Մանկաբուժական արտահիվանդանոցային ծառայություն
Մանկաբուժական արտահիվանդանոցային ծառայություն


«Արաբկիր» բժշկական համալիրի արտահիվանդանոցային մանկաբուժական կաբինետներում բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովում են երեխաների առողջ մանկությունը` վաղ հայտնաբերելով և կանխարգելելով հիվանդությունները: Մեր բանիմաց մանկաբույժները կազմակերպում են կրծքի հասակի, վաղ, ավագ  հասակի երեխաների և դեռահասների բարձրակարգ մասնագիտացված բուժօգնությունը` վաղ ախտորոշումը և բուժումը,  որպես ամբուլատոր օգնություն, այսինքն երեխաներն այստեղ չեն ՛՛պառկում՛՛, այցելում են որպես պոլիկլինիկա, բայց ոչ թե տեղամասային պոլիկլինիկա, այլ ներհիվանդանոցային: 

Մեր փոքրիկ պացիենտներն այստեղ սպասարկվում են առողջական տարբեր խնդիրների դեպքում.

  • սուր շնչառական վարակներ,
  • սուր թոքաբորբեր,
  • սուր բրոնխիտներ,
  • սուր բրոնխիոլիտներ,
  • սուր տոնզիլիտներ,
  • միջին ականջի բորբոքումներ,
  • Դ վիտամինի անբավարարություն,
  • դեֆիցիտային անեմիաներ /երկաթ, ֆոլաթթու, Բ12/,
  • աղեստամոքսային համակարգի հիվանդություններ,
  • տենդով ուղեկցվող հիվանդություններ,
  • աճի խանգարումներ,
  • սնուցման խնդիրներ,
  • մանկական ալերգիկ հիվանդություններ,
  • չճշտված ախտորոշումներ եւ այլն:
     

Բուժզննումն իրականացվում է երեխաների համար հաճելի մթնոլորտում` զննման առանձին սենյակներում. դա օգնում է փոքրիկ պացիենտներին հաղթահարել վախերն ու ընկերանալ բժիշկների հետ, վստահել նրանց: Առաջնային զննումից հետո, ըստ անհրաժեշտության, մանկաբույժն ուղղորդում է փոքրիկ պացիենտներին դեպի նեղ-մասնագիտական կաբինետներ: 

Պացիենտների վարումն իրականացվում է միջազգային արդի չափորոշիչներին համապատասխան, ապացուցողահեն ուղեցույցերով, կիրառվում է ախտորոշիչ մեթոդների լայն սպեկտր` ինչպես գործիքային, այնպես էլ լաբարատոր: Ախտորոշման համար ամբուլատոր ծառայության մանկաբույժների եւ պացիենտների համար հասանելի են բժշկական համալիրի համապատասխան բոլոր ծառայությունները, ինչը բավական հեշտացնում է ծնողների գործը. այսինքն մեկ վայրում հնարավոր է ստանալ եւ ամբուլատոր-խորհրդատվական, եւ ախտորոշման եւ, բուժական, հարկ եղած դեպքում նաեւ` հիվանդանոցային-ստացիոնար բուժական ծառայություններ: 
 

Ամբուլատոր ծառայության մանկաբույժներն իրականացնում են նաև առողջ երեխաների հսկողություն և վարում, խորհրդատվություն` սնուցման, խնամքի վերաբերյալ: Կանխարգելիչ պատվաստումներ «Արաբկիր» ԲՀ-ի ամբուլատոր մանկաբուժական ծառայությունում չեն իրականացվում, այդ գործառույթով զբաղվում են առողջության առաջնային օղակում, կամ, ինչպես ասում են` տեղամասային պոլիկլինիկաներում: 

Բժշկական օգնությունն  եւ սպասարկումն իրականացվում են վճարման 3 սկզբունքներով` պետպատվերով, որի դեպքում ծառայության համար վճարում է պետությունը` տեղամասային պոլիկլինիկայից հատկացված համապատասպան ուղեգրով, ապահովագրությամբ, երբ վճարում է ապահովագրական ընկերությունը եւ երրորդ տարբերակը, երբ վճարումը կատարում է պացիենտը, երեխաների դեպքում` ծնողը կամ նրա ներկայացուցիչը:
 

Մանկաբուժական ամբուլատոր ծառայության  նպատակն է նպաստել «ազգային հարստության»` երեխաների առողջութան պահպանմանը` ամենօրյա արհեստավարժ աշխատանքով: 

Այցելության համար պետք է հերթագրվել` զանգահարելով 015 400 300 եւ ներքին` 21 27 կամ 010 23 80 89
 

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում