«Արաբկիր» ԲՀ-ի մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունքը տարեկան սպասարկում է 28 օրականից մինչև 1 տարեկան 1000-ից ավել երեխայի։
Բաժանմունքը տարիներ շարունակ հմտացել է մանկաբուժության այս առանձնահատուկ ճյուղում: Այստեղ հետազոտվող և բուժվող երեխաներն ամենատարբեր առողջական խնդիրներ են ունենում` սկսած հաճախ հանդիպող շնչական վարակներից, ինչպիսիք են, օրինակ, թթվածնաթերապիա պահանջող բրոնխիոլիտը, թոքաբորբը, մինչև զարգացման բնածին արատներ ու հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություններ: Այդ բազմազան խնդիրներին լուծում տալու համար բաժանմունքն ակտիվ աշխատում է «Արաբկիր» ԲՀ-ի նեղ մասնագիտացված բոլոր բաժանմունքների հետ՝ երաշխավորելով բազմակողմանի մոտեցում երեխային և նրա հիվանդությանը։