Անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անզգայացումը, ինչպես նաև հիվանդների հետվիրահատական ինտենսիվ թերապիան: Ներկայում բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է 13 վիրահատարանում` ինտենսիվ թերապիայի 6, արթացման սրահի 8 մահճակալների միջոցով: Բաժանմունքն ունի նաև 2 առանձնացված հիվանդասենյակ` հետփոխպատվաստումային (լյարդի,երիկամի) շրջանում հիվանդների ինտենսիվ թերապիայի համար: