Վիրաբույժ Գարիկ Առաքելյանը Հանրային ռադիոյի եթերում ներկայացրել է մանկական աճուկային ճողվածքի մանրամասները:
Առողջության մասին
Մանկական աճուկային ճողվածքներ17 դեկտեմբեր 21
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կանցկացի կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողով
08 ապրիլ
Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր`
էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,թերապևտիկ առաջընթացը,նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է:
Գրանցումները՝ շուտով։Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ
01 ապրիլ
2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան 1,5 մլն մարդ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմում են մեզ: Հաճախ տրվող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնտեսագիտական ծառայության ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:- Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կարո՞ղ ենք դիմել «Արաբկիր» բժշկական համալիր:
-Այո՜, կարող եք։ «Արաբկիր» բժշակական համալիրը ապահովագրված անձանց մատուցում է ինչպես հիվանդանոցային ծառայություններ՝ պլանային և շտապ բժշկական օգնություն և բուժում, վիրահատություններ, այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ՝ մասնագիտացված խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։
-Ծրագրի շրջանակում բուժօգնություն ստանալու համար սկզբում ու՞ր պետք է դիմել:
Ընթացակարգը հետևյալն է.
ծառայություններից պլանային կարգով օգտվելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ (պոլիկլինիկա),
ստանալ համապատասխան ուղեգիր, այնուհետև գրանցել այցը ուղեգրում նշված ծառայությունը ստանալու համար, իսկ շտապ դեպքերում անմիջապես դիմել հիվանդանոց։
Արդյոք երեխաները ապահովագրված են:
– Այո՜, ապահովագրված են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող
– մինչև 18 տարեկան երեխաները,
– առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք,
– առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։
–Ի՞նչ է պետք անել, եթե ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:
Նման խնդիրների դեպքում առաջարկում ենք զանգահարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 8866 կարճ համարին կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։
–Ի՞նչ նեղ մասնագետների խորհրդատվություններն են հասանելի ապահովագրված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում:
Համընդհանուր ապահովագրության շրջանակում մեզ մոտ հասանելի են հետևյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները (երեխաների և մեծահասակների համար)`
նյարդաբան, նյարդավիրաբույժ
ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ
ռևմատոլոգ, օրթոպեդ, նեֆրոլոգ
ուրոլոգ, վիրաբույժ
ակնաբույժ, թերապևտ, մաշկաբան
գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան
թոքաբան։
–Արդյոք ապահովագրությունը վերաբերում է նաև դիսպանսեր հսկվող երեխաներին:
Այո՜։ Դիսպանսեր հսկվող երեխաներին տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը, լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունները նույնպես տրամադրվում են համընդհանուր ապահովագրության շրջանակերում։
Նյութը ունի տեղեկատվական բնույթ և նպատակն է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։
Գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգեր մասին
30 մարտ
Շաքարային դիաբետ ունեցող գրեթե բոլոր երեխաները կրում են գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգեր։
Երբ համակարգը արձանագրում է, որ երեխայի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել է, ծնողները փորձում են հասկանալ պատճառները, ճիշտ արձագանքել և վերահսկել իրավիճակը։
Թեմային անդրադառնում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ե՞րբ դիմել երիկամաբանի
29 մարտ
«Ռադիոառողջարան» հաղորդման ընթացքում «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգ Տանյա Արամյանը ներկայացրել է երիկամային հիվանդությունների կանխարգելման և բուժման կարևորագույն կետերը, պատասխանել երիկամային հաճախ հանդիպող խնդիրների, երիկամային հիվանդությունների տարածվածության, բնորոշ ախտանշանների, դրանք կանխարգելելու սկզբունքների ու ոլորտի նորությունների մասին հնչող հարցերին։
«Բուժման տեսանկյունից ավելի արդյունավետ է երիկամային այս կամ այն խնդիրը ավելի վաղ հայտնաբերել և բուժել։ Սակայն երբ երիկամային հիվանդությունները ուշ են ախտորոշվում և բերում են երիկամային քրոնիկ անբավարարության, չպետք է դա դատավճիռ համարել. կա նաև հաջորդ քայլը՝ հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում, որից հետո պացիենտներն ունենում են կյանքի ավելի լավ որակ»,- նշում է նեֆրոլոգ Տանյա Արամյանը։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ի՞նչ է էպիլեպսիան, և այսօր` մանուշակագույն օրը, հանրային իրազեկման ի՞նչ միջոցառումներ են իրականացվում
26 մարտ
«Կենտրոն» հեռուստաընկերության «Լույս առավոտ» հաղորդման հյուրերն են «Արաբկիր» բժշկական համալիրի մեծահասակների նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ Լուսինե Վարդանյանը, «Կյանքի ճանապարհ» բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր ու ղեկավար Ելենա Բաղդասարյանը և հոգեբանական աջակցության ծրագրերի ղեկավար Մարիամ Արզումանյանը:
Էպիլեպսիան բուժվում է նաև վիրահատական միջամտության եղանակով
25 մարտ
Վիրահատության ցուցումների և անեսթեզիոլոգիական առանձնահատկությունների մասին՝ «Լուրեր»-ի ռեպորտաժում: