքան վնասակա՞ր է, որքան սպիտակ շաքարը:
Ո՜չ, սպիտակ շաքարը ավելի վնասակար է, քանի որ մրգի շաքարը հիմնականում ֆրուկտոզա է: Եթե չափով օգտագործենք ճիշտ ժամերին` ըստ ինսուլինի ազդեցության, վնասակարությունը էականորեն կնվազի:

Ճի՞շտ է, որ շաքարախտը միայն ավել քաշ ունեցող մարդկանց մոտ է ախտորոշվում:
Ո՜չ։ Մենք տարբերում ենք դիաբետի երկու տիպեր` առաջին և երկրորդ։ Առաջինը հանդիպում է երեխաների մոտ։ Դա աուտոիմուն խնդիր է։ Ինչ խոսք, ցանկալի է, որ ավել քաշ չունենան, բայց այս պարագայում քաշը որևէ նպաստող գործոն չէ հիվանդության առաջացման համար։ Երկրորդ տիպի պարագայում հավելյալ քաշը մեծացնում է առաջացման հավանականության ռիսկը։

Դիաբետը չի բուժվում, բայց կարո՞ղ է լիովին վերահսկվել:
Այո՜, այն բուժելի չէ, բայց կարելի է լիովին վերահսկել:

Արդյոք սթրեսը բարձրացնում է արյան շաքարը:
Շաքարախտ ունեցող մարդկանց մոտ սթրեսը կարող է բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և վատացնել շաքարախտի ընթացքը:

Էնդոկրինոլոգ Իրինա Մարությանը հորդորում է հետևել մարմնի քաշին, ֆիզիկական ակտիվությանը և օգտագործել առողջ սնունդ: Վաղ ախտորոշումը նպաստում է հիվանդության վարման արդյունավետությանը: 

Շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն, այլ ապրելակերպ է:
Վերջին նորություններ
Եվրոպացի առաջատար մասնագետները` «Արաբկիր» բժշկական համալիրում...
27 մարտ
Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի վարակաբան Քրիստա Ռելլին և ընդհանուր ու զարգացման մանկաբույժ Մարտինա Հյուգը, «Արաբկիր ԲՀ-Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց» համագործակցության ծրագրի շրջանակում Հայաստանում են: Արդյունավետ համագործակցությունը ձևավորվել է ավելի քան երեք տասնամյակ առաջ: Փորձի փոխանակում, որի շրջանակում «Արաբկիր» ԲՀ-ն ոչ միայն հյուրընկալել է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի առաջատար մասնագետներին, այլև շատ հայ բժիշկներ վերապատրաստվելու հնարավորություն են ունեցել Շվեյցարիայի մանկական համալսարանական հիվանդանոցում:Եվրոպացի բժիշկների այցը ոչ միայն հնարավորություն է տալիս հայ մասնագետներին ծանոթանալու եվրոպական փորձին, այլև կարևոր քայլ է միջազգային բժշկական կապերի ամրապնդման ուղղությամբ։ Փորձի այս փոխանակումը նպաստում է նորարարական մոտեցումների ներդրմանը և բարձրացնում բժշկական ծառայությունների որակը Հայաստանում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Նեֆրոլոգի միջազգային օրը
27 մարտ
Թեև այն պաշտոնապես հաստատված չէ օրացույցում, բայց հրաշալի առիթ է խոսելու այս մասնագետների աշխատանքի կարևորության, բարդության ու պատասխանատվության մասին։ «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգներն ամեն օր, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, պայքարում են կյանքեր փրկելու համար։ Ի դեպ, ամեն տարի նեֆրոլոգիական բաժանմունք է դիմում մոտ 1900 պացիենտ, իսկ դիսպանսեր հսկողություն է անցնում շուրջ 4900-ը։Սիրելի՛ բժիշկներ, ի սրտե շնորհավորում ենք ձեզ և շնորհակալություն հայտնում փրկված յուրաքանչյուր կյանքի, վերականգնված առողջության ու այն ժպիտի համար, որը մարդիկ վերագտնում են ձեր շնորհիվ։Շնորհակալություն նեֆրոլոգներին` մեր երիկամների ու միզուղիների համակարգի առողջությունը ապահովողներին…«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ի՞նչ է էպիլեպսիան, և այսօր` մանուշակագույն օրը, հանրային իրազեկման ի՞նչ միջոցառումներ են իրականացվում
26 մարտ
«Կենտրոն» հեռուստաընկերության «Լույս առավոտ» հաղորդման հյուրերն են «Արաբկիր» բժշկական համալիրի մեծահասակների նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ Լուսինե Վարդանյանը, «Կյանքի ճանապարհ» բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր ու ղեկավար Ելենա Բաղդասարյանը և հոգեբանական աջակցության ծրագրերի ղեկավար Մարիամ Արզումանյանը:
Այսօր Մանուշակագույն օրն է
26 մարտ
Այն նվիրված է էպիլեպսիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Գաղափարի հեղինակը իննամյա կանադացի մի աղջիկ է, ով, 2008 թվականին ունենալով այս ախտորոշումը, ցանկանում էր կոտրել հիվանդության վերաբերյալ հասարակության ընկալումները և աջակցել էպիլեպսիա ունեցող իր հասակակիցներին:Այսօր արդեն ամբողջ աշխարհում մարտի 26-ին շենքերն ու հրապարակները լուսավորվում են մանուշակագույնով՝ որպես համերաշխության խորհրդանիշ։
Էպիլեպսիան բուժվում է նաև վիրահատական միջամտության եղանակով
25 մարտ
Վիրահատության ցուցումների և անեսթեզիոլոգիական առանձնահատկությունների մասին՝ «Լուրեր»-ի ռեպորտաժում:
«Արաբկիր» բժշկական համալիրում ուսումնական տարհանում է
23 մարտ
Օդային տագնապ: Ի՞նչ անել և ինչի՞ց զգուշանալ:Ուսումնական տարհանում է նպատակը օդային տագնապի ժամանակ աշխատակիցների պատրաստվածությունն ու արագ արձագանքման հմտությունները բարձրացնելն է։Ուսումնական վարժանքի ժամանակ բուժանձնակազմը գործել է հստակ և կազմակերպված՝ ապահովելով պացիենտների անվտանգությունը։ Նման վարժանքները կարևոր են՝ յուրաքանչյուր իրավիճակում արագ ու արդյունավետ գործելու համար: