«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ արտահիվանդանոցային ծառայությունում գործում է մանկաբուժական 3 կաբինետ: Այստեղ տրամադրվում են խորհրդատվական եւ բուժական ծառայություններ 0-18 տարեկան երեխաներին` ոչ ստացիոնար բուժում պահանջող ցանկացած տիպի խնդիրների դեպքում: Մեր մասնագետները երկարամյա փորձ եւ բարձր որակավորում ունեցող մանկաբույժներ են. Գոհար Ձվակերյանը, Մարինե Առուստամյանն ու Էռնեստ Լալայանը: